Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 
  • 70 մլն դրամ՝ կրթաթոշակներ հատկացնելու համար

    70 մլն դրամ՝ կրթաթոշակներ հատկացնելու համար

    10.10.2013| 14:52
    ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ Հայաստանի երիտասարդական հիմնադրամին կտրամադրվի 70 մլն դրամ՝ կրթաթոշակներ հատկացնելու համար: 2011 թվականից հիմնադրամն իրականացնում է «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվություն ունեցող առաջին և երկրորդ կուրսի ուսանողներին կրթաթոշակների տրամադրում» ծրագիրը, որի արդյունքում 2011 թվականին կրթաթոշակ են ստացել 600 ուսանող, իսկ 2012 թվականին՝ 750 ուսանող:
  • «Ասոցացման համաձայնագիրը մեքենա է Եվրոպա գնալու ճանապարհին»

    «Ասոցացման համաձայնագիրը մեքենա է Եվրոպա գնալու ճանապարհին»

    10.10.2013| 14:26
    ՀՀ-ում արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին «Աշխարհը և մենք» ծրագրի շրջանակներում հյուրընկալվել էր Մամուլի ազգային ակումբում:
  • Ջուր չի լինի

    Ջուր չի լինի

    10.10.2013| 13:13
    «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, հոկտեմբերի 11-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի.
  • Սեֆիլյանին հետևողը Լֆիկ Սամո՞ն է եղել

    Սեֆիլյանին հետևողը Լֆիկ Սամո՞ն է եղել

    10.10.2013| 12:58
    Երեկ կեսգիշերին ` ժամը 23: 40-ից մինչև ժամը 00:10-ը Երևանի Զեյթուն թաղամասում, ուր գտնվում է Նախախորհրդարանի քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի բնակարանը, BMW մակնիշի արծաթագույն ավտոմեքենան հետապնդել է նրան: Այս մասին ասվում է Նախախորհրդարանի այսօր տարածած հայտարարության մեջ: Նշվում է նաև, որ երեկ Փակ շուկայի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ Սեֆիլյանին է մոտեցել շուկայի սեփականատեր Սամվել Ալեքսանյանի ներկայացուցիչը և նրան հրավիրել առանձնազրույցի:
  • Տեսողության համաշխարհային օրն է

    Տեսողության համաշխարհային օրն է

    10.10.2013| 11:25
    Այսօր տեսողության համաշխարհային օրն է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում շուրջ 285 մլն մարդ թույլ տեսողություն ունի, 19 մլն երեխա տեսողության խանգարումներ ունի, 39 մլն մարդ կույր է. նրանց 90 տոկոսը բնակվում է ոչ զարգացած երկրներում։ Կուրության տանող դեպքերի 80 տոկոսը կանխարգելելի է:
  • Աջակցություն Հայաստանի երիտասարդության ձեռնարկատիրության զարգացմանը

    Աջակցություն Հայաստանի երիտասարդության ձեռնարկատիրության զարգացմանը

    10.10.2013| 11:20
    Ինչպես հայտնի է, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ)՝ Ավստրիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Աջակցություն Հայաստանի երիտասարդության ձեռնարկատիրության զարգացմանը» ծրագիրը: Ծրագրի իրականացման գործընկերն է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ), որը ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայություններ է մատուցելու երիտասարդ ձեռներեցներին՝ ձեռնարկատիրությանը վերաբերող մասնագիտացված դասընթացների, խորհրդատվության և տեխնիկական օգնության միջոցով: Փորձնական փուլն անցկացվում է Լոռու և Շիրակի մարզերում: Ծրագրի հիմնական գործընկերներն են ՀՀ էկոնոմիկայի, տարածքային կառավարման նախարարությունները, Լոռու և Շիրակի մարզպետարանները:
  • ԱՄՆ-ը մտադիր է նպաստել Եգիպտոսի ժողովրդավարական բարեփոխումներին

    ԱՄՆ-ը մտադիր է նպաստել Եգիպտոսի ժողովրդավարական բարեփոխումներին

    10.10.2013| 11:18
    ԱՄՆ Պետական դեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը լրագրողներին տեղեկացրել է, որ իրականությանը չեն համապատասխանում լուրերը, թե ԱՄՆ-ը դադարեցնում է Եգիպտոսին օգնության ծրագրերը: Այդ լուրերը լրատվամիջոցները տարածել էին երեքշաբթի երեկոյան:
  • Թագավորը մտադրությունը չի փոխել

    Թագավորը մտադրությունը չի փոխել

    10.10.2013| 11:16
    Նիդեռլանդների թագավոր Վիլհելմ-Ալեքսանդրը չի հետաձգել նոյեմբերին 9-ին նշանակված այցը Ռուսաստան` չնայած ռուս-նիդեռլանդական դիվանագիտական սկանդալին:
  • Իլհամ Ալիևը կնախագահի երրորդ անգամ

    Իլհամ Ալիևը կնախագահի երրորդ անգամ

    10.10.2013| 11:14
    Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրություններում նախնական տվյալներով հավաքում է 84,94 տոկոս ձայներ, երկրորդը 4,1 տոկոսով ընդդիմադիր թեկնածու Ջամիլ Հասանլին է:
  • Նալբանդյանը դեռ ակնկալում է ԵՄ աջակցությունը