-
31.10.2013|
11:19
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նորից կժամանի Բաքու: Այս անգամ մյուս համանախագահների հետ: Այցի ընթացքում միջնորդները հանդիպումներ կունենան ադրբեջանցի պաշտոնատար անձանց հետ և կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքը:
-
30.10.2013|
17:07
ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ հոկտեմբերի 5-ին մեկնարկել է «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս» ծրագիրը: Այն անցկացվում է «Հայկինո-90» խորագրի ներքո և նվիրված է Հայ կինոյի հիմնադրման 90-ամյակին և Հայկական մուլտիպլիկացիայի 75-ամյա հոբելյանին:
-
30.10.2013|
16:52
«Ժառանգություն» խմբակցությունում շա՜տ խառն են: Զարուհի Փոստանջյանի` խմբակցության ղեկավար դառնալուց հետո Ռուբեն Հակոբյանը անտարամադիր է դարձել: Հավանաբար, «պաշտոնազրկումը» խռովել է նրա հոգին: Երբ փորձեցինք նրան հարց ուղղել, նա բավականին նյարդային պահվածքով շուռ եկավ ու ասաց. «Հիմա շատ զբաղված եմ»: Իսկ նա «զբաղված» էր ԱԺ-ում բյուջեի քննարկման սենյակում հայացքով ինչ-որ մեկին փնտրելով: Չգտնելով` դուրս եկավ:
-
30.10.2013|
14:52
«Վերջին շրջանում իմ տղայի հետ կապված հարցերի շուրջ ես արդեն պատասխանել եմ և հիմա խնդրում եմ, որ այդ մասին հարցեր չտրվեն»,- ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ իր ելույթից հետո ասաց սպորտի և երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանը, նկատի ունենալով իրեն սպասող լրագրողներին։ Այլ կերպ ասած, նա այս գլխից փորձեց սահմանափակել լրագրողների հարց տալու իրավունքը։
-
30.10.2013|
12:44
…Առայժմ խորհում եմ Քուչակի և Իսահակյանի մասին. երկուսն էլ գերել են ինձ:
Ես սիրեցի Իսահակյանին քնքշորեն:
-
29.10.2013|
17:08
Գործակալ 007-ը ի դեմս Շոն Քոներիի ճանաչվել է բրիտանացի լավագույն դերասան` ըստ ամերիկյան Q Score ծառայության: 83-ամյա դերասանը 2003-ից այլևս չի նկարահանվում, բայց մնում է ամերիկյան կինոհանդիսատեսի սիրելին: Նա նկարահանվել է 70 ֆիլմերում, 1988-ին ստացել է Օսկար:
-
29.10.2013|
17:07
Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալությունը տեղի կունենա նոյեմբերի 17-ին Ռուսթավելի պողոտայում, խորհրդարանի շենքի առաջ: Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն ասել է, որ հրավերներ դեռ չեն ուղարկվել, երդմնակալության արարողակարգը դեռ քննարկվում է:
-
29.10.2013|
17:06
ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը գտնում է, որ Ուկրաինան թերագնահատում է ռուսական գազի դիմաց չվճարված պարտքի խնդիրը: Նա սպասում է Կիևի արձագանքին: Իսկ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը ընդունել է, որ գազի դիմաց վճարումների հարցում պրոբլեմ կա, բայց պրոբլեմն անքննադատական չէ:
-
29.10.2013|
17:04
Սիրիայի հյուսիս-արևելքում՝ Թուրքիայի հետ սահմանամերձ Թել-Աբիաթ քաղաքում, զինյալ ահաբեկիչները հայկական եկեղեցի են հրկիզել, հրդեհի հետևանքով այրվել է եկեղեցու ներքին հարդարանքը, տուժածների մասին տեղեկություններ չկան։
-
29.10.2013|
17:02
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ հրաժարական կտա Գեորգի Մարգվելաշվիլիի՝ պաշտոնին անցնելուց հետո։ Քննադատները կարծում են, որ այդպես նրան ավելի հարմար կլինի «քաշել նոր նախագահի սանձերը», գրում են ֆրանսիական Le Figaro պարբերականի թղթակիցներ Արիել Տեդրելն ու Ռեժի Ժանտեն: