ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 
  • Ստիպված են հանդես գալ ԲՀԿ սատելիտի դերում

    Ստիպված են հանդես գալ ԲՀԿ սատելիտի դերում

    05.11.2013| 00:39
    Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին սեպտեմբերի 3-ի նախագահ Սարգսյանի հայտարարությունը, բնականաբար, չէր կարող չվերածվել ներքաղաքական պայքարի կարևոր բաղադրիչի, հատկապես, երբ հաշվի ենք առնում այն փաստը, որ քաղաքական ուժերի զգալի մասը փորձում է ներկայանալ ռուսամետ կամ արևմտամետ լույսի ներքո:
  • Վեհափառը՝  Շանհայում

    Վեհափառը՝ Շանհայում

    05.11.2013| 00:31
    Շանհայից մեր հատուկ թղթակից Սուսաննա Պողոսյանը տեղեկացնում է, որ երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն Հոնկոնգ մեկնելու ճանապարհին հյուրընկալվել է Շանհայի հայկական համայնքում։ Հանդիպման ընթացքում, որտեղ հյուրեր են եղել նաև Կ. Պոլսից, Սիրիայից, Վեհափառը խոսել է համայնքի խնդիրների մասին, կարևորել դրա հզորացումը, ինչպես նաև սփյուռքի ներուժի օգտագործումը հայաստանյան խնդիրները լուծելու գործում։
  • Ասում են...

    Ասում են...

    05.11.2013| 00:01
    ...թե վերջին շրջանում Սերժ Սարգսյանին նույնիսկ քիչումիչ մոտիկ, քիչումիչ ծանոթ ցանկացած մեկին Հովիկ Աբրահամյանն առանց քաշվելու խնդրում-աղերսում է` նախագահին ասեք` թող Տիգրան Սարգսյանին գործից հանի, ես չեմ ուզում, չէ, ինձ պետք չի, թող ինձ չդնի վարչապետ, մենակ թե Տիգրանին հանի, եկեք բոլորով պայքարենք, թող հանի նրան:
  • Ի՞նչ է սպասվում Վարդան Պետրոսյանին

    Ի՞նչ է սպասվում Վարդան Պետրոսյանին

    04.11.2013| 21:25
    Եղվարդ-Երևան ճանապարհին վթարի հետևանքով տուժած դերասան Վարդան Պետրոսյանը նոյեմբերի 3-ին դուրս է գրվել հիվանդանոցից: Հոկտեմբերի 20-ին իրար էին բախվել «ՎԱԶ-21214» և «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենաները: «ՎԱԶ-21214»-ի վարորդը և 6 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, նրանցից երկուսը մահացել էին: Վրաերթից տուժածներից Տաթև Հակոբյանը դեռևս հիվանդանոցում է:
  • Իրանի ժողովուրդն ամերիկացիների հանդեպ թշնամանք չի զգում

    Իրանի ժողովուրդն ամերիկացիների հանդեպ թշնամանք չի զգում

    04.11.2013| 21:24
    Իրանի նախագահ Հասան Ռուհանին, որ նաև կառավարության ղեկավարն է, կառավարության նիստում ասել է, որ Իրանի ժողովուրդն այլ ժողովուրդների, այդ թվում՝ ամերիկացիների հանդեպ թշնամանք չի զգում։ Նախագահը նաև ասել է, որ Իրանի ժողովուրդը դատապարտում է իր երկրի հանդեպ թշնամական քաղաքականությունը։
  • Դատը սկսվեց և ընդհատվեց

    Դատը սկսվեց և ընդհատվեց

    04.11.2013| 21:23
    Նոյեմբերի 4-ին Կահիրեում սկսվեց հուլիսի 3-ին իշխանազրկված նախագահ Մուհամեդ Մուրսիի դատավարությունը: Նրան և «Մուսուլման եղբայրների» 14 պաշտոնատարների մեղադրում են նախագահական նստավայրի մոտ ցուցարարների մահվան մեջ:
  • Սիրիայի ընդդիմությունը պայմաններ է առաջադրում

    Սիրիայի ընդդիմությունը պայմաններ է առաջադրում

    04.11.2013| 21:21
    Սիրիայի ընդդիմությունը նախապայմաններ է առաջադրում Ժնևի խաղաղության համաժողովին մասնակցելու համար: Ազգային կոալիցիայի ղեկավար Ահմադ Ջարբան ասել է, որ ընդդիմությունը չի մասնակցի համաժողովին, մինչեւ չհաստատվի նախագահ Բաշար Ասադի հրաժարականի ժամկետը: Ընդդիմությունն անընդունելի է համարում Իրանի մասնակցությունը համաժողովին:
  • Պակիստանի նախագահն առայժմ ազատ է արձակվել

    Պակիստանի նախագահն առայժմ ազատ է արձակվել

    04.11.2013| 21:19
    Իսլամաբադի դատարանը գրավով ազատ է արձակել նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆին, որ ձերբակալվել էր 2007-ին մզկիթի վրա գրոհած մարդկանց սպանության մեղադրանքով: Այն ժամանակ հատուկ ջոկատայինները շրջապատել էին մզկիթը և գրոհով վերցրել, 100 մարդ զոհվել էր:
  • Ի՞նչ է ասում Արմեն Մովսիսյանը

    Ի՞նչ է ասում Արմեն Մովսիսյանը

    04.11.2013| 21:18
    Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը խորհրդարանում ասել է, որ Ռուսաստանն առաջիկա տարում կսուբսիդավորի գազի գնի թանկացումը: Ռուսաստանը գազի գինը թանկացրեց ամիսներ առաջ, որից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ կառավարությունը սուբսիդավորելու է թանկացման 30 տոկոսը և համապատասխան նամակ հղեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որը թանկացման Հայռուսգազարդի հայտը քննելիս՝ ներքին սպառման համար, հայտը բավարարեց նկատի ունենալով 30 տոկոս սուբսիդիան: Հետո հայտարարվեց, որ սուբսիդավորման համար Հայաստանը բանակցում է Ռուսաստանի հետ:
  • Համանախագահներն արդեն Բաքվում են

    Համանախագահներն արդեն Բաքվում են

    04.11.2013| 21:17
    ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջանից նոյեմբերի 4-ից սկսում են տարածաշրջանային այցը: Բաքվում Ադրբեջանի նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումից հետո նրանք կգան Հայաստան` նույն ձևաչափով հանդիպումներ ունենալու Երևանում: ԱՄՆ եւ Ֆրանսիան փորձում են Սարգսյան-Ալիեւ հանդիպում կազմակերպել եւ այդ կերպ աշխուժացնել սեփական դերակատարումը կարգավորման գործընթացում: