-
01.11.2013|
11:21
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, հոկտեմբերի վերջի հարցումների համաձայն, դարձել է Ֆրանսիայի պատմության ամենացածր վարկանիշն ունեցող նախագահը` նրան աջակցում է 26 տոկոսը` պաշտոնը մեկ տարի հինգ ամիս առաջ ստանձնելուց հետո: Համաշխարհային մասշտաբով, սակայն, Օլանդը չսիրվածության ռեկորդակիր չէ:
-
01.11.2013|
11:19
Քրեսիդա Բոնասին պաշտոնապես ներկայացվել է Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքին` իբրև արքայազն Հարիի ընկերուհի: Ի տարբերություն ավագ եղբոր` արքայազն Ուիլյամի, որ տաս տարուց ավելի ճանաչում էր Քեյթ Միդլտոնին, Հարրին Քրեսիդա Բոնասիին հանդիպում է ընդամենը մեկ տարի, բայց Մեծ Բրիտանիայում արդեն սպասում են նրանց հարսանիքին:
-
01.11.2013|
11:18
Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու նոյեմբերի 17-ին կայանալիք երդմնակալության արարողությանը, ըստ արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեի, հրավիրվել են Եվրոպական միության, ՆԱՏՕ-ի, ԵՄ Արևելյան գործընկերության երկրների նախագահները, նաև այն երկրների, որոնք դեսպանություններ ունեն Թբիլիսիում։
-
01.11.2013|
11:16
Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հարավկորեական Փուսան քաղաքում մասնակցում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) 10-րդ ասամբլեային, որի բացմանը կոչ է արել ակտիվացնել Մերձավոր Արևելքի քրիստոնյաների պաշտպանությանն ուղղված ջանքերը:
-
01.11.2013|
00:20
... թե Արարատ քաղաքի ընտրություններում տասն օր շարունակ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ին ասել է` բանակցում եմ, համոզում եմ, անպայման համոզելու եմ, բա ո՜նց, որ Գագոն հանի ԲՀԿ-ական թեկնածուին, բայց «չի համոզել»:
-
01.11.2013|
00:18
Արարատի ընտրությունները դարձել են հայաստանյան թիվ մեկ թեման: Նախորդ օրը ԲՀԿ ակտիվիստներն այցելել են Արարատ, ժողով արել ցեմենտի գործարանում, մինչ այդ գործից ազատված ՀՀԿ-ին «հարողների» ցանկն ավելացրել ևս մի քանիսով: Հանդիպմանը մասնակցած ԲՀԿ-ական պատգամավոր կանանցից մեկն իր հուժկու ձայնով հրահանգել է գործարանի տնօրենությանը` «ագռավի արտաքինով էն մի քանի կնոջը ևս ազատել գործից», ապա հրովարտակել ԲՀԿ-ի վերջնական «վերդիկտը»` մեծամասնականով ընտրված պատգամավորներն ընդամենը կոճակ սեղմող գործիքներ են:
-
31.10.2013|
17:43
Ինչպե՞ս է արձագանքում «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը Լեռնային Ղարաբաղի ԱԺ անկախ պատգամավոր Վահան Բադասյանի և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին, որոնցով նրանք պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը:
-
31.10.2013|
16:35
Լեռնային Ղարաբաղի ԱԺ անկախ պատգամավոր Վահան Բադասյանը, այնուհետև՝ ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես են եկել հայտարարություններով, որոնցով պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը: Նրանք իրենց հայտարարություններում մտահոգություն են արտահայտել Սերժ Սարգսյանի վարած ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ, որը կարող է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի համար ունենալ աղետալի հետևանքներ:
-
31.10.2013|
11:24
2013-ին Forbes –ի գնահատականով աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակի առաջին հորիզոնականում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է: 2012-ի համեմատ Վլադիմիր Պուտինը բարձրացել է երկու հորիզոնականով՝ շրջանցելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, երրորդը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Սի Ձինփինն է, նրան հաջորդում է Հռոմի Պապ Ֆրանցիսկը:
-
31.10.2013|
11:20
45 րոպեանոց հեռուստաելույթից հետո, որով Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ամփոփել է իր նախագահության 10 տարիները, նա անմիջապես Թբիլիսիի քաղաքապետի հետ մեկնել է Բրյուսել` առանց որևէ մեկին տեղեկացնելու: Բրյուսելում Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի հետ հանդիպմանը հեռացող նախագահը հայտարարել է, թե Բիձինա Իվանիշվիլի կառավարությունը սպառնացել է իրեն ազատազրկել: