ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 
  • Նախաամանորյա ցնցակաթված

    Նախաամանորյա ցնցակաթված

    20.12.2013| 18:00
    Ես` ազգապետականական տառապյալս, 2014-ի հունվարի 1-ից սարկաստիկ գրոհներով հակադրվելու եմ Երկիրն ու Էրգիրը ապականող դեմքերին և դեպքերին, գործիչներին, գործիքներին ու գործամոլներին` վասն Չորրորդ Հանրապետության։ Երրորդ Հանրապետությունը, ինչպես գիտեք, ժամ առ ժամ վերափոխվում է Հակապետության։
  • Քյանդրբազություն մի արա, վտանգավոր ա

    Քյանդրբազություն մի արա, վտանգավոր ա

    20.12.2013| 17:23
    «Այն, ինչ այսօր ԱԺ-ի քննարկմանն է դրված, խփում է բոլոր ռեկորդները և տեղավորվում ` «իշխանություն՝ գազի դիմաց» խոսուն վերնագրի ներքո: Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը 2011-ից ի վեր թաքցրել գազի պարտքը և ինչու է հիմա բարձրաձայնում»,- իր ելույթում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` դա բացատրելով ընտրություններով, և այդ թանկացումը ժողովրդի տրամադրվածության վրա վատ ազդեցություն կունենար: «Սերժ Սարգսյանը մոսկովյան բազմաթիվ այցերից մեկում հասավ իր գերնպատակին` Հայաստանի անունը դրեց Գազպրոմի ցուցակում: Սերժ Սարգսյանի վարչախումբն այսպիսով փորձում է լուծել իշխանության պահպանման, ռուսական իշխանությունները` Հայաստանի վասալացման խնդիրը»,- շեշտեց պատգամավորը` միաժամանակ շեշտելով, որ այս պայմանագիրը պետականության դեմ դավադրություն է:
  • Օսկանյանը խոսում է ստելուց

    Օսկանյանը խոսում է ստելուց

    20.12.2013| 15:59
    «Մենք միասին աշխատել ենք նախարար տարիներին և նաև դժվարություններով ենք անցել: Բայց քաղաքական գործիչներն ունեն մի սկզբունք` հնարավոր է իրականությունը չասել, բայց պետք չէ ստել: Ես ինձ խաբված եմ զգում` որպես պատգամավոր, բայց հատկապես որպես ՀՀ քաղաքացի: Ինչո՞ւ, որովհետև այս ամբիոնից դուք բազմիցս հերքել եք, որ Հայաստանի համար գազի գինը չի բարձրացել: Բայց ակնհայտ է, որ տարիների ընթացքում ՀՀ-ն պարտք է կուտակել՝ 300 մլն դոլար, որի կեսը, դուք ասում եք, Ռուսաստանն է տալու, կեսն էլ մենք ենք տալու: Փաստ է, որ Ազգային ժողովը պետք է հավանություն տար պարտքի կուտակմանը, բայց դուք չեք եկել, չեք ներկայացրել մեզ, ավելին` հերքել եք գազի գնի բարձրացման մասին հարցերը: ՈՒ հիմա եկել եք ու ուզում եք, որ ԱԺ-ն վավերացնի այս գործարքը, այսինքն՝ մեզ ուզում եք մասնակից դարձնել մի գործարքի, որի մասին մեզ անգամ տեղյակ չեք էլ պահել»,-այսօր ԱԺ քննարկումների սրությունն այնքան մեծ էր, որ լռության ուխտը խախտեց անգան ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը:
  • Բաց են թողել

    Բաց են թողել

    20.12.2013| 15:57
    Այսօր ԱԺ-ում թեժ քննարկմամբ են ընթանում հայ-ռուսական մի շարք համաձայնագրեր: Սրան զուգահեռ ԱԺ դիմաց բողոքի ակցիա էր կազմակերպվել: Ոստիկանությունը հավաքված տասնյակ քաղաքացիների բերման է ենթարկել, սակայն կարճ ժամանակ անց բաց են թողել: Իսկ պատգամավորները դահլիճում շարունակում են «քրքրել» հայ-ռուսական պայմանագիրը և ամենասուր որակումներ տալիս այդ փաստաթղթին:
  • «Նրանք կարող ա մարդ էլ ուտեն»

    «Նրանք կարող ա մարդ էլ ուտեն»

    20.12.2013| 15:54
    «Ի՞նչ ասեմ, գնացեք իրան հարցրեք, կոկորդիլոս են ուտում, շուն են ուտում, կատու են ուտում, ես ի՞նչ իմանամ: Այ ցավդ տանեմ, մենք ըտենց բան չենք անում, ով դնում ա, թող դնի: Ով էդ կոկորդիլոսը բերել ծախում ա կամ ուտում ա, նրանք կարող ա մարդ էլ ուտեն, ես շատ գիտեմ: Ես զզվում եմ ըտենց բաներից, կոկորդիլոս, չէ մի, դրանք կարող ա շուն էլ ուտեն», -այսօր խորհրդարանում, անդրադառնալով Հայաստան կոկորդիլոս ներմուծելուն, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ-ական, գեներալ Սեյրան Սարոյանը:
  • ԱՄՆ ՄԶԳ-ն և ՀՀ Աշխատանքի եվ սոցիալական հարցերի նախարարությունը երկու դրամաշնորհային համաձայնագիր ստորագրեցին

    ԱՄՆ ՄԶԳ-ն և ՀՀ Աշխատանքի եվ սոցիալական հարցերի նախարարությունը երկու դրամաշնորհային համաձայնագիր ստորագրեցին

    20.12.2013| 15:31
    ԵՐԵՎԱՆ, ՀՀ – ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ս.թ. դեկտեմբերի 20-ին երկու դրամաշնորհային համաձայնագիր ստորագրեցին, որոնք կաջակցեն երկրի ընթացիկ կենսաթոշակային համակարգի վերաբերյալ իրազեկության բարձրացմանը և սոցիալական ծառայությունների որակի բարելավմանը: Արարողությանը ներկա էին ՀՀ կառավարության և ԱՄՆ Առաքելության ներկայացուցիչներ:
  • Թվայնացվել է շուրջ մեկ միլիոն գրականություն

    Թվայնացվել է շուրջ մեկ միլիոն գրականություն

    20.12.2013| 14:43
    Հայաստանի ազգային գրադարանում թվայնացվել է մոտ մեկ միլիոն գրականություն: Թվային գրադարան ստեղծելու աշխատանքներում առաջնությունը տրվել է հայ հնատիպ գրքերին: Մինչև 1999 թվականի գրականության թվայնացման աշխատանքները կավարտվեն 2020-ին: Նշենք, որ Ազգային գրադարանը թվայնացնում է իր ողջ ֆոնդը:
  • «Ձեզ ասե՞լ են, որ դուք արդարադատության նախարարին շատ նման եք»

    «Ձեզ ասե՞լ են, որ դուք արդարադատության նախարարին շատ նման եք»

    20.12.2013| 14:28
    «Կարծում եմ՝ հաջորդ տարի կարելի է ֆորմատը փոխել, որ լրագրողները գան, պատմեն, թե ինչ է արել նախարարը ողջ տարվա ընթացքում»,-տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, որն ասուլիս էր հրավիրել երևանյան ակումբներից մեկում` անկաշկանդ, առանց փողկապի զրույց ծավալելու համար:
  • Ազատ դեմոկրատներ կուսակցությունը կոչ է անում չվավերացնել ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված հակասահմանադրական համաձայնագրերը

    Ազատ դեմոկրատներ կուսակցությունը կոչ է անում չվավերացնել ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված հակասահմանադրական համաձայնագրերը

    20.12.2013| 13:27
    Ազատ դեմոկրատներ կուսակցությունն անընդունելի և հակասահմանադրական քայլ է համարում ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև 2013թ. դեկտեմբերի 2-ին կնքված ««ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի, ինչպես նաև մյուս երկու համաձայնագրերի վավերացումը:
  • Կառավարությունը և UNICEF-ը կշարունակեն արդյունավետ համագործակցությունը

    Կառավարությունը և UNICEF-ը կշարունակեն արդյունավետ համագործակցությունը

    20.12.2013| 12:36
    Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Մանյա Հենրիեթ Ահրենսին: