ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 
  • Սպիվակովը՝ Երևանում

    Սպիվակովը՝ Երևանում

    18.10.2013| 12:06
    Նոյեմբերի 10-ին և 11-ին Հայաստան կայցելի մեծանուն երաժիշտ, ԽՍՀՄ ժողվրդական արտիստ Վլադիմիր Սպիվակովը։ Աշխարհահռչակ երաժիշտը և Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիը նվագախումբը հայ ունկնդրին կպարգևեն 2 համերգ՝ նոյեմբերի 10-ին՝ Երևանում։ Նոյեմբերի 11-ին՝ Գյումրիում։ Գյումրիի համերգը լինելու է բարեգործական։ Որպես մենակատարներ հանդես կգան Ալեքսանդր Ռոմանովսկին (դաշնամուր, Ուկրաինա/Իտալիա), Վասիլիյա Լադյուգան (բարիտոն, Ռուսաստան), Ջուլիետա Գալստյանը (մեցցո-սոպրանո, Շվեյցարիա) և Գևորգ Հակոբյանը (բարիտոն, Հայաստան)։
  • Ասում են...

    Ասում են...

    18.10.2013| 00:35
    ...թե ԲՀԿ-ամերձ լրագրողներից մեկը, ով հանդես է եկել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի «անհաշտ» քննադատությամբ, Ծառուկյանի ու Վովայի հարաբերությունների վերջին ջերմացումներից հետո խստորեն պատժվել է Ծառուկյանի կողմից, ընդհուպ մինչև ավանդական առյուծատես` իր բոլոր հետևանքներով հանդերձ:
  • Զրոյական վերջնարդյունքով խաղեր  Եվրամիությունը չի խաղում

    Զրոյական վերջնարդյունքով խաղեր Եվրամիությունը չի խաղում

    18.10.2013| 00:19
    Արևելյան գործընկերության չորս տարիները արդյունքների և մարտահրավերների կտրվածքով հոկտեմբերի 16-ին գնահատում էին եվրոպացիներն ու հայերը` Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանատան ու Գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախաձեռնությամբ:
  • Առաջիկա հանգստյան օրերին «Տաթևերը» կգործի անվճար

    Առաջիկա հանգստյան օրերին «Տաթևերը» կգործի անվճար

    17.10.2013| 17:42
    Հոկտեմբերի 16-ին լրացել է «ՏաԹևեր» ճոպանուղու գործարկման երրորդ տարին: Այս ընթացքում ճոպանուղուց օգտվել են շուրջ 200 հազար զբոսաշրջիկներ, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Տաթևի վանքի վերածննդի ծրագրին:
  • Դեռ չեն որոշել, թե ում պետք է հրավիրեն

    Դեռ չեն որոշել, թե ում պետք է հրավիրեն

    17.10.2013| 17:36
    Առաջիկայում սպասվելիք նոր ՀՀՇ-ի համագումարը կդառնա հերթական «լակմուսի թուղթը», որը ցույց կտա, թե որտեղ են միահյուսվում մարդկային և քաղաքական հարաբերությունները, և որտեղ՝ բաժանվում:
  • Առաջիկա երեք օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

    Առաջիկա երեք օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

    17.10.2013| 17:35
    Հոկտեմբերի 17-18-ին, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ին երեկոյան ժամերին, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում, 20-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ:
  • Շառլ Ազնավուրը և հայ-ֆրանսիական հարաբերությունները

    Շառլ Ազնավուրը և հայ-ֆրանսիական հարաբերությունները

    17.10.2013| 16:07
    Վալանս քաղաքում մեկնարկած Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի մասնակիցներին իր ներկայությամբ պատվել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
  • Ջուր չի լինի

    Ջուր չի լինի

    17.10.2013| 15:02
    «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված, հոկտեմբերի 18-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Տիգրան Մեծի 16-40 զույգ և 31-53 կենտ համարների, Խորենացի 24-158 զույգ և 29-157 կենտ համարների, Խորենացի 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների, Նար Դոս 1-30 համարների, Զավարյան 1-60 համարների, Քրիստափորի 1-15 համարների, Ծատուրյան, Ծխախոտագործների, Գետառի, Չելյուսկինցիների փողոցների ու հարակից տարածքների ջրամատակարարումը:
  • Մեզ պետք է այնպիսի սերունդ, որը կարող է ապրել արագ փոփոխվող աշխարհում. վարչապետ

    Մեզ պետք է այնպիսի սերունդ, որը կարող է ապրել արագ փոփոխվող աշխարհում. վարչապետ

    17.10.2013| 12:15
    Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է հոկտեմբերի 17-18-ը Երևանում անցկացվող Եվրամիության Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների կրթության նախարարների տարածաշրջանային համաժողովի բացմանը: Համաժողովի ընթացքում պետք է քննարկվեն եվրոպական բարձրագույն կրթական տարածքի զարգացման խնդիրները: Ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշել է, որ համաժողովի օրակարգային խնդիրն արդիական է և գտնվում է նաև ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում ու հանդիսանում է գործադիրի ամենօրյա քննարկումների առարկան:
  • Երաժշտական հեղափոխություն` «Мир» համերգասրահում

    Երաժշտական հեղափոխություն` «Мир» համերգասրահում

    17.10.2013| 12:04
    Ճանաչված ջութակահար Էդգար Հակոբյանը Մոսկվայի «Мир» համերգասրահում մենահամերգի ժամանակ ջութակային հեղափոխություն է կատարել: Էդգարը համերգը սկսել է իր հարազատ Երևան քաղաքի ծնունդը շնորհավորելով: