-
14.10.2013|
11:54
«Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպությունը և «Dasaran.am» կրթական ծրագիրը, Քաունթերփարթ ինթերնեշնլի և ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորվմամբ, ս.թ. հոկտեմբերի սկզբին հանդես են եկել հերթական հետաքրքիր և նորարարական նախաձեռնությամբ: Այս անգամ մեր սիրելի աշակերտներին ենք ներկայացրել «Կանաչ աշխարհ» ինտելեկտուալ խաղը:
-
14.10.2013|
11:47
Ժամանակին Հայ ազգային կոնգրեսը լքած և այս տարվա մայիսին «Հայոց համազգային շարժում» կուսակցության վերածնունդը նախաձեռնողներից ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը Բեյրութում է: Եվ քանի որ երկու շաբաթ անց սպասվում է վերագրանցված ՀՀՇ-ի անդրանիկ համագումարը, շատերին է հետաքրքրում, թե նրա նախաձեռնողներից Կարապետ Ռուբինյանը մասնակցելո՞ւ է, թե՞ ոչ:
-
13.10.2013|
15:32
«Գյումրին ԱՊՀ 2013 թ. մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում, ՀՀ մշակույթի նախարարությունը, Գյումրու քաղաքապետարանը և Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը՝ այսօր կազմակերպում են «Հացի» ու «Ազգային խոհանոցի» (Արևելյան և Արևմտյան Հայաստանների տարբեր շրջանների) փառատոներ և ավանդական կենցաղի ցուցահանդես Գյումրիում և Շիրակի մարզի այլ համայնքներում:
-
13.10.2013|
14:36
Ինչպես հայտնի է, հունվարի 1-ից Հայաստանում գործելու է կուտակային կենսաթոշակային համակարգը, որը պարտադիր է 1974 թվական հունվարի 1-ից ծնված քաղաքացիների համար։
-
13.10.2013|
11:47
Տիեզերական աստղադիտարանը (НАСА- Solar Dynamics Observatory) օրերս արձանագրել է հազվագյուտ իրադարձություն. Արևի մթնոլորտում ձևավորվել է մեծ պլազմային լար, որը ձգվել է աննախադեպ չափերի` փակելով սկավառակի լույսի կեսը: Աստղագետները այն նմանեցրել են օձի: Երեքշաբթի օրը Ռուսաստանի Երկրային մագնիսական ինստիտուտը տեղեկացրել է, որ «օձը» պոկվել է արևից և նրա պլազմայի մի մասը թռել է Երկրի վրա:
-
12.10.2013|
13:31
Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի Բարեկամություն, Երիտասարդական, Հանրապետության Հրապարակ, Զորավար Անդրանիկ և Գարեգին Նժդեհ կայարաններում երևանցիները և Երևան ժամանած հյուրերը կարող են տեսնել«Հին Երևանը. հայացք ապագայից» լուսանկարների ցուցադրությունը: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքի պատմության թանգարանի պահոցներից մետրոպոլիտենի սպասասրահներում հայտնված այս լուսանկարները 20-րդ դարասկզբից մինչև դարի կեսերն ընկած ժամանակահատվածի տվյալ կայարանին հարակից տարածքի քաղաքաշինական դիմագծի վավերագրերն են: Ցուցահանդեսը Երևանի անցյալն ու ներկան տեսնելու և համեմատելու յուրօրինակ պատմական ակնարկ է:
-
12.10.2013|
11:43
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը աշխարհի առաջնության ընտրական խաղերում առաջին հաղթանակը տոնեց Երևանում` 2:1 հաշվով պարտության մատնելով Բուլղարիայի հավաքականին: Հաջորդ խաղը Նեապոլում է` Իտալիայի հավաքականի հետ:
-
12.10.2013|
11:40
Իրանի Իսլամական Հանրապետությունը և Մեծ Բրիտանիան վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները` առայժմ ժամանակավոր հավատարմատարների մակարդակով:
-
12.10.2013|
11:39
Իրանի նախագահ Հասան Ռուհանիի վարչակազմը 2013-ին չի անցկացնի «Նոր հորիզոններ» հակաիսրայելյան համաժողովը, որ 2005-ից ամեն տարի տեղի էր ունենում Թեհրանում: Իրանի ղեկավարությունը համաժողովը չեղյալ է հայտարարել, որովհետև չի համապատասխանում նոր իշխանությունների արտաքին քաղաքականությանը, նրանք փորձում են նորմալ փոխհարաբերության ուղիներ գտնել արտաքին աշխարհի հետ:
-
12.10.2013|
11:37
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գտնում է, որ 2014 թ. հունվարի 1-ից պետք է վերանան երկրից արտահանվող՝ ռուսական նավթից արտադրված նավթամթերքի մաքսերը, հակառակ դեպքում Բելառուսը դուրս կգա Մաքսային միությունից: