Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 
  • «Հայաստանում նոր ուժգնությամբ երկրաշարժը սարերի հետևում չէ»

    «Հայաստանում նոր ուժգնությամբ երկրաշարժը սարերի հետևում չէ»

    23.09.2013| 14:56
    «Տարածաշրջանում գրանցվում է սեյսմիկ ակտիվություն: Այս պահին սեյսմիկ վիճակը Հայստանում այնպիսին է, որ վերջին շրջանում Սպիտակի երկրաշարժից հետո լուրջ իրադարձություններ չենք ունեցել: Թեև Սպիտակից անցել է 25 տարի, բայց ամեն օր Սպիտակի երկրաշարժից հեռանալը մեզ մոտեցնում է նոր հավանական երկրաշարժի: Ճիշտ է, այսօր, վաղը կամ երկու շաբաթ հետո մենք այդպիսի վտանգ չունենք, բայց մենք ունեցել ենք 88-ի երկրաշարժ, և դա ցույց է տալիս, որ էլի ենք ունենալու, ոչինչ չի փոխվել»,-այսօր «Հենարան» ակումբում ասաց ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետի տեղակալ Աշխեն ԹՈՎՄԱՍՅԱՆԸ:
  • Այց՝ Եռաբլուր

    Այց՝ Եռաբլուր

    23.09.2013| 12:50
    Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15.00, Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողները կայցելեն Եռաբլուր պանթեոն։ Կազմակերպիչը բուհի ուսանողական խորհրդարանն է։ Ուսանողական խորհրդարանի անդամ Վազգեն Մկրտչյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Եռաբլուր պանթեոն այցելություններն ավանդական բնույթ են կրում, և սա արդեն իրենց կառույցի կողմից կազմակերպվող 4-րդ այցելությունն է, որը, որպես կանոն, իրականացվում է ՀՀ Անկախության տոնի առթիվ։
  • Վարչապետն այցելել է Արագածոտնի մարզ

    Վարչապետն այցելել է Արագածոտնի մարզ

    23.09.2013| 11:25
    Վարչապետ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 22-ին աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ: Կառավարության ղեկավարի մասնակցությամբ բացվել է Օշական համայնքի վերակառուցված կամուրջը, որը Քասախ գետի վրայով ճանապարհ է բացում դեպի հանդիպակաց ափում գտնվող հողատարածքներ:
  • «Dasaran.am» կրթական ծրագիրն իր 600000 բաժանորդներին է մատուցում «Տեղափոխումներ»խորագրով արդիական գործիքը

    «Dasaran.am» կրթական ծրագիրն իր 600000 բաժանորդներին է մատուցում «Տեղափոխումներ»խորագրով արդիական գործիքը

    23.09.2013| 11:16
    2013-2014 ուսումնական տարվա սկզբին «Dasaran.am» կրթական ծրագիրը հերթական անգամ հաճելիորեն զարմացրեց իր բաժանորդների 600․000-նոց բանակին` կյանքի կոչելով նորարարական ևս մեկ լուծում:
  • Երիտասարդական կազմակերպությունների ցուցահանդես-համաժողով

    Երիտասարդական կազմակերպությունների ցուցահանդես-համաժողով

    23.09.2013| 11:12
    Նոյեմբերի 12-14-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Երևանում կանցկացնի երիտասարդական կազմակերպությունների ցուցահանդես-համաժողով։ Ծրագրի իրականացմանն աջակցում է Երիտասարդ առաջնորդների դպրոցը։
  • Կանցկացվի ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողով

    Կանցկացվի ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողով

    22.09.2013| 22:23
    ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի, ԵՊԼՀ-ի և ԵՊՀ-ի հետ համատեղ կազմակերպում է երկօրյա ՄԱԿ-ի մոդել-կոնֆերանսը նշված համալսարանների ուսանողների համար: Մոդելն առաջին օրը կնմանակի Ընդհանուր վեհաժողովի երեք հանձնաժողովներին, իսկ երկրորդ օրը՝ պլենար նստաշրջանին: Օրակարգային թեման կլինի իրավիճակը Սիրիայում:
  • Սկսվում է աստղագիտական աշունը

    Սկսվում է աստղագիտական աշունը

    22.09.2013| 15:31
    Այսօր` սեպտեմբերի 22-ին, Գրինվիչի ժամանակով 20:44-ին, Արեգակը երկնքի հյուսիսային կիսագնդից կանցնի հարավային կիսագունդ, ինչը համարվում է աստղագիտական աշնան սկիզբ: Այդ պահին Արեգակը կգտնվի Երկրի հասարակածի հարթության մեջ:
  • ՀՀ պատմությունն անկախության համար պայքար է

    ՀՀ պատմությունն անկախության համար պայքար է

    22.09.2013| 13:49
    Երեկ Գյումրու Թատերական հրապարակում նշում էին ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձը։ Ելույթ էին ունենում մարզի մշակութային խմբերը, անհատ կատարողները։ Մեզ հետ զրույցում գյումրեցիները ոչ այնքան կարևորում էին անկախություն ունենալ-չունենալը, որքան բարեկեցիկ ապրելը։
  • Պուտինը հստակ «մեսիջներ» է հղում

    Պուտինը հստակ «մեսիջներ» է հղում

    22.09.2013| 13:44
    Երեկ ԶԼՄ-ներում Հայաստանի անկախության տոնի առթիվ Սերժ Սարգսյանին հղած շնորհավորական ուղերձներից տարբեր պետությունների ղեկավարների շարքում առաջինը նշվում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անունը:
  • Ավելի ժամանակակից Երևան

    Ավելի ժամանակակից Երևան

    22.09.2013| 12:55
    Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մինչև տարեվերջ ապամոնտաժվելու են մայրաքաղաքի փոքր կենտրոնի մեծ և միջին չափի գովազդային վահանակները: Փոխարենը կտեղադրվեն քաղաքի ընդհանուր ձևավորմանն առավել համահունչ, ժամանակակից, եվրոպական չափանիշերին համապատասխան գովազդային կրիչներ: