Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Այս խելահեղ պատերազմները կործանարար ազդեցություն են ունենալու մարդկության վրա

Այս խելահեղ պատերազմները կործանարար ազդեցություն են ունենալու մարդկության վրա
12.10.2024 | 07:19

Երկիր մոլորակը տնքում է պատերազմներից։ Եթե դարեր առաջ նետն ու աղեղն էր, միմյանց սրախողող անելն էր, բնակավայրերը հրդեհելն էր, ապա հիմա․․․

Հիմա պարզապես Երկիր մոլորակն են թիրախավորել, Երկրի մակերևութը, բացի դեֆորմացնելուց, նաև այրում, ամայացնում են քիմիական այրվածքներով, օդը լցնում ամենածանր թունավոր գազերով։ Բնությունը չի հասցնում ինքնամաքրվել, ինքնաբարելավել բուսական ծածկույթը, թթվածնային գոտին, ոչ միայն չի հասցնում, այլ նաև որոշ դեպքում այլևս անզոր է դառնում որևէ բան վերականգնել։

Պատերազմներ միշտ էլ եղել են, բայց մի բան է մարդը մարդուն վնաս տալը, մեկ այլ բան է նաև բնությանը, մոլորակին վնաս տալը։ Մարդկության զարգացմանը զուգահեռ նաև փոխվել են կռվելու միջոցները, նետ ու աղեղին, թուր ու հրացանին փոխարինելու են եկել տոննաներով ռումբերը, մեծ պայթյուն առաջացնող թունավոր մարտագլխիկներով հրթիռները, հիմնահատակ ոչնչացվող մակերեսը, որը շատ դեպքերում բերում է նաև արտաքին մակերեսի փոփոխության՝ հսկա փոսերով, բուսածածկույթի իսպառ վերացմամբ և անապատացմամբ, ընդերքում ջրերի տեղաշարժի փոփոխմամբ և այլն։ Մի խոսքով, այս խելահեղ պատերազմները, անկախ այն բանից, թե որտեղ են, ուղիղ կործանարար ազդեցություն են ունենալու մարդկության վրա:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 9794

Մեկնաբանություններ