Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 
  • Լեոնիդ Կոժարան Հայաստանում

    Լեոնիդ Կոժարան Հայաստանում

    16.07.2013| 11:07
    Հայաստանում է ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարան: Նրան ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և հանդիպման ժամանակ կարևորել համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ: Նախագահի խոսքով, կազմակերպությունը շարունակում է մեծ դեր խաղալ եվրասիական տարածքում և հատկապես՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության ու անվտանգության ամրապնդման գործում:
  • Մի քիչ Հայաստան Լոնդոնում

    Մի քիչ Հայաստան Լոնդոնում

    16.07.2013| 11:06
    Կիրակի օրը Լոնդոնի սուրբ Սարգիս հայկական եկեղեցու բակում երրորդ ամենամյա հայկական փառատոնն է կայացել` Մեծ Բրիտանիայի հայոց առաջնորդարանի և դեսպանատան աջակցությամբ:
  • Նորից ինքնաթիռ կբարձրանա՞ Էվո Մորալեսը

    Նորից ինքնաթիռ կբարձրանա՞ Էվո Մորալեսը

    16.07.2013| 11:04
    Երկու շաբաթ առաջ Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի տունդարձի թռիչքի խափանումը լուրջ քաղաքական իրադարձություն էր` իր բացասական հետևանքներով: Գուցե պատմության հեգնանքն է, որ անկախ պետության նախագահի ինքնաթիռի անձեռնմխելիությունը խախտվեց և նա հարկադրված եղավ մի քանի ժամ անցկացնել հենց Վիեննայում, որտեղ ստորագրվել է արդի միջազգային իրավունքի կարևորագույն համաձայնագրերից մեկը` «Վիեննայի կոնվենցիան», որը սահմանում է դիվանագիտական անձեռնմխելիության նորմերը:
  • Թուրքիան փոխու՞մ է մերձավորարևելյան քաղաքականությունը

    Թուրքիան փոխու՞մ է մերձավորարևելյան քաղաքականությունը

    16.07.2013| 11:01
    Արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավուդօղլիի նախաձեռնությամբ Անկարայում թուրք դեսպանների հավաք է կայացել, դիվանագետները քննարկել են իրավիճակը Եգիպտոսում և Սիրիայում: Փորձագետները արտահերթ հավաքը գնահատում են իբրև Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ փոփոխությունների հետևանք:
  • Երեկոյան` ծնունդ,  առավոտյան` հանգիստ

    Երեկոյան` ծնունդ, առավոտյան` հանգիստ

    16.07.2013| 00:46
    Կիրակի օրն Էջմիածնի «Վան» ռեստորանային համալիրում նշվել է գեներալ Մանվելի ծննդյան օրը. «Հանգիստ-շնորքով ծնունդ էր»,- ասացին ներկաները: Օրինաչափորեն, գեներալին շնորհավորելու է գնում Սերժ Սարգսայնը. «Հա, եկել էր, համ էլ պարել է»: Է՞լ ով կար: «Արգամիչը, Սեյրան Օհանյանը»:
  • «Ներկա ստանալն» ըստ ՀԱԿ-ի ղեկավարության

    «Ներկա ստանալն» ըստ ՀԱԿ-ի ղեկավարության

    16.07.2013| 00:44
    Ներքաղաքական «խայտառակ» իրավիճակի և իշխանության «գործած հանցագործությունների» վերաբերյալ ՀԱԿ-ի վերջին հայտարարությունը գալիս է ապացուցելու, որ Տեր-Պետրոսյանն ու քաղաքականության բնագավառում նրա «գործերի կառավարիչ» Լևոն Զուրաբյանը ջրի երեսին մնալու կամ ավելի ճիշտ` «ներկա ստանալու» խնդիր են լուծում:
  • Ասում են...

    Ասում են...

    16.07.2013| 00:41
    ...թե աշնանն սկսվելու են անչափ բուռն քաղաքական գործընթացներ: Սակայն իրականում դա իշխանության տենչող հայտնի թևի ցանկությունն ու ծրագիրն է:
  • «Ավանդականները»` մեկտեղված

    «Ավանդականները»` մեկտեղված

    16.07.2013| 00:33
    Մինչ դաշնակցությունը հայտարարում է, թե վարչապետն իրենց պատերազմ է հայտարարել, իսկ կառավարությունն էլ հերքում է դա, փաստելով, որ գործադիրի ղեկավարը հարգանքով է վերաբերվում բոլոր ավանդական կուսակցություններին, պարզվում է, ռամկավարների հանդեպ իսկապես հարգանքը մեծ է: Վերջերս կառավարության որոշմամբ Հանրապետության 47 հասցեում տեղակայված շենքը, որտեղ նաև «Ազգ» օրաթերթի խմբագրությունն է, «վաճառքի» դրվեց, բայց ըստ էության տրվեց Հակոբ Ավետիքյանի ղեկավարած ՌԱԿ-ին: Մեր աղբյուրի փոխանցմամբ, կառավարությունը նպատակ ունի ավանդական կուսակցությունները մի տեղում «հավաքելու»: Հիշեցնենք, որ այս շենքի հարևանությամբ է գտնվում ՀՅԴ Գերագույն մարմնի շենքը:
  • Հայազգի վարորդը Մոսկվա էր մեկնել որդու շիրմաքարի համար գումար վաստակելու նպատակով

    Հայազգի վարորդը Մոսկվա էր մեկնել որդու շիրմաքարի համար գումար վաստակելու նպատակով

    15.07.2013| 19:03
    Նոր Մոսկվայում խոշոր վթարի գործով մեղավոր ճանաչված հայազգի վարորդ Հրաչյա Հարությունյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ:Այս մասին հաղորդում է Взгляд.ру-ն:
  • Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է կարմրուկի ինը դեպք

    Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է կարմրուկի ինը դեպք

    15.07.2013| 17:26
    Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տեղեկատվության համաձայն` հուլիսի 10-ի դրությամբ հարևան երկրում գրանցվել է կարմրուկի 6069 դեպք, որից 1752-ը հոսպիտալացվել են: Միայն Թբիլիսիում արձանագրվել է 3527 դեպք, որից հոսպիտալացված դեպքերի թիվը 1065 է: Վրաստանում վերջին շաբաթների ընթացքում իրավիճակը կայունանում է, սակայն դեռևս շարունակվում են գրանցվել դեպքեր: