ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 
  • ԱՄՆ-ը կշարունակի ներգրավվածությունը

    ԱՄՆ-ը կշարունակի ներգրավվածությունը

    16.11.2013| 11:56
    ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եվրոպական հարցերով ենթահանձնաժողովում կայացած լսումների ժամանակ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդը ասել է. «Սեպտեմբերի 3-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը միանալու է Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի Մաքսային միությանը, ինչը անհամատեղելի է ԵՄ Ասոցացման համաձայնագրի ու Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրման հետ», այդուհանդերձ, ինչպես Եվրամիությունը, այնպես էլ Հայաստանը նվիրված են մնում հարաբերությունների խորացմանը և ուսումնասիրում են այդ գործընկերությունը շարունակելու ուղիները»:
  • Հումանիստ Էրդողանը

    Հումանիստ Էրդողանը

    16.11.2013| 11:55
    Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գտնում է, որ եթե ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի, «արդյունքում կշահեն թե Ադրբեջանը, թե Հայաստանը, կշահի Թուրքիան, կշահեն նաև Ռուսաստանը և Իրանը: Կշահեն բոլորը, ընդհուպ՝ Աֆղանստանը»:
  • Երիտասարդները պայքարում են պտղի սեռով պայմանավորված աբորտների դեմ

    Երիտասարդները պայքարում են պտղի սեռով պայմանավորված աբորտների դեմ

    15.11.2013| 20:13
    Շուրջ մեկ ամիս ոչ պետական բուհերի ուսանող երիտասարդները կպայքարեն պտղով պայմանավորված հղիության ընդհատման դեմ: Նոյեմբերի 15-ին մեկնարկեց «Ապրել եմ ուզում» ծրագիրը: Այն իրականացվում է ՀԵՀ-ի` որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթի շրջանակներում` «Վերարտադրողական առողջության` պտղի սեռով պայմանավորված աբորտների դեմ պայքարի իրականացում» անվանակարգում:
  • ՀՀԿ-ի երաժշտական նվերը՝ ուսանողներին (տեսանյութ)

    ՀՀԿ-ի երաժշտական նվերը՝ ուսանողներին (տեսանյութ)

    15.11.2013| 16:32
    Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունն այսօր ինքնատիպ անակնկալ էր պարգևել բուհերի ուսանողներին։ Երևանի քաղաքապետարանի «Սիթի տուրի» ավտոբուսով պետական կոնսերվատորիայի ուսանողները, շրջելով բուհից բուհ, իրենց կատարումներն էին նվիրում՝ այդպիսով շնորհավորելով նրանց Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոների առթիվ։
  • Միասին հնչեցնենք Խաչատրյանի գործերը Մոսկվայում

    Միասին հնչեցնենք Խաչատրյանի գործերը Մոսկվայում

    15.11.2013| 16:12
    Այս տարվա նոյեմբերի 24-ին աշխարհի խոշորագույն մշակութային կենտրոնում՝ Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում կհնչի աշխարհի մեծագույն կոմպոզիտորներից մեկի՝ Արամ Խաչատրյանի երաժշտությունը: Մեր հայրենակցի երաժշտությունը Մոսկվայում ներկայացնելու առաքելությունը ստանձնել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: Համերգին մնացել են հաշված օրեր, սակայն Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին չի բավականացնում որոշ գումար` կազմակերպելու այս իրադարձությունը:
  • Արվեստագիտությանը ծերացման վտանգ չի սպառնում

    Արվեստագիտությանը ծերացման վտանգ չի սպառնում

    15.11.2013| 15:26
    Նոյեմբերի 15-ին Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց Երիտասարդ հայ արվեստաբանների 8-րդ գիտական նստաշրջանը։ Այն կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Նստաշրջանն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող «Աջակցություն երիտասարդ գիտնականներին» ծրագրի շրջանակներում։ Գիտական նստաշրջանը նվիրված է ԳԱԱ հիմնադրման 70-ամյակին։
  • Սնունդ մատակարարող երեք ընկերություններ տուգանվել են 45 մլն դրամի չափով

    Սնունդ մատակարարող երեք ընկերություններ տուգանվել են 45 մլն դրամի չափով

    15.11.2013| 15:24
    Մանկապարտեզներին, ծերանոցներին և մանկատներին սնունդ մատակարարող 3 ընկերությունների Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր իր հերթական նիստին տուգանեց 45 մլն դրամի չափով:
  • Անահիտ Բախշյանը քաղաքապետին առաջարկում է լսել հաշմանդամներին

    Անահիտ Բախշյանը քաղաքապետին առաջարկում է լսել հաշմանդամներին

    15.11.2013| 15:21
    Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակ է հղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ հաշմանդամների խնդիրներով զբաղվող հանձնաժողովում Երևանի 2014-2017թթ. քառամյա զարգացման ծրագրի շուրջ քննարկումներ ծավալելու խնդրանքով:
  • Կգործարկվեն նոր արագաչափ սարքեր

    Կգործարկվեն նոր արագաչափ սարքեր

    15.11.2013| 15:19
    Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման նպատակով Երևան քաղաքում նոյեմբերի 25-ից կգործարկվեն նոր արագաչափ սարքեր։
  • Փոքր-փոքր խոսեք

    Փոքր-փոքր խոսեք

    15.11.2013| 15:17
    «Դա միանձնյա որոշում չի, 70 պատգամավորը եղավ միանձնյա, ինչի՞, ես Սասունցի Դավի՞թն եմ, ով եմ, որ բոլորին կարողանամ ասեմ, որ չգան»,- այսօր արտահերթ նիստին չմասնակցելուն անդրադառնալով, ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` հավելելով, որ իրենք դեմ են, որ օրենքի «բովանդակային» քննարկմանը: