Շվեդիայի Մալմո քաղաքում ավարտվեց «Եվրատեսիլ-2013»-ի կիսաեզրափակիչ փուլը: Հայաստանը ներկայացնող «Դորիանս» խումբն իր «Lonely Planet» երգով անցավ եզրափակիչ փուլ:
Վենեսուելայի ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ նախագահական ընտրությունների քվեաթերթիկների 75 տոկոսի վերահաշվարկից հետո չնչին տարբերություններ են հայտնաբերվել, ինչը չի կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Հանձնաժողովի հայտարարության մեջ ասված է, որ այդ տարբերությունը 0,02 տոկոսի սահմաններում է։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, որ աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, այսօր բանակցություններ կանցկացնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ տեսել է Սիրիայում քիմիական զենքի օգտագործման ապացույցներ։ Սակայն ելույթ ունենալով Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիբ Էրդողանի հետ հանդիպումից հետո՝ Օբաման ասել է, որ անհրաժեշտ է ստանալ առավել հավաստի տեղեկություններ տեղի ունեցածի մասին։
Պրահայի քաղաքապետարանի որոշմամբ փողոցային երաժիշտների ելույթներն արգելվել են քաղաքի պատմական կենտրոնում, մասնավորապես Ստարոմեստկա հրապարակում, Ցելետնա ու Կարլովա փողոցներում:
Կանադայի Օնտարիո նահանգում երկրաբանները հայտնաբերել են ստորգետնյա ջրի անխաթար օազիս: Աղբյուրը 2.4 կիլոմետր խորության վրա է և ձևավորվել է 2,7 միլիարդ տարի առաջ, ջուրը հարուստ է ջրածնով, մեթանով, հելիումով, նեոնով, արգոնով, քսենոնով:
Հունիսի 14-ին Իրանում նախագահական ընտրություններն են, Հեղափոխության պահապանների խորհուրդը արդեն գրանցել է նախագահի 686 թեկնածուի և դա դեռ վերջնական ցուցակը չէ:
...թե Ծառուկյանի վերջին հայտարարությունը, դրան հաջորդող գործընթացները ահավոր սրել են ԲՀԿ-ում առանց այն էլ բանի չնման իրավիճակը, ուր նոր թափ են հավաքել «վհուկների որսը», բերիայորեն «գործ» տալու ակցիաները: Ասում են նաև, թե այս իրավիճակը լցրել է ԲՀԿ-ում շատերի` առանց այն էլ լցված համբերության բաժակը։
TRIPP նախագիծը, որը հայտնի է նաև «Զանգեզուրի միջանցք» անվամբ, առաջ է շարժվում։ Ստեղծվել է առանձին «TRIPP+» ներդրումային հիմնադրամ՝ 200 միլիոն դոլար կապիտալով, որը նախատեսված է տարածաշրջանում տարբեր տրանսպորտային նախագծերի ֆինանսավորման համար։ Ինչպես ասում են ռեժիմի ներկայացուցիչները, դա Հայաստանին բարգավաճում կբերի...