Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 
  • Պաղեստինի և Իսրայելի իշխանությունները հանդիպեցին

    Պաղեստինի և Իսրայելի իշխանությունները հանդիպեցին

    30.07.2013| 11:04
    Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարի հետ ընթրիքի սեղանի շուրջ հանդիպել են իսրայելյան և պաղեստինյան պատվիրակությունները։ Սրանք վերջին երեք տարվա ընթացքում առաջին ուղիղ բանակցություններն են երկու կողմերի միջև։
  • Միշտ չէ, որ  լռությունը ոսկի է

    Միշտ չէ, որ լռությունը ոսկի է

    30.07.2013| 00:01
    Օրերս Հայաստանում գտնվող Ռուսաստանի ԱԳՆ-ին կից Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետհամալսարանի ռեկտոր, արտակարգ և լիազոր դեսպան Ա. Տորկունովը, որին հայ ռուսասերները համարում են «մեր օրերի Պրիմակով», բավականին ուշագրավ հայտարարություններ է արել: Հայաստանում արդեն մեկ և կես տարի գործող, ռուսական իդեաներ սփռող «Գրիբոյեդով» ակումբում տրված ֆուրշեթի ժամանակ, որին մասնակցել են նաև Էդուարդ Նալբանդյանն ու ԵՄ «գծով» փոխնախարար Զոհրապ Մնացականյանը, Տորկունովը, մի քանի անգամ նայելով ուղիղ Նալբանդյանի և Մնացականյանի աչքերին, ընդգծված տոնով ասել է. «Չմոռանանք, որ Ռուսաստանը Հայաստանին զենք է տալիս անվճար»:
  • Ասում են...

    Ասում են...

    29.07.2013| 23:58
    ...թեմինչ Հովիկ Աբրահամյանը, «մանրամասնորեն սիրելով վարչապետի աթոռը», պատրաստվում է աշնանը վերջապես հասնել ու նստել սույն բաղձալից աթոռակին, դեռ առուն չթռած` էլի «հոպլա» ասելով, զի իր մունետիկները զբաղված են այդ սրբազան լուրը տարածելու գործով, Տիգրան Սարգսյանը զբաղված է աշնանը ներկայացվելիք կառավարության ձևավորմամբ:
  • Այսօր Այվազովսկու ծննդյան օրն է

    Այսօր Այվազովսկու ծննդյան օրն է

    29.07.2013| 18:32
    Հայազգի անվանի նկարիչ Հովհաննես Այվազովսկին ծնվել է Թեոդոսիա քաղաքում, Ղրիմում: Ստեղծել է շուրջ 6000 կտավ: Առավել հայտնի է իր ծովանկարներով, որոնք կազմում են նրա գործերի կեսից ավելին: Աշխատել Է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ: Պատկերել Է ծովը` օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին։
  • «Միթե վերջին պոետն եմ ես»

    «Միթե վերջին պոետն եմ ես»

    29.07.2013| 18:30
    Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում հուլիսի 28-ին մեկնարկել են տերյական պոեզիայի օրերը: Այս մասին տեղեկանում ենք «Արմենպրես» գործակալությունից: Հայաստանից և Վրաստանի տարբեր շրջաններից տերյանական պոեզիայի սիրահարներն այցելել են Տերյանի տուն-թանգարան, մասնակցել են Գանձայի Սուրբ Կարապետ եկեղեցում մատուցվող պատարագին: Գյուղից քիչ հեռու գտնվող սարերի ստորոտին կազմակերպվել է դաշնահանդես:
  • Մի խայթեք օձերին

    Մի խայթեք օձերին

    29.07.2013| 16:54
    Հնդիկ Միլապ Դուրվի ձեռքը գետն անցնելիս օձը կծել է: Բարկացած Դուրվը շրջվել է ու այնպես է կծել օձին, որ նա երկու կես է եղել: Օձի հետագա ճակատագիրը պարզ է, Դուրվը այժմ հիվանդանոցում է, թեպետ սողունը թունավոր չի եղել:
  • Հանրապետականները հաղթում են նաև Հյուսիսային Կիպրոսում

    Հանրապետականները հաղթում են նաև Հյուսիսային Կիպրոսում

    29.07.2013| 16:53
    Հյուսիսային Կիպրոսի խորհրդարանական ընտրություններում հաղթում է թուրքական հանրապետական կուսակցությունը, որ հավաքել է ձայների 41,2 տոկոսը, Ազգային միասնություն կուսակցությունը ստացել է 28,4 տոկոս ձայներ, երրորդ տեղում Դեմոկրատական կուսակցությունն է` 22 տոկոսով:
  • Եգիպտոսով փորձում է զբաղվել Եվրամիությունը

    Եգիպտոսով փորձում է զբաղվել Եվրամիությունը

    29.07.2013| 16:52
    ԵՄ արտաքին քաղաքական հարցերով գլխավոր հանձակատար Քեթրին Էշթոնը պատրաստվում է մեկնել Կահիրե` կարգավորելու եգիպտական ներքաղաքական ճգնաժամը:
  • Սիրիան երկու մասի կբաժանվի՞

    Սիրիան երկու մասի կբաժանվի՞

    29.07.2013| 16:52
    Սիրիայի Ազատ բանակի հրամանատարներից Օմար ալ Հոմսին, որ ղեկավարում է Դամասկոսի շրջակայքում գործող խմբավորումներից մեկը, արձագանքել է Հոմսի գրավմանը` նշելով, որ արագացվում է երկրի մասնատումը:
  • Ասադի զորքերը գրավել են Հոմսը

    Ասադի զորքերը գրավել են Հոմսը

    29.07.2013| 16:51
    Լիբանանի The Daily Star-ը տեղեկացնում է, որ Սիրիայի կառավարական զորքերը լիբանանյան Հզբոլահի աջակցությամբ գրավել են Հոմսի Խալդիյե թաղամասը` ապստամբների գկխավոր հենակետը: