ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 
  • Շանթ Հարությունյանը տարվել է անհայտ ուղղությամբ

    Շանթ Հարությունյանը տարվել է անհայտ ուղղությամբ

    05.11.2013| 19:11
    Այսօր Ազատության հրապարակում Շանթ Հարությունյանի հայտարարած հեղափոխության ակցիան չի կայացել, քանի որ ոստիկանները թույլ չեն տվել ակցիայի մասնակիցներին առաջ շարժվել:
  • «Չկա արցախյան կոնֆլիկտ հասկացողություն, կա ազգային ազատագրական պայքար»

    «Չկա արցախյան կոնֆլիկտ հասկացողություն, կա ազգային ազատագրական պայքար»

    05.11.2013| 19:07
    Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանի կարծիքով, ճիշտը` Ռուսաստանի կազմում Արցախի հայկական հանրապետություն ունենալն է:
  • Շանթ Հարությունյանի կոչի քաղաքական արժեքը

    Շանթ Հարությունյանի կոչի քաղաքական արժեքը

    05.11.2013| 16:50
    Այսօր, ժամը 17-ին նրանք, ովքեր ցանկանում են մեր երկրում ինչ-որ բան փոխել, կգնան Ազատության հրապարակ: «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը կոչ է արել հավաքվել հրապարակում և իրականացնել հեղափոխության երթը: Իսկ ո՞վ է Շանթը և ի՞նչ արժեք ունի նրա կոչը քաղաքական դաշտում:
  • «Հայաստանին ահրաժեշտ է «мир и покой», որը կարող է ապահովել միայն ռուսական բանակը»

    «Հայաստանին ահրաժեշտ է «мир и покой», որը կարող է ապահովել միայն ռուսական բանակը»

    05.11.2013| 16:43
    Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆԻ խոսքով, Հայաստանի ներկա քաղաքական կյանքը հայտնվել է այնպիսի իրավիճակում, որի արդյունքում աժեզրկվել են «իրենց ընդդիմադիր հայտարարած բոլոր ուժերը և վարկաբեկվել է իշխանությունը»: Նրա ձևակերպմամբ, երկու հակամարտող կողմերն էլ իրենցից ոչինչ չեն ներկայացնում, և այս «մղձավանջային իրավիճակում», «խորը ճգնաժամի պայմաններում» արտաքին մարտահրավերները էլ ավելի մեծ թափով են պրեսսինգի ենթարկում երկրի քաղաքական կյանքը: Իսկ այդ պայմաններում, ըստ բանախոսի, առաջնային խնդիրն այն է` թե ազգը կարո՞ղ է արտաքին և ներքին խնդիրները լուծելու համար նոր հայեցակարգեր ներկայացնել:
  • Հայ դպրոցականները` ռուսաց լեզվի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներ

    Հայ դպրոցականները` ռուսաց լեզվի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներ

    05.11.2013| 16:15
    Մոսկվայի Ա. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտում անց է կացվել ԱՊՀ անդամ և Բալթյան երկրների աշակերտների ռուսաց լեզվի X միջազգային օլիմպիադան: Հայաստանը ներկայացրել է ՀՀ հանրապետական օլիմպիադայի հաղթող 10-11-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքականը: «Այբ» կրթահամալիրի սան Ելենա Ղուկասյանն արժանացել է «Հասուն դատողություն» դիպլոմի, երկրորդ տեղի և «Պատանի ընթերցող», «Պատանի հռետոր» անվանակարգերում դիպլոմների, ինչպես նաև «Հանդիսատեսի համակրանք» միակ մրցանակին:
  • Qahana.am-ը հայցում է ընթերցողների ներողամտությունը

    Qahana.am-ը հայցում է ընթերցողների ներողամտությունը

    05.11.2013| 16:11
    Արարատյան Հայրապետական թեմի Qahana.am կայքում հրապարակված «Հափշտակություն ռոք երաժշտությամբ» վերտառությամբ հոդվածը չի ներկայացնում Հայ առաքելական սուրբ եկեղեցու դիրքորոշումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արարատյան Հայրապետական թեմի ինտերնետային քարոզչության պատասխանատու Էլզա Մանուկյանը:
  • Ջուր չի լինի

    Ջուր չի լինի

    05.11.2013| 14:49
    «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. նոյեմբերի 7-ին ժամը 10.00–22.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի և Արարատյան փողոցների, Ներքին Չարբախ թաղամասի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
  • Ֆետելը դեռ անելիք ունի

    Ֆետելը դեռ անելիք ունի

    05.11.2013| 11:59
    «Ֆորմուլա-1»-ի հերթական յոթերորդ փուլը դարձյալ հաղթական եղավ Սեբաստիան Ֆետելի համար: «Ռեդ Բուլի» մրցարշավորդը բոլորից արագն էր Աբու Դաբիում:
  • Աղյուսակը գլխավորում է  «Արարատը»

    Աղյուսակը գլխավորում է «Արարատը»

    05.11.2013| 11:51
    Կայացել է ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության տասնմեկերորդ տուրը: Շնորհիվ երկրորդ խաղակեսում Վահե Մարտիրոսյանի խփած գոլի, առաջատարը` «Արարատը», արտագնա խաղում հաղթել է «Գանձասարին» ու քսանչորս միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
  • Կմեկնեն Անապա

    Կմեկնեն Անապա

    05.11.2013| 11:35
    Նոյեմբերի վեցին բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը (15-16 տարեկաններ), ՀՀ վաստակավոր մարզիչ, ընտրանու ավագ մարզիչ Արման Հարությունյանի գլխավորությամբ, կմեկնի Անապա` մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Մեր տղաները առաջնության դափնիները կվիճարկեն տասը քաշային կարգերում (դրանք տասներեքն են):