ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 
  • Հայաստանում կոռուպցիան դեռևս լուրջ խնդիր է

    Հայաստանում կոռուպցիան դեռևս լուրջ խնդիր է

    28.11.2013| 15:14
    ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ելույթ է ունեցել Վիլյնուսի գագաթնաժողովում: Նա ասել է, թե «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության գրեթե բոլոր երկրներում առաջընթաց կա զարգացման առումով, սակայն միաժամանակ կան լուրջ խնդիրներ` կապված խոսքի ազատության, ԶԼՄ-ների, կոռուպցիայի հետ: Քերրին այս հարցում կարևորել է քաղաքացիական հասարակության դերը, որը, պետքարտուղարի բնութագրմամբ, համարվում է ցանկացած իրավական պետության զարգացման շարժիչ ուժը:
  • «Մարիոթը» վառվում է

    «Մարիոթը» վառվում է

    28.11.2013| 12:17
    «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում հրդեհ է բռնկվել: Այս պահին մարտական երեք հաշվարկ դեպքի վայրում են: Առայժմ պարզ չէ, թե հրդեհն ինչից է ծագել:
  • Շուլցը մեղադրել է Ռուսաստանին

    Շուլցը մեղադրել է Ռուսաստանին

    28.11.2013| 11:38
    Այսօր Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում ԵՄ նախագահությամբ սկսվում է «Արևելյան գործընկերների» գագաթնաժողովը: Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը ողջունել է մասնակից երկրներին և շնորհավորել Մոլդովային ու Վրաստանին` համաձայնագրի նախապես ծրագրված նախաստորագրման համար:
  • Վրաստանին ոչինչ չի կարող խանգարել

    Վրաստանին ոչինչ չի կարող խանգարել

    28.11.2013| 11:35
    ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացին ոչինչ չի կարող խանգարել` հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան` մեկնաբանելով ռուսական կողմի գործողությունները վրացական սահմանի մոտ:
  • Նպատակն է ՄԱԿ-ին լիիրավ անդամակցությունը

    Նպատակն է ՄԱԿ-ին լիիրավ անդամակցությունը

    28.11.2013| 11:33
    ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2014 թվականը հռչակել է Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության միջազգային տարի, որոշումը կայացվել է Պաղեստինի բնակիչների հետ համերաշխության օրվա տոնակատարության կապակցությամբ ՄԱԿ-ի հատուկ նիստի ավարտից հետո:
  • Կիևյան համայնապատկեր

    Կիևյան համայնապատկեր

    28.11.2013| 11:31
    Կիևի կենտրոնում հավաքված ցուցարարները շարունակում են բողոքի գործողությունները: Երկուշաբթի Խարկովի բանտային հիվանդանոցում գտնվող Յուլյա Տիմոշենկոն անժամկետ հացադուլ է հայտարարել: Վիկտոր Յանուկովիչը ուղերձով դիմել է ուկրաինացիներին` վերահաստատելով պաշտոնական Կիևի ցանկությունը` սերտացնել կապերը Եվրամիության հետ: Նա կարծում է, որ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումն այս փուլում կարող է տնտեսական ծանր հարված հասցնել տասնյակ հազարավոր ընտանիքների:
  • «Հուսով եմ` այդ օրը մոտ է»

    «Հուսով եմ` այդ օրը մոտ է»

    28.11.2013| 11:29
    Վիլնյուսում Արևելյան գործընկերության գագաթնաժողովին կմասնակցի ՈՒկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, թեև ասոցացման համաձայնագիր չի ստորագրվելու: «ՈՒկրաինան համաձայնագիրը կստորագրի այն ժամանակ, երբ կողմերը համաձայնության կգան նորմալ պայմանների շուրջ, և մենք տնտեսապես պատրաստ կլինենք այդ քայլին: Հուսով եմ` այդ օրը մոտ է»,- ասել է նա:
  • Արարողակարգային ողջույններ

    Արարողակարգային ողջույններ

    28.11.2013| 11:28
    Թեհրանում սկսվել է Տնտեսական համագործակցության խորհրդի 21-րդ նիստը, որին մասնակցում է նաև Ադրբեջանը: Նիստի շրջանակներում հանդիպել են Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները:
  • «Լավագույն ուսուցիչ» մրցանակաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

    «Լավագույն ուսուցիչ» մրցանակաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

    27.11.2013| 17:30
    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունեցավ «Լավագույն ուսուցիչ» ամենամյա հանրապետական մրցույթի 2013 թվականի հաղթողների մրցանակաբաշխության հանդիսությունը: «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ կրթության ու գիտության նախարարության համագործակցության շրջանակներում իրականացվում է արդեն 10 տարի: Այն կազմակերպվում է Մայր Աթոռի բարերար, ամերիկաբնակ Սիլվա Տեր-Ստեփանյանի հովանավորությամբ:
  • Հայտնաբերվել է բեզոարյան այծ` հրազենային վնասվածքով

    Հայտնաբերվել է բեզոարյան այծ` հրազենային վնասվածքով

    27.11.2013| 16:55
    Նոյեմբերի 21-ին, ժամը 17.30-ի սահմաներում, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները և ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ԲՊՏ Վայոց ձորի մարզի տարածքային բաժնի աշխատակիցները ապօրինի որսորդության դեմ իրականացրած ստուգայց-շրջագայության ընթացքում Արենի գյուղից Խաչիկ գյուղ տանող ճանապարհի 3-րդ կմ-ից աջ 500 մ հեռավորությամբ գտնվող «Կապի գլուխ» կոչվող հանդամասում հայտնաբերել են ապօրինի որսացած բեզոարյան այծ` հրազենային վնասվածքով: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից: