ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 
  • Միջուկային խնդիրը լուծվում է երկու ձևաչափերով

    Միջուկային խնդիրը լուծվում է երկու ձևաչափերով

    15.11.2013| 13:34
    ՄԱԳԱՏԷ-ի և Իրանի նոր հանդիպումը կկայանա դեկտեմբերի 11-ին Վիեննայում: ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը ղեկավարում էր Յուկիա Ամանոն: Թեհրանում ավարտված բանակցությունների արդյունքում համաձայնություն է կայացվել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվություն տարածելու մասին: Թեհրանի երկխոսությունը միջազգային հանրության հետ կայանում է երկու ձևաչափով` միջնորդների վեցյակը զբաղվում է քաղաքական-ռազմավարական հարցերով, ՄԱԳԱՏԷ-ն` որոշակի տեխնիկական խնդիրներով:
  • Պիտի Եվրոպային ասենք` դուք եք սխալ

    Պիտի Եվրոպային ասենք` դուք եք սխալ

    15.11.2013| 13:00
    «Մեր անվտանգության խնդիրը լինելության աստիճանի կարևորության հարց է, և որ դաշտում այն լավագույնս կլուծվի, այնտեղ պիտի լինենք: Որևէ մեկը սրա համար մեզ չի կարող մեղադրել»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով Մաքսային միության անդամակցությանը՝ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ Եվրոպայի առաջ մեր անվտանգության հարց չենք դրել:
  • Պաշտոնյաների խրախճանքի բյուջե

    Պաշտոնյաների խրախճանքի բյուջե

    15.11.2013| 12:33
    «Սա արտագաղթի, աղքատության և որոշ մարդկանց խրախճանքի շարունակության բյուջե է»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը` մասնավորեցնելով, որ «որոշ մարդկանց» ասելով նկատի ունի հազարից ավելի պաշտոնյանների:
  • «Երկրի նախագահից ավելի մեծ մարդ էլ ո՞վ պիտի միջնորդի, հը՞»

    «Երկրի նախագահից ավելի մեծ մարդ էլ ո՞վ պիտի միջնորդի, հը՞»

    15.11.2013| 00:34
    Մինչ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարում է, թե Վարդան Պետրոսյանի առնչությամբ նախագահի մամուլի քարտուղարի հայտարարությունը հասարակությունը սխալ է հասկացել, պարզվում է, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ է «թյուրիմացության» մեջ:
  • Գազի գինը չի բարձրանա

    Գազի գինը չի բարձրանա

    15.11.2013| 00:33
    Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը մեզ հետ զրույցում ևս մեկ անգամ հաստատեց, այսինքն՝ հետ չկանգնեց մի քանի շաբաթ առաջ գազի գնի վերաբերյալ արած իր հայտարարությունից...
  • Գրիգորիչը կարմիր գրիչով չի ստուգում

    Գրիգորիչը կարմիր գրիչով չի ստուգում

    15.11.2013| 00:31
    ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին ոչ միայն հաջողվում է կոճակ սեղմելու համար շատ արագ խորհրդարան «բերման ենթարկել» հանրապետականներին, այլև լուծել «բովանդակային» հարցեր: Մեր աղբյուրի փոխանցմամբ, Գրիգորիչի «թրի» ու գրչի տակով են անցնում ԱԺ հայտարարությունների ժամին ՀՀԿ խմբակցության անդամների հնչեցրած հայտարարությունների տեքստերը, ու նա է որոշում՝ ո՛ր տողը, ո՛ր պարբերությունը խմբագրի-սրբագրի ու ամբիոն «թողնի»:
  • Եսի՞մ

    Եսի՞մ

    15.11.2013| 00:29
    Գաղտնիք չէ, որ ՀՅԴ շարքերը ահավոր դժգոհ են ՀՅԴ վերնախավում տիրող կարգ ու բարքերից: Ընկեր Հրայրի հյուպատոս դառնալը, որին վերջինս սպասում էր արդեն վեց ամիս, մեկ անգամ ևս ալեկոծել է առանց այն էլ վերջին ընտրություններից ալեկոծ ու դժգոհ ընկեր և ընկերուհիների, հատկապես Երևանի կառույցի «սրտերը», որոնց այդպես էլ չհաջողվեց «հեղաշրջում», փոփոխություն կատարել ՀՅԴ վերնախավում, ինչին ձգտում էին տևական ժամանակ:
  • Ասում են...

    Ասում են...

    15.11.2013| 00:23
    ...թե ՀՀԿ-ում կրկին սեղմվել է օղակը Հովիկ Աբրահամյանի շուրջը: Առաջին պատճառն այն է, որ վերջինս կամայականություն թույլ չտա բյուջեի քննարկումների ու քվեարկության ժամանակ, ինչը բոլոր բյուջեների ժամանակ նկատվել է: Երկրորդ պատճառն էլ Արարատի ընտրություններն ու ցեմենտի գործարանի «շուրջ» տիրող «վիճակն» է, ուր, ըստ չար լեզուների, կառավարումն իրականացնում է Աբրահամյանի որդին:
  • Դեյուրե անդամ են, դեֆակտո կապ չունեն

    Դեյուրե անդամ են, դեֆակտո կապ չունեն

    15.11.2013| 00:03
    Վերջին շրջանում ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստերը «սերիալային» վեճեր են հիշեցնում: Գլխավոր «դերակատարներն» էլ միշտ նույնն են` հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյան և ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյան:
  • Ընտրվեց պետական մանկավարժական համալսարանի լավագույն ուսանողը

    Ընտրվեց պետական մանկավարժական համալսարանի լավագույն ուսանողը

    14.11.2013| 23:06
    Նոյեմբերի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխությունը։ Լավագույնի կոչմանն արժանացավ բուհի հատուկ կրթության ֆակուլտետի ուսանողուհի Ասյա Հակոբյանը։