Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ասում են...

Ասում են...
18.03.2011 | 00:00

...թե Վարդան Օսկանյանի վերջին ակտիվությունը, տնտեսական «վերլուծություններն» ու «առաջարկները» պայմանավորված են այն հանգամանքով, որ Ռ. Քոչարյանն ու արտաքաղաքական որոշ շրջանակներ ցանկանում են նրան վարչապետ դարձնել, ինչն էլ հնարավորություն կտա նույն թիմին այդ ընթացքում արագ վերադասավորվել խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, մասնակցել ու մեծ «դիվիդիներ» շահել՝ առավել հեռահար նպատակների համար:
Իսկ թե որքան է Վարդան Օսկանյանի վարչապետ դառնալու «ծրագիրը» իրատեսական, «ոևէ» մեկը չի ասում, որովհետև բոլորն էլ անլուրջ են համարում երրորդ ուժ ձևավորելու իդեա-ֆիքսով ապրող թիմի այդ «նոու-հաուն»:

Դիտվել է՝ 3643

Մեկնաբանություններ