Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 
  • Վիզային ռեժիմը դյուրացվեց

    Վիզային ռեժիմը դյուրացվեց

    10.10.2013| 11:10
    Եվրախորհրդարանը հավանություն է տվել Եվրամիության և Հայաստանի միջև վիզային ռեժիմի դյուրացման և արտահանձնման համաձայնագրին:
  • Փակ շուկայի մոտ լարված վիճակ է

    Փակ շուկայի մոտ լարված վիճակ է

    09.10.2013| 18:10
    Այս պահին Փակ շուկայի տարածքում լարված վիճակ է։ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամները Մաշտոցի պուրակից երթով հասել են մինչև Փակ շուկա ու փակել շուկայի տարածքը։ Այնտեղ հավաքվել են նաև օլիգարխի պաշտպանները, որոնք ակցիայի մասնակիցների» պահանջում են ազատել տարածքը։
  • «Իմ գրադարանը»

    «Իմ գրադարանը»

    09.10.2013| 15:28
    «Բուկինիստ» գրախանութը և «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը հայտարարում են «Իմ գրադարանը» լուսանկարների մրցույթ: Տարիքային սահմանափակում չկա, մրցույթին կարող են մասնակցել բոլոր գրքասերները, ովքեր ունեն գրադարան: Յուրաքանչյուր օգտատեր կարող է ուղարկել 1 նկար info@books.am էլ.հասցեին: Լուսանկարի որակն էական չէ, խրախուսվում է ստեղծագործ մոտեցումը: Հաղթող երկու գրադարանները կհարստանան «Էդիթ Պրինտ» հրատարակչության «Իմ Գրադարանը» մատենաշարի գրքերով: Մրցույթի վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է:
  • Առաջին ձյան հետևանքները` Գեղարքունիքի մարզում

    Առաջին ձյան հետևանքները` Գեղարքունիքի մարզում

    09.10.2013| 15:25
    Գեղարքունիքի մարզում հոկտեմբերի 7-ին տեղացած ձյունը վնաս է հասցրել բանջարաբոստանային և այլ մշակաբույսերի ցանքերին: Ինչպես տեղեկացնում է Գավառի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Նոնա ԽԱՉԻԿՅԱՆԸ, ձյունը նստել է մոտ 40-50 սմ հաստությամբ: Ձյան տակ մնացած կաղամբի, կարտոֆիլի ցանքերի թիվը, որոնք դեռ չէին հասցվել հավաքվել տեղաբնակների կողմից, հասնում է մի քանի հազար հեկտարի:
  • «ՀՀ կառավարությունն իրավունք չունի ընդունել օրենքներ, որոնք խաթարում են մեր ընտանեկան ավանդական արժեքները»

    «ՀՀ կառավարությունն իրավունք չունի ընդունել օրենքներ, որոնք խաթարում են մեր ընտանեկան ավանդական արժեքները»

    09.10.2013| 14:03
    «Համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ-ի նախագահ Արման ԲՈՇՅԱՆԻ խոսքով, աշխարհի 37 երկրներում ցանկանում են պայքարել գենդերային քաղաքականության դեմ:
  • Ֆինլանդիայում կներկայացվեն Խաչատրյանի ստեղծագործությունները

    Ֆինլանդիայում կներկայացվեն Խաչատրյանի ստեղծագործությունները

    09.10.2013| 13:35
    Հոկտեմբերի 11-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Ֆինլանդիայում կղեկավարի Tampere Philharmonic Orchestra-ն։
  • Մարտուն Իսրայելյանի 75-ամյա հոբելյանին նվիրված համերգ

    Մարտուն Իսրայելյանի 75-ամյա հոբելյանին նվիրված համերգ

    09.10.2013| 12:08
    Հոկտեմբերի 9-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Մարտուն Իսրայելյանի 75-ամյա հոբելյանին նվիրված համերգ:
  • Տեղի կունենա երիտասարդ ստեղծագործողների աշխատանքների ցուցահանդես-մրցույթ

    Տեղի կունենա երիտասարդ ստեղծագործողների աշխատանքների ցուցահանդես-մրցույթ

    09.10.2013| 11:49
    Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային օրերին նվիրված միջոցառումների շրջանակներում նոյեմբերի 13-16-ը Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպում է երիտասարդ ստեղծագործողների աշխատանքների ցուցահանդես-մրցույթ։ Կներկայացվեն երիտասարդների գեղանկարները, գրաֆիկական գործերը, լուսանկարներն ու քանդակները։ Ժյուրիի կողմից ընտրված լավագույն աշխատանքները կստանան մրցանակներ։
  • Փողը երբեք չի քնում

    Փողը երբեք չի քնում

    09.10.2013| 11:42
    Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի գիտական հարցերի հանձնաժողովը TeleTrade ընկերության հետ համատեղ սկսում է մասնագիտական ուսումնական-պրակտիկ դասընթացների շարք:
  • «Տրանսպորտի սակագնի վերանայման հանձնաժողովում ընդգրկվել են մարդիկ, ովքեր խնդրից չեն հասկանում»

    «Տրանսպորտի սակագնի վերանայման հանձնաժողովում ընդգրկվել են մարդիկ, ովքեր խնդրից չեն հասկանում»

    08.10.2013| 17:56
    «Հասարակական պաշտպաններ» միության նախագահ Արամ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ այսօրվա մամուլի ասուլիսում հայտարարել է, որ տրանսպորտի գնի բարձրացման խնդիր չկա, կա որակի բարձրացման հարց. «100 դրամի դիմաց կարելի է և հնարավոր է ստանալ որակյալ ծառայություն: Քաղաքապետարանը պետք է որակյալ ծառայություն մատուցելու մասին մտածի, ոչ թե գնի բարձրացման մասին խոսի: Ես ավելին ասեմ ` մեր հաշվարկները ցույց են տալիս, որ գազելների համար կարելի է վճարել 80-85 դրամ, իսկ ավտոբուսների դեպքում՝ մի քիչ ավելի»,-ընդգծել է բանախոսը` հավելելով, որ քաղաքապետարանն ուզում է ցույց տալ, որ միայն սակագնի բարձրացման դեպքում է հնարավոր քաղաքակիրթ երթևեկություն ապահովել: