Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 
  • Ռամադանի ընթացքում Սիրիայում կդադարեցնե՞ն պատերազմը

    Ռամադանի ընթացքում Սիրիայում կդադարեցնե՞ն պատերազմը

    09.07.2013| 11:49
    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Սիրիայի իշխանություններին և զինված ընդդիմությանը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները մահմեդականների համար սրբազան Ռամադան ամսվա ընթացքում, որը մեկնարկում է այսօր։
  • Հայտնի է Եգիպտոսի խորհրդարանի ընտրության օրը

    Հայտնի է Եգիպտոսի խորհրդարանի ընտրության օրը

    09.07.2013| 11:48
    Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրն արձակել է հրաման, որով նշվում են արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների ժամկետները։ Փաստաթղթի համաձայն՝ 15 օրվա ընթացքում պետք է ստեղծվի Սահմանադրական խորհուրդ, որը կզբաղվի երկրի գլխավոր օրենքի փոփոխությունների նախապատրաստմամբ։ Փոփոխությունները պետք է հաստատվեն հանրաքվեով, որն անհրաժեշտ է անցկացնել 4 ամսվա ընթացքում։ 2014թ. փետրվարին Եգիպտոսում նախատեսվում են խորհրդարանական ընտրություններ, և միայն դրանից հետո կհայտարարվի նախագահական ընտրությունների մասին։
  • Ադլի Մանսուրը տիրապետում է, թե՞ ոչ իրավիճակին

    Ադլի Մանսուրը տիրապետում է, թե՞ ոչ իրավիճակին

    08.07.2013| 21:16
    «Մուսուլման եղբայրները» ապստամբության կոչ են արել, երբ Կահիրեում անվտանգության ծառայությունները գնդակահարել են պաշտոնանկ նախագահ Մոհամեդ Մուրսիի 35 աջակիցների:
  • Նո՞ր, թե՞ հին նախարար

    Նո՞ր, թե՞ հին նախարար

    08.07.2013| 21:15
    Հունիսի 8-ից, համաձայն ՀՀ կառավարության կառուցվածքի մասին օրենքի փոփոխության, կառավարության աշխատակազմի ղեկավարին տրվել է նախարարի կարգավիճակ:
  • ՀԱԿ–ի հայտարարությունը

    ՀԱԿ–ի հայտարարությունը

    08.07.2013| 21:14
    Վերջին շրջանում Հայաստանում բացահայտվեցին պետական բյուջեի թալանման, պետական բարձրագույն ղեկավարների կոռուպցիոն գործարքների խայտառակ փաստեր, որոնք իրենց քաղաքական կշռով մի քանի անգամ բավարար են կառավարության, երկրի բարձրագույն իշխանության հրաժարականի, ընդհանրապես ամբողջական իշխանափոխության համար։
  • Էլմար Մամեդյարովը պայծառատե՞ս, թե՞ լավատես է

    Էլմար Մամեդյարովը պայծառատե՞ս, թե՞ լավատես է

    08.07.2013| 21:13
    Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ գործող նախագահ Լեոնիդ Կաժարայի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է, որ նախատեսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և իր ու Հայաստանի արտաքին գործերի նախարարի հանդիպումը` Լեռնային Ղարաբաղի հարցը քննարկելու համար:
  • «Հայաստանն իրականում կանգնած չէ Եվրամիությանը կամ Եվրասիական միությանը միանալու ընտրության առաջ»

    «Հայաստանն իրականում կանգնած չէ Եվրամիությանը կամ Եվրասիական միությանը միանալու ընտրության առաջ»

    08.07.2013| 18:27
    Քաղաքագետ Ալեքսանդր ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆՆ այսօր անդրադարձավ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայանգրի բանակցություններին ու Մաքսային միության հետ հնարավոր համագործակցությանը: Նա կարծում է, որ Հայաստանն իրականում կանգնած չէ Եվրամիությանը կամ Եվրասիական միությանը միանալու ընտրության առաջ. «Հայաստանն այս պահին ոչ մի հեռանկար չունի ոչ Եվրոպական միությանն անդամագրվելու, ոչ էլ Մաքսային միությանը: Դրանք տարբեր ֆորմատներ են և նման ընտրություն գոյություն չունի: Հայաստանը հեռանկար ունի երկու միությունների հետ էլ համագործակցելու, ինչը և փորձում է իրականացնել»,-ասաց նա` նշելով, որ համագործակցության այն ձևերը, որոնք առաջադրվում են Մաքսային միության հետ, դրանք համագործակցության ձևեր են Մաքսային միության հետ, այլ ոչ թե Մաքսային միության ներսում:
  • Մամեդիարովը կոչ է արել հաճախակի դարձնել Մինսկի խմբի համանախագահների հանդիպումները

    Մամեդիարովը կոչ է արել հաճախակի դարձնել Մինսկի խմբի համանախագահների հանդիպումները

    08.07.2013| 18:24
    ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ տեղի կունենա հուլիսին։ Այդ մասին այսօր հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդիարովը ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարարի հետ բանակցություններից հետո։
  • Տասնյակ զոհեր՝ Եգիպտոսում

    Տասնյակ զոհեր՝ Եգիպտոսում

    08.07.2013| 18:22
    Այսօր լուսաբացին տասնյակ մարդիկ են զոհվել Կահիրեում նախագահական գվարդիայի կենտրոնակայանի մոտ տեղի ունեցած բախումներից։ Հարձակումն իրականացրել են «Մուսուլման եղբայրների» կողմնակիցները՝ փորձելով կենտրոնակայանից դուրս բերել պաշտոնանկ արված նախագահ Մուհամեդ Մուրսիին։
  • ԵՄ-ն քննարկում է Հունաստանին ֆինանսական օգնության հարցը

    ԵՄ-ն քննարկում է Հունաստանին ֆինանսական օգնության հարցը

    08.07.2013| 18:21
    Բրյուսելում ընթանում է Եվրամիության անդամ երկրների ֆինանսների նախարարների հանդիպում, որտեղ Հունաստանին ֆինանսական օգնության հերթական չափաբաժինը հատկացնելու որոշում կընդունվի։ Օգնությունը կկազմի մոտ 8 միլիարդ դոլար։ Ըստ համաձայնության՝ Հունաստանն օգնություն ստանալու համար պետք է կրճատի մոտ 4000 պետական ծառայողների, նվազեցնի բյուջետային հիմնարկների 25000 աշխատակիցների աշխատավարձը։