-
16.05.2013|
10:52
Մայիսի 15-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը Ստրասբուրգում մասնակցում էր Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, որի ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ստանձնեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը:
-
16.05.2013|
10:48
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում ուսանողների հետ հանդիպման ժամանակ կարևորել է Եվրամիության և Հայաստանի միջև ազատ առևտրի խոր և համապարփակ համաձայնագրի ստորագրումը, որը շատ հետաքրքիր է Հայաստանի համար:
-
15.05.2013|
21:47
ՀՀՇ-ի «վերածնունդը» նախկին ՀՀՇ-ականների, այսօրվա ՀԱԿ անդամների, մեղմ ասած, սրտով չէ: Նախկին ՀՀՇ-ի գրասենյակ այցելությանս բուն պատճառն այս առնչությամբ կարծիք լսելն էր, մասնավորապես՝ Արամ Մանուկյանից:
-
15.05.2013|
17:19
Մայիսի 15-ը ընտանիքի օրն է: «Ի՞նչ առանձնահատկություններ և խնդիրներ ունի հայ ընտանիքը»: Այս թեմային էր նվիրված «Զարկերակ» մամուլի ակումբում Տեր Եսայի քահանա ԱՐԹԵՆՅԱՆԻ և հոգեբան Աննա ԲԱԴԱԼՅԱՆԻ մամուլի ասուլիսը:
-
15.05.2013|
14:55
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Գերմանիայի տնտեսության արևելյան հանձնաժողովի գործադիր տնօրեն Ռայներ Լինդների գլխավորած գործարար պատվիրակությանը:
-
15.05.2013|
14:29
Irates.am-ը ԱԺ պատգամավոր, վերագրանցված ՀՀՇ նախաձեռնող խմբի անդամ Ալեքսանդր Արզումանյանին հիշեցրեց, որ ժամանակին Հայ ազգային կոնգրեսից հեռացողների հասցեին մեղադրանքներ են հնչել արևմտամետ լինելու համար:
Արտաքին քաղաքական ո՞ր վեկտորի կողմնակից են ՀՀՇ-ականները:
-
15.05.2013|
13:19
Իտալական հարավային Ապուլիյա շրջանում ձերբակալվել է տեղի վարչակազմի ղեկավար Տարանտո Ջովանի Ֆլորիդոն։ Ինչպես հաղորդում են տեղի լրատվամիջոցները, նա մեղադրվում է կաշառք վերցնելու համար։ Ֆլորիդոյի հետ միասին մեղադրանք է ներկայացվել նաև նրա վարչակազմի 3 աշխատակիցների։
-
15.05.2013|
13:18
Ավելի քան 64 խաղաղ բնակիչ է զոհվել Պակիստանի հյուսիս-արևմուտքում՝ Աֆղանստանի Քուրամ շրջանի հետ սահմանի մոտ, երկրի անվտանգության ծառայությունների կողմից անցկացված հակաահաբեկչական գործողության հետևանքով։
-
15.05.2013|
13:16
Նիգերիայի նախագահ Ջոնաթան Գուդլաքը հայտարարել է երկրի հյուսիս-արևելքում արտակարգ դրություն սահմանելու մասին։ Այդպիսով նա պայքարում է ծայրահեղ իսլամիստական «Բակո Հարամ» խմբավորման դեմ։
-
15.05.2013|
13:14
Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է 6 մարդու, որվքեր կասկածվում են մարդկանց առևտրի մեջ։ Նրանցից 4-ը հավանաբար ՌԴ քաղաքացիներ են։ Բացի այդ բերման են ներթարկվել նաև 9 կանայք՝ Ռուսաստանիք, Բուլղարիայից և Լատվիայից, ում ենթադրաբար բերել են Մեծ Բրիտանիա՝ որպես սեքս ստրկուհիներ։ Կանայք տեղափոխվել են հատուկ կենտրոն, որտեղ նրանց հետ կտարվի հոգեբանական աշխատանք։
lass="post-type-descr-link">
Էս քոթուկը կտրել չի լինի