Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 
  • "С корабля на бал"!

    "С корабля на бал"!

    06.05.2013| 15:37
    Չնայած նախօրոք հայտարարվել էր, որ այսօր տեղի կունենա ՀՀԿ ԳՄ նիստ, սակայն վերջին պահին հետաձգել են այն (հիշեցնենք` պետք է տեղի ունենար հին կառաավարության նոր նշանակումը): Երբ տեղի կունենա ԳՄ-ն, առայժմ չգիտեն:
  • Ընտրությունը` դիտորդների աչքերով

    Ընտրությունը` դիտորդների աչքերով

    06.05.2013| 15:24
    Ավարտվեցին Երևանի ավագանու ընտրությունները:Դիտորդական առաքելություն իրականացնող տեղական հասարակական կազմակերպություններն այսօր ներկայացրեցին ընտրությունների ընթացքում դիտորդների կողմից արձանագրված խախտումները, հակաօրինական գործողություններն ու տվել գնահատական:
  • Սիրիայի ընդդիմադիրները զարին գազ են օգտագործել

    Սիրիայի ընդդիմադիրները զարին գազ են օգտագործել

    06.05.2013| 11:40
    Զինված ըննդիմությունը Սիրիայում կիրառել է զարին գազ։ Այդ մասին վկայում են ՄԱԿ-ի համապատասխան հանձնաժողովի փորձագետների տվյալները։
  • Սիրիան հրթիռներն ուղղել է դեպի Իսրայել

    Սիրիան հրթիռներն ուղղել է դեպի Իսրայել

    06.05.2013| 11:38
    Ի պատասխան հրթիռային հարվածների՝ Սիրիան իր հրթիռներն ուղղել է Իսրայելի վրա։ Հրթիռների թիրախը ,բռնազավթած Պաղեստիննե է։ Հիշեցնենք, որ անցած գիշեր Իսրայելը մի քանի հրթիռ էր արձակել Դամասկոսի շրջանում գտնվող ռազմական հետազոտական բազայի վրա։ Զոհերի մասին հաղորդվում են հակասական տեղեկություններ. որոշ տվյալներով մոտ 300 զինվոր է զոհվել, մեկ այլ աղբյուրի համաձայն՝ մահացել է 4 մարդ, վիրավորվել՝ 70-ը։
  • Եգիպտոսում կրակ են բացել վարչապետի ավտոշարասյան վրա

    Եգիպտոսում կրակ են բացել վարչապետի ավտոշարասյան վրա

    06.05.2013| 11:35
    Կահիրեում ձերբակալվել է 5 տղամարդ, ովքեր կասկածվում են վարչապետ Հաշիմ Ղանդիլի ավտոշարասյան վրա կրակ բացելու համար։ Միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան քաղաքային կամուրջներից մեկի վրա։ Պատահարի պահին թիկնապահները նկատել են բաց թափքով կասկածելի բեռնատարը, որը հանկարծակի հայտնվել է վարչապետի շարասյան մոտ։ Թիկնապահներն օդ են արձակել նախազգուշական կրակոց, ինչին ի պատասխան բեռնատարից կրակել են ավտոշարասյան վրա։
  • Սպանել են հայտնի լրագրողների զավակներին

    Սպանել են հայտնի լրագրողների զավակներին

    06.05.2013| 11:33
    Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենիա Նետոն ցավակցություն է հայտնել երկրում հայտնի լրագրողների ընտանիքին՝ վերջինիս երկու որդիների մահվան կապակցությամբ։ Շաբաթ օրը՝ վաղ առավոտյան, երկու երիտասարդներին գնդակահարել են ԱՄՆ սահմանի մոտ գտնվող Չիուաուա նահանգում։ Դատախազությունում հայտարարել են, որ տեղի ունեցածը, ամենայն հավանականությամբ, կապված չէ լրագրողների մասնագիտական գործունեության հետ։
  • Տխուր հրավառություն
  • Ահաբեկչություն՝ Մոգադիշոյում

    Ահաբեկչություն՝ Մոգադիշոյում

    05.05.2013| 18:52
    Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի խաչմերուկներից մեկում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Ավելի քան 7 մարդ է մահացել, կան բազմաթիվ վիրավորներ։ Ինչպես դեպքի վայրից հաղորդում է BBC-ի թղթակիցը, վնասվել են մոտակայքում գտնվող շենքերը։
  • Ընտրական խրոնիկա

    Ընտրական խրոնիկա

    05.05.2013| 17:25
    Հետևելով ընտրական գործընթացին, կարելի է միանշանակ փաստել, որ այս անգամ էլ խախտումներից, ընտրակաշառքներից զերծ չմնացինք: Առավել բնորոշ է, որ այս ընտրությանն էլ արդարության մասին ամենաբարձր «աղաղակողները» ընտրակաշառքի առաջին գծում են: Մինչ օրվա խրոնիկային անցնելը, նախ՝ պաշտոնական լրահոս:
  • Մնաց, որ կենսաչափական անձնագիրն անվավեր համարեն

    Մնաց, որ կենսաչափական անձնագիրն անվավեր համարեն

    05.05.2013| 14:17
    Ամիսներ առաջ խորն ապատիայի մթնոլորտում անցած ՀՀ նախագահի ընտրություններից հետո Երևանի ավագանու ընտրությունները, իհարկե, հազիվ թե կարողանային այն շարժն ու հետաքրքրությունն առաջացնել, ինչն ակնկալում էին քաղաքական ուժերը: Թեև եղան հանրահավաքներ, հանդիպումներ, խոստումներ, ֆեյսբուքյան ակտիվ գովազդներ, բայց դրանք, անզեն աչքն էլ էր տեսնում, որ արվում են հավուր պատշաճի, սեփական քաղաքական ուժի վարկանիշն ընտրողների աչքում բարձրացնելու ճիգով: