21.07.2013|
18:25
Ադրբեջանում ԻԻՀ դեսպան Մոհսեն Փաքայինը գտնում է, որ Հարավային Կովկասում խաղաղություն կարող է հաստատվել ԼՂ հակամարտության կարգավորումից հետո: Դեսպանն աշխարհի խաղաղասեր պետություններին կոչ է արել քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ. «Աշխարհի խաղաղասեր պետությունները, մասնավորապես տարածաշրջանի երկրները պետք է համախմբեն իրենց ջանքերը և փորձեն նպաստել ԼՂ հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորմանը: Իրանի Իսլամական Հանրապետությունը ևս հայտարարել է խնդրի լուծմանն աջակցելու իր պատրաստակամության մասին: Ղարաբաղի հարցում մեր երկրի դիրքորոշումը կողմերի միջև երկխոսությանն աջակցելն է»: