ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 
  • Ինչ-որ բան այն չէ

    Ինչ-որ բան այն չէ

    11.11.2013| 23:02
    «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը irates.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ նոյեմբերի 9-ին, Երևանում, հակապուտինյան ցուցապաստառներով երթ կազմակերպելը մեծ հաշվով չի ունենա հետևանքներ:
  • Ագրարային համալսարանում կարևորում են ուսանողների ներգրավումը գիտական աշխատանքներում

    Ագրարային համալսարանում կարևորում են ուսանողների ներգրավումը գիտական աշխատանքներում

    11.11.2013| 22:53
    Նոյեմբերի 11-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում պարգևատրվեցին բուհի ուսանողական 14-րդ գիտաժողովում մրցանակային տեղեր զբաղեցրած ուսանողները։ Գիտական աշխատանքների համար մրցութային հանձնաժողովը մրցանակների է արժանացրել 35 ուսանողի։
  • Կներկայացվեն երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները

    Կներկայացվեն երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները

    11.11.2013| 17:28
    Նոյեմբերի 12-ին՝ ժամը 19.00, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը «Արամ Խաչատրյան» համերգասրահում Ուսանողության համաշխարհային և Երիտասարդության միջազգային տոների առթիվ կազմակերպում է երիտասարդ կոմպոզիտորների էստրադային ստեղծագործությունների երեկո: Կներկայացվեն երիտասարդ կոմպոզիտորներ Էդգար Գյանջումյանի, Անժելա Ստեփանյանի, Էդմոնդ Մակարյանի, Բելա Հովհաննիսյանի, Ռաֆայել Մնացականյանի ստեղծագործությունները։
  • «Վարդանին դատելիս արդար քննություն ենք ուզում»

    «Վարդանին դատելիս արդար քննություն ենք ուզում»

    11.11.2013| 16:28
    «Օրենքի առաջ բոլորը հավասար են, Վարդան Պետրոսյանը բոլորից լավ գիտի դա…Վարդանին անձամբ եմ ճանաչում, շուրջ 30 տարի և նրան ճանաչելով կարող եմ վստահ ասել, որ նա չի խուսափի պատասխանատվությունից: Նա իմ մտերիմ ընկերն է: Առաջին զգացողությունը, որ ունեցա այդ լուրը լսելուց, այս էր` «Վա՛յ, ո՞նց է նա ապրելու այսքանից հետո», մտածեցի ես` իմանալով Վարդանի մարդկային հատկանիշները: Նա պատասխանատվությունից հեռացող չի: Եթե նույնիսկ խնդրեն, ասեն` գնա, իր համար դա կլինի ուղղակի ծիծաղելի: Եթե նույնիսկ չկալանավորեն, միևնույն է, նա կգերադասի կրել պատիժը»,-ասաց Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Տիգրան Գասպարյանը` պատասխանելով հարցին, թե, ըստ նրա, դատական ինչպիսի՞ մոտեցում կցուցաբերվի դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ, արդյո՞ք նրա հայտնի լինելը կմեղմացնի նրա նկատմամբ սահմանված պատիժը:
  • «Կաֆեում» հեղափոխությանն էին հետևում

    «Կաֆեում» հեղափոխությանն էին հետևում

    11.11.2013| 16:16
    «Հեղափոխության չէինք գնացել, կաֆեում նստած էինք, տեսանք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Շանթ Հարությունյանի «հեղափոխության» վայրում լինելու հանգամանքն այսպես բացատրեց հայտնի գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:
  • ԱԺ քառօրյայի թեժ մեկնարկը

    ԱԺ քառօրյայի թեժ մեկնարկը

    11.11.2013| 14:23
    Այսօր մեկնարկած ԱԺ քառօրյան բավականին բուռն սկսվեց։ Նախ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը բողոքեց ոստիկանության պահվածքից, քանի որ պատգամավորներ` Նիկոլ Փաշինյանին և Լևոն Զուրաբյանին թույլ չեն տվել տեսակցել Շանթ Հարությունյանին: Ավելին, որոշ պաշտոնյաներ անգամ չեն հանդիպում պատգամավորների հետ և իրենց գործողությունների առնչությամբ բացատրություններ չեն տալիս: Զուրաբյանը ԱԺ խոսնակից հետաքրքվեց, թե ինչ կարող է անել այս առնչությամբ: Աբրահամյանը պատգամավորին առաջարկեց հարցը մանրամասնորեն իրեն ներկայացնել, իսկ ինքը կխոսի համապատասխան գերատեսչությունների ղեկավարների հետ:
  • Երբ Վարդանը հերոս է, իսկ «Արտլաբի տղաները»` սովորական կարգ խախտողներ

    Երբ Վարդանը հերոս է, իսկ «Արտլաբի տղաները»` սովորական կարգ խախտողներ

    11.11.2013| 13:28
    Երեկ երեկոյան ձերբակալվել են «Արտ լաբորատորիա» խմբի անդամները` նկարիչ-արվեստագետներ Կարեն Օհանյանը, Էդգար Ամրոյանը, Արթուր և Արա Պետրոսյանները, ու չորս ժամ հետո բաց են թողնվել: Նրանք ձերբակալվել են «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի դիմանկարի համար, որը արվել է նաև ԱԺ ընդունարանի պատին: Նրանք համարում են, որ Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է և փորձել են իրենց վերաբերմունքը հնարավորինս հանրայնացնել` գրաֆիտիներով խոսելով դրա մասին: «Արտլաբի» տղաները հայ ժամանակակից մշակույթի ներկայացուցիչներ են, ովքեր ժամանակակից արվեստի իրենց ընկալումներով փորձում են փոքր-ինչ յուրօրինակ շունչ հաղորդել մեր մշակութային գորշությանը:
  • Իսկ ի՞նչ է անելու գործող նախարարը

    Իսկ ի՞նչ է անելու գործող նախարարը

    11.11.2013| 12:32
    Նոյեմբերի 6-ին դատարանն արդարացրել է Իսրայելի արտաքին գործերի նախկին նախարար Ավիգդոր Լիբերմանին, որ մեղադրվում էր խարդախության և պաշտոնական դիրքի չարաշահման մեջ: Դատավորը նրա գործողությունները որակել է անքաղաքավարի և անտեղի, բայց հանցակազմ չի գտել:
  • Լավրովը բանակցություններում առաջընթաց է գրանցել

    Լավրովը բանակցություններում առաջընթաց է գրանցել

    11.11.2013| 12:30
    ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Ժնևում վեցյակի բանակցություններում հաջողվեց հեռանալ պատժամիջոցների լծակից և անցնել առարկայական քննարկման. «Անհրաժեշտ է հեռանալ սպառնալիքներից և մշտական պատժամիջոցային լծակից, ընդ որում ՄԱԿ-ի ԱԽ-ն շրջանցելով, և անցնել խնդրի էության բուն քննարկմանը»:
  • Իսրայելը մտադիր է կանխել ԱՄՆ-Իրան մերձեցումը

    Իսրայելը մտադիր է կանխել ԱՄՆ-Իրան մերձեցումը

    11.11.2013| 12:26
    Իսրայելը հնարավորը կանի, որ ԱՄՆ Կոնգրեսը մերժի Իրանի հետ ցանկացած համաձայնագրի ընդունումը` հայտարարել է Երուսաղեմի և հրեական սփյուռքի հարցերով պատասխանատու Նաֆտալի Բենեթը: