Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 
  • Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է քաղաքային ջերմատուն

    Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է քաղաքային ջերմատուն

    13.04.2013| 20:05
    Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Երևանի քաղաքային ջերմատուն, ծանոթացել մայրաքաղաքի կանաչապատման ու ծաղկապատման ուղղությամբ ընթացիկ աշխատանքներին: Ներկայացնելով ջերմատանն աճեցվող ծաղկատեսակներն ու դրանց ծավալները` բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ այս տարի արտերկրից ներկրվել և ջերմատանն աճեցվում է շուրջ 1 մլն 200 հազար ծաղկասածիլ, ևս 800 հազարը տեղում է աճեցվել: Շուտով ծաղկասածիլները կտեղափոխվեն և մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում կզարդարեն փողոցները, մայթերը, սիզամարգերն ու հանգստի գոտիները: Հենց այստեղ աճեցված ծաղիկներով են ստեղծվելու նաև ծաղկային հետաքրքիր կոմպոզիցիաները: Ընդհանուր առմամբ ծաղկապատ տարածքների ծավալը մայրաքաղաքում այս տարի կավելանա 1.5 հեկտարով և, շուրջ 2 մլն 200 հազար ծաղկասածիլների շնորհիվ, կկազմի ավելի քան 7 հեկտար:
  • Վանոյին չմոռացան

    Վանոյին չմոռացան

    13.04.2013| 19:51
    ՀԱԿ կուսակցությունը ստեղծվեց հին գվարդիայով: Կուսակցության նախագահ միաձայն ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը: Վարչության կազմում ևս հին դեմքերը գերակշռում էին: Իհարկե, ինչպես միշտ, չմոռացան Վանո Սիրադեղյանին՝ կրկին վարչության անդամ ընտրելով: Նոր կուսակցության խնդիրը, ինչպես Տեր-Պետրոսյանը վստահեցրեց, «բուրժուադեմոկրատական հեղափոխություն» իրականացնելն է:
  • Տեր-Պետրոսյանը Րաֆֆիին պատասխանում է Սերժ Սարգսյանի խոսքով

    Տեր-Պետրոսյանը Րաֆֆիին պատասխանում է Սերժ Սարգսյանի խոսքով

    13.04.2013| 19:47
    «Հիմա շատ մոդայիկ է դարձել Սերժ Սարգսյանի խոսքը. Միանայի, որ ի՞նչ անեինք: Իմ մանկության երազանքը չի եղել Վովայի հետ աղոթելը»,-ՀԱԿ համագումարի ընթացքում, անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի շարժմանը չմիանալու հարցին, հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը, միաժամանակ հավելելով, որ հանրահավաքի մասնակիցների մեծ մասը ՀԱԿ ակտիվիստներ են եղել:
  • «Արմավիայի» փրկությունը կառավարության ձեռքերում է

    «Արմավիայի» փրկությունը կառավարության ձեռքերում է

    13.04.2013| 18:19
    «Արմավիա» ավիաընկերությունը ապրիլի 1-ից դադարեցրեց թռիչքները և սկսեց սնանկացման գործընթաց: Պատճառները մի քանիսն էին`սխալ մենեջմենթ, «Արմենիա» միջազգային օդանավակայանների բարձր գներ ու համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամ: Այս մասին հայտարարել է նաև «Արմավիայի» գլխավոր տնօրեն Նորայր Բելլույանը` օրերս, Հանրային խորհրդում հրավիրված քննարկման ժամանակ:
  • Գրադարանային շաբաթն այս տարի կմեկնարկի ապրիլի 15-ին

    Գրադարանային շաբաթն այս տարի կմեկնարկի ապրիլի 15-ին

    13.04.2013| 18:16
    Միջազգային գրադարանային շաբաթն այս տարի Երևանում կմեկնարկի ապրիլի 15-ին և կանցկացվի մինչև ապրիլի 22-ը: Այս մասին մամուլի ասուլիսում ասել է Խնկո Ապոր անվան գրադարանի տնօրեն Ռուզաննա Տոնոյանը: Նրա փոխանցմամբ, գալիք շաբաթվա ընթացքում Հայաստանի տարբեր գրադարաններում կկազմակերպվեն բաց դասեր, ընթերցանության ժամեր, պոեզիայի ժամ, նոր գրքերի ցուցադրություններ և այլն:
  • ՄԱՀ-ն ու Սոմալին բարիշել են

    ՄԱՀ-ն ու Սոմալին բարիշել են

    13.04.2013| 18:11
    Միջազգային արժութային հիմնադրամը համաձայնել է ճանաչել Սոմալիի կառավարությանը, որի հետ չի համագործակցում արդեն 22 տարի։ Այդ մասին երեկ հայտնել է հիմնադրամի մամուլի ծառայությունը։
  • Թետչերի հուղարկավորությանը 2000 մարդ է հրավիրված

    Թետչերի հուղարկավորությանը 2000 մարդ է հրավիրված

    13.04.2013| 18:09
    Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի թաղմանը, որը տեղի կունենա Լոնդոնում ապրիլի 17-ին, հրավիրված է ավելի քան 2 հազար մարդ։
  • Սկսել է Մուբարաքի դատական գործի վերանայումը

    Սկսել է Մուբարաքի դատական գործի վերանայումը

    13.04.2013| 18:08
    Այսօր մեկնարկում է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դատական գործի վերանայումը։ 2012թ. Մուբարաքը և ներքին գործերի նախկին նախարար Հաբիբ Ադլին դատապարտվել էին ցմահ ազատազրկման 2011թ. հակակառավարական ցույցերին սպանված խաղաղ բնակիչների մահվան հետ առնչություն ունենալու համար։
  • Ով է ղեկավարելու ՀԱԿ կուսակցությունը

    Ով է ղեկավարելու ՀԱԿ կուսակցությունը

    13.04.2013| 17:58
    ՀԱԿ կուսակցության հիմնադիր համագումարն ընթանում է Կ. Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում: Ըստ էության, ԼՏՊ-ի աննկուն ջանքերով ի կատար ածվեց ս.թ.փետրվարի 23-ին ՀՀՇ արտահերթ 18-րդ համագումարում ընդունված բանաձևը, համաձայն որի 375 կողմ, 6 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ որոշում ընդունեց ՀՀՇ-ն վերանվանել ՀԱԿ կուսակցության:
  • ԱՄՆ-ը կատարեց խոստումը

    ԱՄՆ-ը կատարեց խոստումը

    13.04.2013| 11:43
    ԱՄՆ-ը կատարեց խոստումը և հրապարակեց Մագնիցկու ցանկը` այն պաշտոնատարների անունները, ում ամերիկյան իշխանությունը համարում է մարդու իրավունքների խախտման մասնակից և ում նկատմամբ կիրառում է ֆինանսական ու վիզային պատժամիջոցներ: Մոսկվան հայտարարել է, որ համարժեք պատասխանը չի հապաղի: