04.01.2014|
17:35
2013-ի աշնանը Վրաստանում ավարտվեց նոր իշխանության ձևավորումը, որ տևեց մեկ տարի: Ինչպիսին էլ նոր իշխանությունը լինի, անկասկած է համարվում, որ ավարտվեց Միխայիլ Սահակաշվիլիի ժամանակաշրջանը: Հոկտեմբերի վերջին Վրաստանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ և առաջին փուլում ձայների մեծամասնությունը ստացավ վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի կառավարության նախարար Գեորգի Մարգվելաշվիլին: