-
05.11.2013|
11:29
ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան գտնում են, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կորցրել է լեգիտիմությունը և պետք է հրաժարական տա` ասել է Սաուդյան Արաբիայի արքայազն Սաուդ ալ Ֆեյսալը ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ մամլո ասուլիսում:
-
05.11.2013|
11:27
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը ասել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համանախագահների հանդիպման ժամանակ քննարկված հարցերից մեկը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումն է, որը ծրագրվում է անցկացնել մինչև տարեվերջ: Պոպովը հայտնել է, որ Ալիևը հանդիպման համաձայնություն է տվել:
-
05.11.2013|
11:26
Մեկ միլիարդ եվրոյի 1500 կտավներ են գտնվել Մյունխենում, որ երկրորդ աշխարհամարտի ժամանակ հափշտակել են նացիստները: Գտածոյի տիրոջ հայրը 1930-40-ական թթ. գնել է կտավները նացիստներից:
-
05.11.2013|
11:25
Հոկեյի ազգային լիգայի պատմության մեջ առաջին անգամ ռուս հոկեյիստին պատկանող մարզաշապիկի համարը հանվեց շրջանառությունից ու ի պահ հանձնվեց պատմությանը: «Վանկուվերում» «10» համարի մարզազգեստն այսուհետ ընդմիշտ ամրակցված է Պավել Բուրեի անվանը, ով իր գերազանց որակների ու հատկապես աներևակայելի արագության համար կրում էր «ռուսական հրթիռ» պատվանունը: Ասենք նաև, որ ընդամենը մեկ տարի առաջ նա տեղ գտավ հյուսիսամերիկյան հոկեյի Պատվո սրահում:
-
05.11.2013|
11:23
Վրաստանի նորընտիր նախագահը հրաժարվել է գործող նախագահի նստավայրից: Մարգվելաշվիլին առայժմ ընտրել է կառավարության շենքը` մինչև կվերականգնվի Թբիլիսիի կենտրոնում գտնվող 19-րդ դարի շինությունը, որտեղ մի քանի տարի առաջ Վրաստանում ամերիկյան դեսպանատուն էր գործում:
-
05.11.2013|
11:19
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ռուս համանախագահ Իգոր Պոպովից պահանջել է պարզաբանել Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատարի հայտարարությունը, թե Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ուժի գործադրման դեպքում ռուսական ստորաբաժանումը կարող է միջամտել ռազմական գործողություններին:
-
05.11.2013|
11:17
Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ նոյեմբերի 27-ին կմասնակցի Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովին:
-
05.11.2013|
11:12
Աշխարհի թիվ երկու թենիսիստ Նովակ Ջոկովիչը փարիզյան տուրի եզրափակիչում 7:5, 7:5 հաշվով հաղթանակի հասավ Դավիդ Ֆեդերերի նկատմամբ ու արժանացավ գլխավոր մրցանակին:
-
05.11.2013|
11:09
Նոյեմբերի 8-17-ին Լեհաստանի մայրաքաղաքում Հայաստանի շախմատի տղամարդկանց ու կանանց ընտրանիները կմասնակցեն աշխարհամասի թիմային առաջնությանը:
-
05.11.2013|
10:49
Շանթ Հարությունյանն այն հատուկենտ գաղափարական, անկեղծ տղերքից է, որ լավ գիտի անկախության գինը ու բացարձակ զահլա չունի ռուսական «սապոգի» հետ: Մեր տեղեկություններով` նա այս օրերին բավականին հետաքրքիր պասաժ է իրականացնում Ազատության հրապարակում: «Հեղափոխություն» անելով իշխանությունների դեմ` ռուսական ուժերից պաշտպանում է հայոց անկախության «սրբություն սրբոցը», որ այն չգրավեն պրոռուսականները: Փաստորեն, Ազատության հրապարակն այս պահին գտնվում է առանձին վերցրած մեկ մարդու «ինքնավարության» ներքո: