-
19.05.2013|
00:15
Հազարավոր ցուցարարներ՝ արհմիությունների առաջնորդների գլխավորությամբ, դուրս են եկել Հռոմի փողոցներ։ Նրանք բողոքում են կառավարության կողմից իրականացվող տնտեսական խիստ միջոցների դեմ։
-
18.05.2013|
18:30
Սեփական PR-ը ուրիշի վշտի վրա կառուցող «գործիչներին» այսօրվա դեպքերը, բնականաբար, անտարբեր չէին կարող թողնել: Առաջատարը կրկին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն է, ով մահացած զինվորների մայրերի վիշտը հերթական անգամ քաղաքական շոուի վերածեց:
-
18.05.2013|
15:52
Այօսր Սևան-Երևան մայրուղու վրա բախում է տեղի ունեցել ոստիկանների և Նոյեմբերյանի զորամասում զոհված զինծառայող, Մարտունիի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ Լյուքս Ստեփանյանի հարազատների միջև:
-
18.05.2013|
11:42
Եգիպտոսը նոյեմբերի 1-ից սահմանի վրա 10 դոլարով կբարձրացնի տուրիստների մուտքի թույլտվության գինը։ Եթե նախկինում վիզան արժեր 15 դոլար, ապա նոյեմբերի 1-ից այն կազմելու է 25 դոլար։ Այդ մասին երեկ հայտնել է Եգիպտոսի տուրիզմի նախարար Հաշիմ Զաազուն։
-
18.05.2013|
11:40
Բարաք Օբամայի վարչակազմը վերանայել է 2014թ. պաշտպանական բյուջեի նախագիծը և որոշել է Աֆղանստանում ամերիկյան զորքերի վրա ծախսել նախատեսվածից 10 տոկոսով քիչ։
-
18.05.2013|
11:39
Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը երեկ մերժել է վետո դնել միասեռ ամուսնությունների օրինականացման մասին օրենքի վրա։ Խորհուրդը չի տեսել հակասություններ օրենքի և սահմանադրության սկզբունքների հետ, որոնք հիմնված են անհատի հիմնարար իրավունքների, ազատությունների և ազգային ինքնավարության վրա։
-
17.05.2013|
22:01
Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում, հավաքվել էր մոտ 10 հազար մարդ, ովքեր դեմ էին հանդես գալիս սեռական փոքրամասնությունների՝ նախապես ծրագրված հանրահավաքին։ Հավաքվածների թվում կային բազմաթիվ հոգևորականներ։
Սեռական փոքրամասնությունների ակցիան նվիրված էր Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվան և կազմակերպվել էր հասարակական կազմակերպությունների կողմից։ Այդ ակցիային պետք է մասնակցեր մի քանի տասնյակ մարդ։ Սակայն Վրաց եկեղեցին կոչ է արել մարդկանց դուրս գալ փողոցներ՝ արտահայտելու իր բողոքն այդ նախաձեռնության դեմ։
-
17.05.2013|
21:56
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կայքից տեղեկանում ենք, որ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այցելել է Արմավիրի մարզի մի քանի համայնքներ, որոնք վերջին օրերին ուժգին կարկտահարության պատճառով մեծ վնասներ են կրել: Գ.Ծառուկյանը ծանոթացել է գյուղացիների հոգսերին։
-
17.05.2013|
16:34
Ընդդիմության էությունն այն է, որ գաղափարներ հակադրի իշխանության վարած քաղաքականությանը, ծրագրեր առաջարկի, երկիրը դրականորեն փոխելու նոր ուղիներ հրապարակի: Իսկ ինչ են անում մեզանում գործող ընդդիմադիր դիրքերից հանդես եկող կամ իրենց ընդդիմադիր համարող քաղաքական ուժերը:
-
17.05.2013|
15:11
«Թանգարանային գիշեր» ծրագրի շրջանակներում մայիսի 18-ին, ժամը 18:00-ին, Երևան քաղաքի պատմության թանգարանում կկայանան նկարչուհի Ֆլորա Գրիգորյանի «Հայկական ազգային տարազ» եռալեզու ալբոմի շնորհանդեսը և տարազների ցուցահանդեսը:
Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից: