ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 
  • Ուսանողները վերարտադրողական առողջության մասին տեղեկատվության պակաս ունեն

    Ուսանողները վերարտադրողական առողջության մասին տեղեկատվության պակաս ունեն

    05.12.2013| 17:05
    «Հաղարծին» երիտասարդական ՀԿ-ն նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 8-ը ՀՀ 46 բուհերում իրականացնում է «Վերարտադրողական առողջության վերաբերյալ գիտելիքի մակարդակի բարձրացում երիտասարդների շրջանում» ծրագիրը: Նպատակն է 18-29 տարեկան երիտասարդների շրջանում բարելավել ՀՀ-ում վերարտադրողական առողջությունը՝ բարձրացնելով այս ոլորտի վերաբերյալ երիտասարդների գիտելիքների մակարդակը:
  • Արամ Խաչատրյանին նվիրված երեկոները շարունակվելու են

    Արամ Խաչատրյանին նվիրված երեկոները շարունակվելու են

    05.12.2013| 14:35
    Դեկտեմբերի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում օպերային երաժշտության երեկո էր։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հանդես եկան մեներգիչներ Մարինա Նաչկեբիան (սոպրանո, Վրաստան) և Գրիգոր Վերները (բարիտոն, Ռուսաստան)։ Երեկոյի ընթացքում հնչեցին նախերգանքներ և արիաներ իտալական և ռուսական հանրահայտ օպերաներից։
  • ԱՄՆ դեսպանատան ու Չարենցավանի քաղաքային գրադարանի գործակցությամբ բացվում է նոր Ամերիկյան անկյուն

    ԱՄՆ դեսպանատան ու Չարենցավանի քաղաքային գրադարանի գործակցությամբ բացվում է նոր Ամերիկյան անկյուն

    05.12.2013| 14:14
    ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Չարենցավանի քաղաքային գրադարանի հետ համատեղ պաշտոնապես ազդարարեց Չարենցավանում Ամերիկյան անկյան բացման մասին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը և Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը: Սա Հայաստանում 5-րդ Ամերիկյան անկյունն է, ընդ որում առաջինը բացվել է 2005թ.-ին:
  • Տնտեսվարող սուբյեկտին հնարավորինս քիչ անհարմարություն պետք է պատճառվի

    Տնտեսվարող սուբյեկտին հնարավորինս քիչ անհարմարություն պետք է պատճառվի

    05.12.2013| 13:20
    Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նիստից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է կառավարության շենքի առջև Երևանի «Ոսկու շուկայի» աշխատողների բողոքի ակցիային. «Նախորդ շաբաթ «Վաղարշ և որդիներ» ընկերության աշխատակիցները կառավարության շենքի առջև բողոքի ակցիա էին կազմակերպել:
  • Փաշինյանը Շարմազանովին Շարմազանովի ձևով սաստեց

    Փաշինյանը Շարմազանովին Շարմազանովի ձևով սաստեց

    05.12.2013| 13:18
    Այսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության ներկայացրած կոռուպցիային առնչվող նախագծի քվեարկությունից առաջ Լևոն Զուրաբյանը, դիմելով մեծամասնությանը, ասաց. «Եկեք ուղարկենք այդ փաստերը դատախազություն, կառավարությանը հանձնարարենք կազմել անհետաձգելի միջոցառումների փաթեթ: Ե
  • Փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի և Սլովակիայի գյուղատնտեսական բուհերի միջև

    Փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի և Սլովակիայի գյուղատնտեսական բուհերի միջև

    05.12.2013| 12:11
    Մեկնարկել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակության այցը Սլովակիայի Հանրապետություն: Պատվիրակության առաջին հանդիպումը Նիտրայի գյուղատնտեսական համալսարանի աշխատակազմի հետ էր: Նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանի պատվիրակությունը Սլովակիայում է` այս երկրի կրթության, գիտության և սպորտի նախարար Դուշան Չապլովիչի հրավերով: Արմեն Աշոտյանի խոսքով` այցի նպատակը գիտակրթական ոլորտում միջպետական համագործակցության զարգացումն է. բացի այդ, ըստ նախարարի` հայկական կողմի համար առաջնային է` ընդլայնել միջբուհական համագործակցությունը:
  • Իշխանության հայտարարությունը դեռ ոչինչ չի նշանակում

    Իշխանության հայտարարությունը դեռ ոչինչ չի նշանակում

    05.12.2013| 11:33
    ՈՒկրաինայի իշխանությունը և ընդդիմությունը հնարավոր է սկսեն բանակցությունների գործընթաց, որի համար նրանք իրենց պայմաններն են դրել: «Բատկիվշչինա» կուսակցության պատգամավոր Սերգեյ Սոբոլևը «5» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, թե ընդդիմությունը բանակցություննների կգնա այն դեպքում, եթե կառավարությունը հրաժարական տա:
  • Վարչապետին ջղայնացրին

    Վարչապետին ջղայնացրին

    04.12.2013| 17:50
    Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, երբ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը պատասխանում էր Զարուհի Փոստանջյանի՝ Որոտան կասկադին առնչվող հարցին, հանկարծ ԱԺ նիստերի դահլիճի լույսերը մի ակնթարթ մարեցին: Սա հարուցեց բոլորի ծիծաղը:
  • Բագրատյանը «խաղում» է թվերի հետ

    Բագրատյանը «խաղում» է թվերի հետ

    04.12.2013| 17:38
    «Դուք թվեր ներկայացրիք, բայց ես Ձեր հարցը չհասկացա»: Բագրատյանը վերստին տնտեսագիտորեն բացատրեց, թե ինչ նկատի ունի, սակայն նորից արժանացավ նախարարի «անհասկացվածությանը»: «Դուք կարող եք թվեր գումարել, բազմապատկել, թվերով խաղալ»,- հակադարձեց Դավիթ Սարգսյանը:
  • «Եվրահեղափոխության» ելքը պարզ կլինի 48 ժամվա ընթացքում

    «Եվրահեղափոխության» ելքը պարզ կլինի 48 ժամվա ընթացքում

    04.12.2013| 17:11
    Այս մասին ասել է Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսեյ Կվասնևսկին լեհական մամուլին տված հարցազրույցում: Նրա խոսքով` Ուկրաինայի ցուցարարները նախագահ Վիկտոր Յանուկովիչին կարող են ստիպել կատարելու իրենց պայմանները միայն վճռական գործողությունների դեպքում: