Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 
  • Վրացիները մեղադրում են Դեպարդյեին

    Վրացիները մեղադրում են Դեպարդյեին

    03.07.2013| 12:46
    Ժերար Դեպարդյեն խախտել է «օկուպացված տարածքների մասին օրենքը»՝ այցելելով Աբխազիա առանց վրացական իշխանությունների գիտության: Այս մասին հայտարարել է Վրաստանի պետնախախարի վերաինտեգրման հարցերով տեղակալ Քեթևան Ցիխելաշվիլին: «Դեպարդյեն հայտնի դերասան է, ով վերջերս ստացել է ռուսական քաղաքացիություն: Մենք կարծում ենք, որ նա չգիտի՝ ինչ է տեղի ունենում Աբխազիայում: Նա խախտել է օրենքը «օկուպացված տարածքների մասին», որը ենթակա է պատժի»,-ասել է Ցիխելաշվիլին, առանց մանրամասնելու, թե Վրաստանն ինչ պատիժ է նախատեսում Դեպարդյեի համար:
  • Սնոուդենը Բոլիվիայի նախագահի օդանավում չի եղել

    Սնոուդենը Բոլիվիայի նախագահի օդանավում չի եղել

    03.07.2013| 12:24
    Ավստրիայի մայրաքաղաքի օդանավակայանում չնախատեսված վայրէջք է կատարել Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի օդանավը, քանի որ Ֆրանսիան և Պորտուգալիան արգելել էին դրա թռիչքը իրենց օդային տարածքով։ Կասկածվում էր, որ Մորալեսի հետ ինքնաթիռում է եղել ԱՄՆ հատուկ ծառայության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը։
  • Եգիպտոսի նախագահը հանուն օրինականության պատրաստ է վճարել իր արյամբ

    Եգիպտոսի նախագահը հանուն օրինականության պատրաստ է վճարել իր արյամբ

    03.07.2013| 12:20
    Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին հրաժարվել է հեռանալ պաշտոնից՝ հայտարարելով, որ ինքն օրինական ընտրված նախագահ է։ Նա նաև կոչ է արել բանակին վերադառնալ իր պարտականությունների կատարմանը։
  • Թանկարժեք մետաղների պետական գները նվազել են

    Թանկարժեք մետաղների պետական գները նվազել են

    02.07.2013| 20:01
    ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկացմամբ, հանրապետությունում թանկարժեք մետաղների պետական գնման և բացթողման գները նվազել են: «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 2013 թվականի հուլիսի 1-7-ի համար սահմանվել են մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի /պետական ստանդարտ ձուլակտորի համար/, պետական, գնման և բացթողնման գները`արտահայտված ՀՀ դրամով:
  • Եվրամիության 28-րդ անդամը

    Եվրամիության 28-րդ անդամը

    02.07.2013| 19:53
    Հուլիսի մեկին Լիտվան Եվրամիության նախագահությունը սկսեց կազմակերպության ընդլայնումով` Խորվաթիան դարձավ ԵՄ 28-րդ անդամը: Անդամակցության գործընթացը տևեց 10 տարի: Շենգենի գոտում երկիրը կընդգրկվի երկու տարի անց:
  • Ե՞րբ Բաքու կգա Ռուստամ Իբրահիմբեկովը

    Ե՞րբ Բաքու կգա Ռուստամ Իբրահիմբեկովը

    02.07.2013| 19:48
    Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը հուլիսի 2-ին որոշեց նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրել Ռուստամ Իբրահիմբեկովին` 84 կողմ, 1 ձեռնպահ քվեարկությամբ: Նրա թեկնածությունը պաշտպանում են Ադրբեջանի լիբերալ կուսակցությունը, Ադրբեջանի ազգային ճակատը, «Դասական ազգային ճակատը»:
  • Պենտագոնը համագործակցում է Բաքվի հետ

    Պենտագոնը համագործակցում է Բաքվի հետ

    02.07.2013| 19:46
    Վաշինգտոնը հավատում է, որ ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր է կարգավորել խաղաղ ճանապարհով` Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալի` Ռուսաստանի, Ուկրաինայի, Եվրասիայի հարցերով օգնական Էվելին Ֆարկասը:
  • Ոչ թե կիրակի, այլ` հինգշաբթի

    Ոչ թե կիրակի, այլ` հինգշաբթի

    02.07.2013| 19:45
    Վրաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին, նախօրեին թյուրիմացաբար էր հաղորդվել 27` ընտրությունների անցկացման օրը սխալ էր արտաբերվել: Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդը հույս է հայտնել, որ նախագահական ընտրությունները կլինեն ազատ և արդար:
  • Մուհամեդ Մուրսին ծրագիր ունի

    Մուհամեդ Մուրսին ծրագիր ունի

    02.07.2013| 19:43
    Ցերեկային անդորրից հետո բուռն գիշեր է եղել Թահրիրում: Եգիպտոսի մայրաքաղաքին միացել են երկրի այլ քաղաքներ ևս` բոլորը պահանջում են նախագահ Մուհամեդ Մուրսիի հրաժարականը: Նախօրեին բանակի հրամանատարը 48 ժամ էր տվել իշխանությանն ու ընդդիմությանը համաձայնության գալու համար` հայտարարելով, որ հակառակ դեպքում բանակը հարկադրված կլինի պաշտպանել պետությունն ու ժողովրդին: Մուհամեդ Մուրսին հրաժարականի մտադրություն չունի, նա հայտարարել է, որ քաղաքական ճգնաժամից երկիրը դուրս բերելու ծրագիր ունի և զինված ուժերի միջամտությունը միայն կբարդացնի վիճակը:
  • Ավելացել են գորգերի արտադրության ծավալները

    Ավելացել են գորգերի արտադրության ծավալները

    02.07.2013| 19:42
    ՀՀ 2013թ հունվար-մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գորգերի, գուլպեղենի և տրիկոտաժեղենի արտադրության ծավալները ավելացել են համապատասխանաբար 50,123 և 72,7 տոկոսով: