-
29.10.2013|
12:40
«Մենք ռուսական գործակալներին վռնդել ենք անվտանգության համակարգից»,- ասել է Վրաստանի գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր երեկվա հեռուստաելույթի ժամանակ: Նրա խոսքով` Վրաստանը մեծ պրոբլեմներ ունի Ռուսաստանի հետ և պետք է խոսի նրա հետ:
-
29.10.2013|
11:22
Գերմանիայում փոթորիկի հետևանքով հինգ մարդ է մահացել: Այս մասին հայտնել են տեղի ոստիկանության ներկայացուցիչները:
Եղանակը մասամբ կաթվածահար է արել երկաթուղային երթևեկությունը Գերմանիայի հյուսիսում: «Deutsche Bahn» գործակալությունը որոշել է ամբողջությամբ կասեցնել դաշնային պետության` Շլեզվիգ-Գոլշտեյն տարածաշրջանային նշանակության գնացքների շարժը: Զգալի ուշացումներով գործել է միայն Բեռլինից դեպի Գաննովեր և Համբուրգ գնացող երթևեկությունը:
-
29.10.2013|
11:16
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի թվիթերյան և ֆեյսբուքյան էջերի վրա հարձակում է տեղի ունեցել «Սիրիական բանակի հաքերների» կողմից: Օրեր առաջ նրանք հայտարարել էին, թե իրենց հաջողվել է «կոտրել» Բ. Օբամայի սոցցանցային հաշիվները, ինչը հաստատվեց երեկ` մասնագետների կողմից ժամանակավորապես անջատվելով Թվիթթեր և Ֆեյսբուք սոցցանցերի աշխատանքը:
-
29.10.2013|
11:10
Հոկտեմբերի 31-ին Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) նախատեսել է իրականացնե «Հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրումը աշխատավայրում» թեմայով համաժողով։
-
29.10.2013|
11:08
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին կոտրել է ոտքի մատը, սակայն վնասվածքը նրան չի խանգարի մասնակցել Հարավային բևեռ արշավին:
«Արքայազն Հարին մի քանի շաբաթ առաջ կոտրել է ոտքի մատը: Նա չի պատմի, թե ինչպես, դա անձնական հարց է: Հարավային բևեռ արշավի վերաբերյալ կասկածներ չկան: Նա անպայման կգնա»:
-
29.10.2013|
11:07
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ նախագահ Ջեյմս Ուորլիքը նոր մոտեցումներ կցուցաբերի, որոնք հնարավորություն կտան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը շարժել մեռյալ կետից. «Նա նոր մոտեցումներ է ներդնում և նոր վերաբերմունք է ցուցաբերում հարցի լուծմանը: Ես դրա ականատեսը դարձա Ուորլիքի՝ Ադրբեջանի նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ բանակցությունների ժամանակ»:
-
29.10.2013|
11:04
Վրաստանի նոր նախագահի օրոք քաղաքական հետապնդումներ չեն լինի երկրում` մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Լրագրողի հարցին, թե ինչ ճակատագիր է սպասվում գործող նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին, և արդյոք նրա հանդեպ քրեական գործ կհարուցվի, Մարգվելաշվիլին ասել է, որ նախագահը որևէ դատախազական լիազորություններ չունի:
-
29.10.2013|
11:02
Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ամուսնացած չէ և փոփոխությունների չի ձգտում անձնական կյանքում: «Ես շատ լուրջ հարաբերություններ ունեմ և մտադիր չեմ փոխել դրանք», - հայտարարել է Մարգվելաշվիլին՝ մամլո ասուլիսում, երբ հարցրել են, թե երբ Վրաստանն առաջին տիկին կունենա:
-
29.10.2013|
11:01
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կատարում է խոստումը` նա հրաժարական է տալիս: Մամլո ասուլիսում Բիձինա Իվանիշվիլին ասել է, որ կառավարության նոր ղեկավարի անունը պարզ կդառնա շաբաթ օրը, ուրբաթ քաղխորհուրդը կքննարկի իր առաջարկած թեկնածուի հարցը, իսկ շաբաթ հանդիպում կլինի խորհրդարանական մեծամասնության հետ։
-
29.10.2013|
11:00
Նախագահական ընտրություններում հաղթած Գեորգի Մարգվելաշվիլին անում է Միխեիլ Սաակաշվիլիին հակադրվելու առաջին քայլը: Նա մտադիր չէ իր նստավայրը դարձնել Հավլաբարում կառուցված նախագահական շքեղ շենքը: Մարգվելաշվիլիի կարծիքով՝ նստավայրը, որը կառուցվել է ժողովրդի միջոցներով, ժողովրդին էլ պետք է ծառայի: