-
10.11.2013|
16:28
Ավելի քան 200 հազար Վիետնամի քաղաքացիներ արդեն լքել են իրենց հայրենի երկիրը` մոտեցող թայֆունի պատճառով:
Մարդիկ տեղափոխվել են ժամանակավոր կացարաններ: Առավել վտանգավոր տարածքներում ընդգրկված են միայն զինվորականներ:
Ավելի վաղ աղետները մեծ հարված են հասցրել Ֆիլիպիններին, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 1200 մարդ:
-
10.11.2013|
12:49
«Մուսուլման եղբայրների» սիրիական մասնաճյուղի նախկին ղեկավար Ալի Սադեր Ադ Դին Բայանունին հայտարարել է, որ նոր քաղաքական կազմակերպություն է ստեղծվելու, որի ղեկավարներից մեկը լինելու է քրիստոնյա հոգևորական: Կուսակցությունը կգլխավորի Մուհամմադ ՈՒալիդը, իսկ քրիստոնյայի անունը դեռ չի բարձրաձայնվում: Այն կոչվելու է «Ազգային սահմանադրության և ազատության կուսակցություն», ավելի հակիրճ` «խոստում»:
-
10.11.2013|
12:43
Այն կհասնի Կարմիր մոլորակի ուղեծիր 300 օրից, 2014 թվականի սեպտեմբերին:
Օրեր առաջ Հնդկաստանն առաջին անգամ իր պատմության մեջ դեպի Մարս բաց է թողել MSK «Մանգալյան»- տիեզերանավ-ապարատը` առանց օդաչուի:
-
10.11.2013|
12:36
Պեկինում նոյեմբերի 9-ին աշխատանքներն է սկսել Կոմունիստական կուսակցության Կենտկոմի 3-րդ պլենումը, որը պետք է ընդունի «աննախադեպ տնտեսական բարեփոխումների» ճանապարհային քարտեզ:
-
10.11.2013|
12:35
ԵՄ-ի բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշտոնը շարունակում է ինտենսիվ բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ: Նույն խնդրով Ժնև է մեկնել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
-
10.11.2013|
12:33
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը ասել է, որ Ֆրանսիան վստահ չէ, որ համաձայնություն կկայացվի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ. «Այս փուլում համաձայնություն չկա: Մնում են դրույթներ, որոնց շուրջ պայմանավորվել դեռ չի հաջողվել»,-ասել է նա:
-
10.11.2013|
12:32
«Իրանի և վեցնյակի բանակցություններում դեռ կան բարդ և կարևոր հարցեր, որոնք պետք է լուծել, սակայն դեռ դժվար է ասել` համաձայնության կգան կողմերը, թե ոչ»,-ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը:
-
10.11.2013|
12:28
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կուբայի հանդեպ պատժամիջոցների վերանայման պատրաստակամություն է հայտնել: Պատժամիջոցները սահմանվել էին 1960-ական թթ.:
-
10.11.2013|
12:25
Սաուդյան Արաբիան մեղադրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Մերձավոր Արևելքի խնդիրները լուծելու անկարողության համար և մշտական ներկայացուցչություն պահանջել կառույցում: ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչ արքայազն Սաիդ ալ Հուսեին աս Սաուդի խոսքով՝ «արաբ ժողովրդին մշտական ներկայացուցչություն է անհրաժեշտ Անվտանգության խորհրդում»:
-
10.11.2013|
12:23
Շվեդիա այցելած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շվեդական մամուլում խիստ քննադատության է արժանացել, շվեդական ամենամեծ տպաքանակն ունեցող պարբերականներն Էրդողանին «երկերեսանի» են անվանել։ Afton Bladet թերթն օգտագործել է Էրդողանի երկու լուսանկար՝ ժպտացող և զայրացած։