Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 
  • Քաղաքացիական կոալիցիա հանուն տեղական հաշվետվողականության

    Քաղաքացիական կոալիցիա հանուն տեղական հաշվետվողականության

    20.09.2013| 11:20
    Հոկտեմբերի 26-ին Վանաձորում կանցկացվի «Քաղաքացիական կոալիցիա հանուն տեղական հաշվետվողականության» խորագիրը կրող կոնֆերանս: Այն իրականացվում է Երևանում բրիտանական դեսպանատան Չիվինգ Կրթաթոշակի հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:
  • Խաղից դուրս արդյունքներ

    Խաղից դուրս արդյունքներ

    20.09.2013| 11:05
    Սեպտեմբերի 18-ի երեկոյան Երևանի կենտրոնում գտնվող մի գողտրիկ վայրում էին հավաքվել ժամանակակից արվեստը գնահատող մի խումբ երիտասարդներ՝ լսելու Երևանի ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն ՆԱԶԱՐԵԹ ԿԱՐՈՅԱՆԻ և Թբիլիսիի ժամանակակից արվեստի կենտրոնի կրթական ծրագրերի համադրող ԿԱՏԱՐԻՆԱ ՇՏԱԴԼԵՐԻ երկխոսությունը այլընտրանքային կրթության մասին: Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Չեխիայի խորհրդարանի Սենատի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի պատվիրակությանը՝ Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկայի գլխավորությամբ:
  • Ասում են...

    Ասում են...

    20.09.2013| 00:41
    ...թե ՀԱԿ-ը հայտնվել է ֆինանսական անչափ դժվար կացության առաջ. վերջինիս այլևս չի ֆինանսավորում իրենց հավերժ, ընդհատակյա բարեկամ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
  • Ինչ են պատասխանելու ԱՄՆ-ի դեսպանին

    Ինչ են պատասխանելու ԱՄՆ-ի դեսպանին

    20.09.2013| 00:31
    Ինչպես հայտնի է, օրերս ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանի հետ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամները փակ հանդիպում են անցկացրել: Ե՛վ իշխանության, և՛ ընդդիմության ներկայացուցիչները Մաքսային միությանն անդամակցելու առնչությամբ իրենց դիտարկումներն ու մտահոգություններն են հայտնել:
  • Ռուսաստանն իրեն չի դավաճանում

    Ռուսաստանն իրեն չի դավաճանում

    20.09.2013| 00:26
    Մոսկվայի սրտում օծված Պայծառակերպության (սքանչելի՜ անուն է) եկեղեցին, որքան էլ տարօրինակ է, այս օրերին հայ-ռուսական հարաբերությունների, Մաքսային միության մասին «ասաց» ավելին, քան կարելի էր: Իզուր չի ասված` եկեղեցին երկինք է երկրի վրա, ու եկեղեցիներն ունեն իրենց խոսուն ոգին:
  • Անկախության կորուստը «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքից է սկսվել

    Անկախության կորուստը «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքից է սկսվել

    19.09.2013| 16:41
    Այսօր մամուլի ասուլիսում Պարույր Հայրիկյանը, պատասխանելով այնհարցին, թե Մաքսային միություն մտնելով Հայաստանը կկորցնի՞ անկախությունը, ասաց.
  • «Ինչպես աշխարհի շատ բռնակալներ, այդպես էլ մերոնք, սարսափում են ինքնորոշում երևույթից»

    «Ինչպես աշխարհի շատ բռնակալներ, այդպես էլ մերոնք, սարսափում են ինքնորոշում երևույթից»

    19.09.2013| 16:28
    «Սեպտեմբերի 21-ից բացի, մենք որևէ էական ձեռքբերում չունենք: Սա միակ ձեռքբերումն է, երբ հայ ժողովուրդը ինքնորոշվեց: Այդ օրը մեր ժողովուրդը ցույց տվեց, որ ազգին վերաբերող հարցերում վերջնական պատասխանը պետք է տա ժողովուրդը: Եթե ինքնորոշման օրը անկախության օր համարելը և որպես այդպիսին մեր ժողովրդին պարտադրելը միայն սակավամտություն համարենք, կսխալվենք: Խնդիրը շատ ավելի խոր հիմքեր ունի: Ինչպես աշխարհի բոլոր բռնակալներն ու օրինազանցները, այնպես էլ մերոնք սարսափում են ինքնորոշում երևույթից: Հայերն ինքնորոշման սկզբունքի մասին հիշեցնող ինքնորոշման տո՞ն ունենան: Չէ որ դա կարտամղի Լևոն որոշումը, Ռոբերտ որոշումը, Սերժ որոշումը: ՈՒրեմն, մտածում են այդպիսինրը, եկեք մեկ այլ վեհ գաղափարի հետ կապենք այդ օրը ու մոռացության մատնենք համադարման հանդիսացող ինքնորոշման սկզբունքը»:
  • «Եվրոպական ծանրաշարժ բյուրոկրատիան» կգտնի՞ տարբերակ ՀՀ-ի համար

    «Եվրոպական ծանրաշարժ բյուրոկրատիան» կգտնի՞ տարբերակ ՀՀ-ի համար

    19.09.2013| 16:26
    ՀՀ առաջին նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի և «Համաձայնություն» կենտրոնի հրավիրած «Երկխոսություն ԵՄ-ի հետ. հնարավորություններ և հեռանկարներ» թեմայով քննարկում-սեմինարի ժամանակ հիշեցրեց, որ «Արևելյան գործընկերություն» ծրագրում կա վեց երկիր, իսկ ԵՄ ասոցացման ծրագրում` չորս երկիր:
  • ՌԴ-ն ճնշումներն ավելի վաղ է սկսել

    ՌԴ-ն ճնշումներն ավելի վաղ է սկսել

    19.09.2013| 16:24
    «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի և «Համաձայնություն» կենտրոնի հրավիրած սեմինար-քննարկման ժամանակ, հակադարձելով ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հայտարարությանը, որ սեպտեմբերի 3-ին ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, նշեց. «Ես կարծում եմ, որ սեպտեմբերի 3-ին տեղի է ունեցել շատ արտառոց բան»:
  • Ջուր չի լինի

    Ջուր չի լինի

    19.09.2013| 14:45
    «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքների հետ կապված, ս.թ. սեպտեմբերի 20-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Տ. Մեծի 23-31, Վարդանանց 28-32, Նար-Դոսի 73-77 համարների, Ե.Քոչար, Քաջազնունի, Զավարյան, Կորի, Արհեստավորների, Ս.Վրացյան փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը: