Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 
  • ԻԱԿ-ը պարզում է տրանսպորտի գնի թանկացման հիմքերը

    ԻԱԿ-ը պարզում է տրանսպորտի գնի թանկացման հիմքերը

    23.07.2013| 18:07
    Տրանսպորտի գնի թանկացման իրավական հիմքերը եւ հիմնավորվածությունը պարզելու նպատակով հուլիսի 22-ին եւ 23-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցումներ է ուղարկել Երեւանի քաղաքապետարան, ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտե, ինչպես նաեւ Երեւան քաղաքում հասարակական տրանսպորտի երթուղիներ սպասարկող տրանսպորտային կազմակերպություններին։
  • «Տնտեսական ավազակության հիմքում ընկած է ագահությունը»

    «Տնտեսական ավազակության հիմքում ընկած է ագահությունը»

    23.07.2013| 17:51
    Կառավարման փորձագետ Հարություն ՄԵՍՐՈԲՅԱՆԻ ձևակերպմամբ` Հայաստանի տնտեսական դաշտում կատարվող թանկացումներն ուղղակի ավազակություն են: «Հայաստանը մարդկանց աչքում արհավիրք է`ցունամի, երկրաշարժ: Մի առավոտ աչքերդ բացում ես` մի օյին բերում են գլխիդ»,-այսօր «Հայացք» մամուլի ակումբում այսպիսի տեսակետ հայտնեց նա` հավելելով, որ փոխանակ պետությունը մարդկանց հոգսն ու պրոբլեները թեթեևացնելու, դեռ մի բան էլ ինքն է խնդիրներ ու դժվարություններ ստեղծում. «Հայաստանը իր քաղաքացիների նկատմամբ պարտավորությունները չի կատարում...Մարդիկ պետություն են ստեղծում, որ իրենց հոգսը թեթևացնի, իսկ մեզ մոտ պրոբելմներ է ստեղծում մեր պետությունը: Բոլոր հարցերը իշխանությունների կողմից պետք է թափանցիկ կերպով լուծվեն, մինչդեռ նման պարագայում չկան հստակ հաշվարկներ»:
  • Վարչապետը հրաժեշտ է տվել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ռումինիայի դեսպանին

    Վարչապետը հրաժեշտ է տվել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ռումինիայի դեսպանին

    23.07.2013| 14:21
    Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կրինա Ռոդիքա Պրունարիուին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
  • Մայրաքաղաքում լարվածություն է

    Մայրաքաղաքում լարվածություն է

    23.07.2013| 12:54
    Այսօր մայրաքաղաքի կենտրոնի յուրաքանչյուր խաչմերուկում կարելի է հանդիպել տրասպորտի թանկացումից բողոքող քաղաքացիների փոքր ակցիաների: Ակտիվիստները շարունակում են պայքարը նաև քաղաքապետարանի դիմաց, սակայն այստեղ ոստիկանները թույլ չեն տալիս մոտենալ շենքի մուտքին` պատճառաբանելով, թե խոչընդոտում են քաղաքային իշխանությունների բնականոն աշխատանքը: Ի դեպ, արդեն երեք ակտիվիստի ոստիկանությունը բերման է ենթարկել` հասարակկան կարգը իբր խախտելու համար: Քաղաքապետարանի մոտ ակցիա են արել նաև լրագրողները` պահանջելով Հենրիկ Նավասարդյանի հրաժարականը, ով անպարկեշտ ձևով է խոսել լրագրողի հետ:
  • Ջուր չի լինի

    Ջուր չի լինի

    23.07.2013| 12:25
    «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 23-ին ժամը 09.00 - 21.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փող. թիվ 7-47 շենքերի, Ս. Տարոնցի փող. և նրբանցքների, Հ. Հովսեփյան, Չեխով, Մանանդյան, Եղբայրության փողոցների ջրամատակարարումը: Իսկ դրանց հարակից տարածքներում կարող է նկատվել ջրի ճնշման անկում:
  • Իգուաինը` «Նապոլիում»

    Իգուաինը` «Նապոլիում»

    23.07.2013| 12:00
    Արդեն տեղեկացրել ենք, որ իտալական «Նապոլին» ընթացիկ տրանսֆերային պատուհանում վաթսուներեք միլիոն եվրոյով ֆրանսիական ՊՍԺ-ին է վաճառել իր գլխավոր հարվածային ուժերից մեկին` Էդինսոն Կավանիին: Բնականաբար, սպասվում էր, որ ակումբը «ճեղքվածքը» կփորձի փակել մեկ այլ աստղով: Արդեն հայտնի է, որ ուրուգվայցու փոխարինողը գտնված է:
  • Օզբիլիսը հաղթանակ է բերում

    Օզբիլիսը հաղթանակ է բերում

    23.07.2013| 11:52
    Ռուսաստանի առաջնության երկրորդ տուրի խաղում, «Տոմի» հետ մրցավեճում, հյուրընկալվելիս հաղթանակ է տոնել Կրասնոդարի «Կուբանը»: Կրկին գոլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի անդամ Արաս Օզբիլիսը: Ի դեպ, եթե «Կուբանի» առաջին խաղում մեր ֆուտբոլիստի խփած գնդակը թիմին փրկեց Կազանի «Ռուբինից» կրելիք անխուսափ պարտությունից, ապա դարպասի այս անգամվա գրավումն արժեցավ հաղթական երեք միավոր:
  • Հռոմի պապը Բրազիլիայում է

    Հռոմի պապը Բրազիլիայում է

    23.07.2013| 11:30
    Հռոմի Ֆրանցիսկոս պապը մեկշաբաթյա այցով ժամանել է Ռիո դե Ժանեյրո։ Սա նրա առաջին արտասահմանյան այցն է նոր կարգավիճակում։ Հռոմի պապը հանդիպել է Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆի հետ։
  • ԵՄ-ն ՙՀզբոլահն՚ համարում է ահաբեկչական կազմակերպություն

    ԵՄ-ն ՙՀզբոլահն՚ համարում է ահաբեկչական կազմակերպություն

    23.07.2013| 11:29
    Լիբանանի շիաների ՙՀզբոլահ՚ խմբավորումը շատ խիստ է արձագանքել Եվրամիության որոշմանը, համաձայն որի՝ խմբավորման ռազմական թևը մտցվել է ահաբեկչական կազմակերպությունների սև ցուցակում։ ՙՀզբոլահն՚ այս որոշումն անվանել է թշնամական, անարդար և ավելացրել, որ Բրյուսելը գործել է ԱՄՆ-ի և Իսրայելի ազդեցության տակ։
  • ԱՄՆ-ում հայտարարվել են Սիրիայի դեմ հարձակման սցենարները

    ԱՄՆ-ում հայտարարվել են Սիրիայի դեմ հարձակման սցենարները

    23.07.2013| 11:27
    ԱՄՆ շտաբների ղեկավարների միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Մարտին Դեմպսին կոնգրեսականներին ուղղված բաց նամակում շարադրել է Սիրիայի դեմ ռազմական ուժ գործադրելու բոլոր հնարավոր տարբերակները։ Դեմպսիի խոսքով՝ եթե նախագահ Բարաք Օբաման տա համապատասխան հրահանգ, ԱՄՆ զինված ուժերը կարող են խորհրդակցություններ և վերապատրաստման միջոցառումներ անցկացնել Սիրիայի ընդդիմության համար, սահմանափակ հարվածներ տեղալ կառավարական օբյեկտների ուղղությամբ, ինչպես նաև վերահսկել հակամարտող ուժերին, որպեսզի վերջիններս չկիրառեն քիմիական զենք։