ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 
  • Լացի և պայքարի ուկրաինական պատը

    Լացի և պայքարի ուկրաինական պատը

    21.12.2013| 23:29
    Կիևում` Անկախության մայդանում, ակտիվիստները կառուցել են Լացի և պայքարի պատ փայտե աղյուսներից, որոնցից յուրաքանչյուրի վրա գրված են Ուկրաինայի այն քաղաքների անունները, որտեղից ժամանել են ցուցարարները:
  • «Փորձում են պետության ներսում պետություն ստեղծել»

    «Փորձում են պետության ներսում պետություն ստեղծել»

    21.12.2013| 23:08
    Թուրքիայում կոռուպցիայի գործով հետաքննությունը քաղաքական ճգնաժամի է հանգեցրել։ Ոստիկանները փորձում են պարզել ոսկու կասկածելի վաճառքի հանգամանքները. խոսքը միլիոնավոր դոլարների հասնող գործարքի մասին է, որին մասնակցել են երեք նախարարների և անվանի գործարարների զավակները։ Շաբաթասկզբին ոստիկանները ձերբակալել են մոտ 80 քաղաքացիների: Նրանք մեղադրվում են կոռուպցիոն գործարքներ կատարելու և հետաքննությունը խոչընդոտելու փորձերի մեջ։
  • Միխայիլ Խոդորկովսկին պատրաստվում է մամուլի ասուլիսի

    Միխայիլ Խոդորկովսկին պատրաստվում է մամուլի ասուլիսի

    21.12.2013| 22:55
    ЮКОС ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու պատժաժամկետը լրանում էր 2014-ի օգոստոսին, 2013-ի դեկտեմբերի 20-ին, ՌԴ նախագահի ներման հրամանագրով ազատ արձակվելուց հետո, նա անմիջապես մեկնեց Գերմանիա, որտեղ բուժման կուրս է անցնում մայրը: Նա արդեն հանդիպել է ծնողներին և ԱՄՆ-ից եկած որդուն: Իր հետագա քայլերի մասին Խոդորկովսկին պատրաստվում է պատմել դեկտեմբերի 22-ին հրավիրած մամուլի ասուլիսում:
  • Անահիտ Բախշյանի կոչը հանրապետականներին

    Անահիտ Բախշյանի կոչը հանրապետականներին

    21.12.2013| 22:40
    Երկուշաբթի օրը քվեարկությունից առաջ չմոռանա՛ք, հիշե՛ք, խնդրում եմ, հիշե՛ք մեր պետության արժանապատվությունն իրենց արյունով վաստակած մարդկանց՝ Մոնթեին, Մովսես Գորգիսյանին և բոլո՜ր բոլորի՜ն, ովքեր իրենց արյունով մեզ վերադարձրեցին մեր ինքնիշխանությունը, մեր ազգային արժանապատվությունը:
  • ՀՀԿ ԵԿ-ն կազմակերպել էր հուշ-ցերեկույթ՝ նվիրված Գ. Նժդեհին

    ՀՀԿ ԵԿ-ն կազմակերպել էր հուշ-ցերեկույթ՝ նվիրված Գ. Նժդեհին

    21.12.2013| 17:04
    Դեկտեմբերի 21-ը ռազմական, քաղաքական և պետական գործիչ, մեծ փիլիսոփա, հայ ազգի ականավոր զավակ Գարեգին Նժդեհի մահվան օրն է։ Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունն օրվա կապակցությամբ կազմակերպել էր հուշ-ցերեկույթ:
  • Լևոն Խեչոյանը գտնվում է բժիշկների հսկողության ներքո

    Լևոն Խեչոյանը գտնվում է բժիշկների հսկողության ներքո

    21.12.2013| 15:32
    Նախօրեին Գերմանիայի Դորտմունդ քաղաքից Երևան տեղափոխված արձակագիր Լևոն Խեչոյանն այժմ գտնվում է «Արմտեդ» բժշկական կենտրոնում, բժիշկների հսկողության ներքո: Հիշեցնենք, որ նրան օդանավակայանից անմիջապես տեղափոխել էին այդ բժշկական կենտրոնը:
  • «Վախկոտներիդ ես թաղեմ»

    «Վախկոտներիդ ես թաղեմ»

    21.12.2013| 15:31
    Ազգային ժողովում ուրբաթ օրը իշխանության համար, ինչպես կասեր Գուրգեն Արսենյանը, «սև օր» էր: Ամենաթունդ քննադատությունն ու ամենասուր վիրավորանքն էր հնչում ընդդիմադիրների ու «այլընտրանքի» շուրթերից: ՀՀԿ-ն համբերեց, համբերեց, բայց վերջում Գալուստ Գրիգորիչն իր «ոճին» հավատարիմ, մի երկու «քաղցր» խոսք ասաց քննադատողներին: Սակայն ՀՀԿ-ում վիճակն իսկապես ծանրագույներից էր, որովհետև հակափաստարկների սղությունն ակնհայտ էր: Տնտեսական հիմնավորումների դեֆիցիտն ստիպեց հանրապետականներին ընդդիմության ներկայացուցիչների հասցեին անձնական վիրավորանքների տարափ տեղալ:
  • Հայաստանի ազգային ագրարային համալսարանը նշում է 20-ամյակը

    Հայաստանի ազգային ագրարային համալսարանը նշում է 20-ամյակը

    20.12.2013| 22:59
    Դեկտեմբերի 20-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում նշվեց բուհի ուսանողական խորհրդի կայզմավորման 20-ամյա հոբելյանը։ Ներկա էին ուսանողական ինքնակառավարման մամնի տարբեր տարիների նախագահները։
  • ՀՀԿ-ական պատգամավորներն արժանացան դատավորների ճակատագրին

    ՀՀԿ-ական պատգամավորներն արժանացան դատավորների ճակատագրին

    20.12.2013| 22:57
    Ողջ օրը Հայաստանի ակտիվ քաղաքացիներն անցկացրին Ազգային ժողովի մատույցների մոտ՝ պայքարելով, որ ԱԺ-ն չվավերացնի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը: Արդյունքը եղավ այն, որ ԱԺ-ում ներկայացված ընդդիմադիր քաղաքական ուժերը ելույթներ ունեցան, այն համարեցին դավաճանական գործարք: ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներն էլ փախել էին, և քվեարկության ժամին նրանց հնարավոր չեղավ բերման ենթարկել:
  • «Սիրավ. Դու հավերժող իմ Հայաստան»

    «Սիրավ. Դու հավերժող իմ Հայաստան»

    20.12.2013| 18:14
    Հայաստանի ազգային պատկերասրահում դեկտեմբերի 21-ին, տեղի կունենա գեղանկարիչ Հենրիկ Սիրավյանի ծննդյան 85-ամյա հոբելյանին նվիրված հուշ-ցերեկույթ: Կներկայացվեն գեղանկարչի աշխատանքները, առաջին անգամ կցուցադրվի «Սիրավ. Դու հավերժող իմ Հայաստան» տեսաֆիլմը: