-
29.10.2013|
16:56
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն պաշտոնապես հայտարարել է, որ չի ընդունում Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության արդյունքները. «Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններն անց են կացվել մի շարք խախտումներով ու բացթողումներով: Այս ընտրությունն անցկացվել է պետական կառույցի անմիջական ներգրավվածությամբ ու ազդեցության ներքո, ինչը անթույլատրելի է, ավելին՝ հակասում է օրենքին»:
-
29.10.2013|
16:55
ՄԱԿ-ի և Արաբական լիգայի բանագնաց Լահդար Բրահիմին Դամասկոսում է, այցի նպատակը նոյեմբերին Ժնևում խաղաղության խորհրդաժողովի անցկացման նախապատրաստումն է:
-
29.10.2013|
16:53
Պեկինի կենտրոնական Տյանանմեն հրապարակում ավտոմեքենան մխրճվել է բազմության մեջ և այրվել: Հինգ զոհեր կան` երեքը մեքենայում, երկուսը չինացի և ֆիլիպինցի զբոսաշրջիկներ:
-
29.10.2013|
16:51
Վիեննայում Իրանի փոխարտգործնախարար Սայեդ Աբաս Արաղչին և ՄԱԿ-ի ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Յուկիա Ամանոն շարունակում են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները:
-
29.10.2013|
15:57
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, որը վերջին շրջանում ակտիվորեն զբաղվում է ԵՄ-Հայաստան հարաբերություններով, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային զարգացման վերլուծական կենտրոնի հրավիրած սեմինարի ժամանակ կարծիք հայտնեց, որ Մաքսային միությունում Հայաստանը չունի հեռանկար:
-
29.10.2013|
15:55
ԵՄ խորհրդատվական խմբի միգրացիոն ոլորտի խորհրդատու Էլեոնորա Վերգեերը Գլոբալիզացիայի և տարածաշրջանային զարգացման վերլուծական կենտրոնի հրավիրած սեմինարի ժամանակ նշեց, որ վիզաների դյուրացման հարցում առաջին տեղում են Բալկանյան երկրները: Ըստ ԵՄ խորհրդատուի՝ վիզաների դյուրացման գործողությունների պլանը կիրառելիս պետք է հաշվի առնել անվտանգությունը, անօրինական միգրացիայի դեմ պայքարը:
-
29.10.2013|
15:00
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային զարգացման վերլուծական կենտրոնը և «Ստեֆան Բատորի» լեհական հիմնադրամը կազմակերպել են սեմինար-քննարկում «ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրերի երկխոսությունը՝ Վիլնյուսի գագաթաժողովից առաջ և հետո» թեմայով:
-
29.10.2013|
14:58
Այսօր հայտարարությամբ է հանդես եկել «Հայազն» կուսակցությունը։
Կուսակցության երիտասարդական թևն իր աջակցությունն է հայտնում «Վճարում ենք 100 դրամ» շարժման անդամների հայտարարությանը և միասնական օրակարգի ձևավորման կոչին:
-
29.10.2013|
14:10
Հոկտեմբերի 29-ին Երևանի պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ ՀՀ ժողովրդական արտիստ, Մոսկվայի և Երևանի պետական կոնսերվատորիաների պրոֆեսոր, դաշնակահար Յուրի Հայրապետյանի ասուլիսը։
-
29.10.2013|
13:57
Իսկ Միխոն խոր խարիզմա ուներ:
Իսկ մենք Միխոյի հետ ամեն տարի միասին էինք հանգստանում Ցխեսդելիում: Իր դաչան մի քանի տուն այն կողմ էր մեզնից:
ՈՒ երբ մենք գնում էինք ծովափ, իր պրո-ՆԱՏՕ-ական «ախրանան» ավտոմատներով մեր գլխին կանգնած հետևում էր, որ մենք ոչ մի վնաս չտանք Միխոյին: