-
30.11.2013|
16:51
Գավառի ուսուցողական կենտրոնում օրերս տոնական տրամադրություն էր: Պատճառը` «Աշնան բարիքներ» խորագիրը կրող միջոցառումն էր:
Շուրջ 30 փոքրիկներ (3-6 տարեկան), աշնանային մրգերով զարդարված հագուստներով հյուրերին ուրախացրել են աշնան բերքահավաքին նվիրված երգ ու պարով, ողջույնի խոսքերով:
-
30.11.2013|
16:50
Այսօր Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի կողմից անցկացվում է Ուրախների և հնարամիտների ակումբի ուսանողական լիգայի 2013-2014 խաղաշրջանի առաջին խաղը։
-
30.11.2013|
16:50
«Մանկական Եվրատեսիլ-2013» երգի մրցույթն Առաջին ալիքը կցուցադրի այսօր` 21:45-ին: Այն կմեկնաբանեն «Մանկական Եվրատեսիլ- 2011» երգի մրցույթի հայաստանյան մասնակից Դալիթան և Առաջին ալիքի հաղորդավար Վահե Խանամիրյանը:
-
30.11.2013|
16:48
Ադրբեջանում, ՄԻԱՎ-ով վարակվածների թիվը հասել է 4171-ի: Այդ մասին հայտատրել է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հանրապետական կենտրոնի նախագահ Էսմիրա Ալմամեդովան: Նրա խոսքով, վերջին ինը ամսիների ընթացքում ՄԻԱՎ-ով վարակվածների 96 տոկոսը Ադրբեջանի քաղաքացիներ են, մնացածը` օտարերկրացիներ: Գերակշռողը վարակված տղամարդիկ են` 80 տոկոս, իսկ կանայք կազմում են 20 տոկոս:
-
30.11.2013|
16:42
Օրերս լույս տեսավ հայ ականավոր պատմաբան Հարություն Թուրշյանի (1900-1978) «Հետսելջուկյան դարաշրջանի իրադարձությունները և «Սասունցի Դավիթ» էպոսը» մենագրությունը (կազմեց և պատրաստեց հրատարակության՝ Հ. Տ. Մարության, Երևան, Հեղինակային հրատ., 2013, 292 էջ), որը պատրաստ էր տպագրության դեռևս 1958թ.։
-
30.11.2013|
11:11
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Արևելյան գործընկերության գագաթաժողովի ամփոփիչ ասուլիսում հայտարարել է, որ Թբիլիսին պատրաստ է Ռուսաստանի հետ հարաբերությունները քննարեկել առանց հույզերի` ելնելով տարածաշրջանի շահերից:
-
30.11.2013|
11:09
ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ողջունել է ԵԱՀԿ ջանքերը՝ ուղղված ձգձգված հակամարտությունների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:
-
30.11.2013|
11:07
Հակամարտությունների լուծումը, վստահության ամրապնդումը և բարիդրացիական հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն տարածաշրջանում տնտեսական և սոցիալական զարգացման, համագործակցության համար`նշվում է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի արդյունքում ընդունված համատեղ հռչակագրում:
-
30.11.2013|
11:05
Վիլնյուսում անցկացվող Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Վրաստանն ու Մոլդովան նախաստորագրեցին Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը։ Ադրբեջանի ու Եվրամիության միջև ստորագրվել է վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիր:
-
30.11.2013|
11:03
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Վիլնյուսում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ: