Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 
  • Հեծանվորդները՝ Էրեբունի-Երևան տոնախմբությանը

    Հեծանվորդները՝ Էրեբունի-Երևան տոնախմբությանը

    30.09.2013| 10:45
    Հոկտեմբերի 12-ին Էրեբունի-Երևան տոնակատարությանը և շքերթին առաջին անգամ կմասնակցեն հեծանվորդները: Հեծանվորդները տոնական շքախմբով կուղևորվեն դեպի Օշական՝ մասնակցելու Թարգմանչաց տոնին, մայրաքաղաքից Արագածոտնի թեմ տանելով Երևանի դրոշն ու շնորհավորական ուղերձը:
  • Հոկտեմբերի 23-ին արքայազնը կկնքվի

    Հոկտեմբերի 23-ին արքայազնը կկնքվի

    29.09.2013| 13:00
    Նորին արքայական մեծություններ Քեմբրիջի դուքսը և դքսուհին երջանիկ են հաղորդելու, որ արքայազն Գեորգի կնունքը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին Սենտ Ջեյմսի արքայական մատուռում:
  • Զինանշանն էլ եղավ, մնաց թա՞գը

    Զինանշանն էլ եղավ, մնաց թա՞գը

    29.09.2013| 12:57
    Քենսինգտոնյան պալատը պաշտոնապես ներկայացրեց Քեմբրիջի դուքս Ուիլյամի և դքսուհի Քեյթի ընտանեկան զինանշանը: Նոր զինանշանն անհրաժեշտ էր նրանց ընտանեկան դրությունն արձանագրելու համար:
  • Շանհայը ազատվեց

    Շանհայը ազատվեց

    29.09.2013| 12:55
    Սեպտեմբերի 28-ից Շանհայը ազատ առևտրի գոտի է հայտարարվել` խթանելու տնտեսական զարգացումն ու բարեփոխումները երկրում: Ազատ առևտրի գոտում առևտրականները կկարողանան հեշտությամբ փոխարկել արտարժույթը, Չինաստանի գործող օրենքները չեն տարածվի գոտու տարածքում օտարերկրյա ներդրումների վրա:
  • Ժանգոտ կողպեք` Բաղրամյան 19-ի վրա

    Ժանգոտ կողպեք` Բաղրամյան 19-ի վրա

    29.09.2013| 12:54
    Տեղեկատվության ազատության միջազգային օրը 11-րդ անգամ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը շնորհել է իր ամենամյա մրցանակները` ոսկե բանալին և ժանգոտ կողպեքը: ՀՀ ամենափակ գերատեսչություն, որ ամենավատն է կատարում տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքը որակումով` ժանգոտ կողպեքը շնորհվել է Ազգային ժողովին:
  • Հաջորդ Եպիսկոպոսաց ժողովը՝ 2014-ի աշնանը

    Հաջորդ Եպիսկոպոսաց ժողովը՝ 2014-ի աշնանը

    29.09.2013| 12:52
    Սեպտեմբերի 24-27-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Եպիսկոպոսաց ժողովի դիվանը ամփոփել է ժողովի աշխատանքները: «Սեպտեմբերի 24-ի նիստերին եպիսկոպոսաց դասը քննարկեց Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցում սրբադասման ավանդության վերականգնման հարցը և այդ շրջագծում Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման խնդիրը», - ասված է հաղորդագրությունում:
  • Նրանք զգուշացնում են

    Նրանք զգուշացնում են

    29.09.2013| 12:49
    Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի ծրագրերի տնօրեն Լոուրենս Շիթսի համոզմամբ՝ «ներքին անկարգությունների պարագայում ղեկավարներին կարող է գայթակղել մարդկանց ուշադրությունը շեղելու նպատակով ռազմական լարվածությունը սրելու գաղափարը»։
  • Ժնև 2-ը նոյեմբերին

    Ժնև 2-ը նոյեմբերին

    29.09.2013| 12:45
    Սիրիայի հարցով երկրորդ միջազգային կոնֆերանսը Ժնևում կարող է հրավիրվել նոյեմբերի կեսին: ՄԱԿ-ի 68-րդ նստաշրջանում արտաքին գործերի նախարարների շաբաթվա ընթացքում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը, Չինաստանի արտգործնախարար Վան Ին և Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը այս հարցով քննարկումներ են ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի և Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Լադհար Բրահիմի հետ:
  • ՄԱԿ-ը արեց հնարավորը

    ՄԱԿ-ը արեց հնարավորը

    29.09.2013| 12:44
    ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունեց Սիրիայում քիմիական զենքի պաշարների վերացման վերաբերյալ բանաձևը` շնորհիվ Ժնևում Ռուսաստանի և ԱՄՆ-ի պայմանավորվածության:
  • 2014-ի բյուջեի նախագիծը պատրաստ է խորհրդարան ներկայացվելու

    2014-ի բյուջեի նախագիծը պատրաստ է խորհրդարան ներկայացվելու

    29.09.2013| 12:42
    Սեպտեմբերի 28-ին շաբաթօրյա արտահերթ նիստում կառավարությունը հաստատեց 2014-ի պետական բյուջեի նախագիծը: Եկամուտները կանխատեսված են 1 տրլն, 127 մլրդ, 400 մլն, իսկ ծախսերը` 1 տրլն, 237 մլրդ, 900 մլն դրամի չափով: