Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 
  • Սիլվիոն կոնյուկտիվիտ ունի

    Սիլվիոն կոնյուկտիվիտ ունի

    09.03.2013| 20:58
    Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին Միլանի Սան Ռաֆաելե հիվանդանոցում է հայտնվել աչքի ծիածանաթաղանթի բորբոքումով: Նրա փաստաբանները փաստաթղթեր են պատրաստում դատարան ներկայացնելու, որ իրենց պաշտպանյալը չի կարող ներկայանալ դատարան առողջական խնդիրներով: Բեռլուսկոնին չի մասնակցի Ռուբիի գործով հերթական դատական լսումներին:
  • Սիքստինյան կապելլայի դռները կփակվեն մարտի 12-ին

    Սիքստինյան կապելլայի դռները կփակվեն մարտի 12-ին

    09.03.2013| 20:56
    Հռոմի պապի ընտրությունները կսկսվեն մարտի 12-ին. կոնկլավը կհավաքվի Սիքստինյան կապելլայում, կմասնակցեն 115 կարդինալներ մինչև 80 տարեկանը:
  • Վատիկանում փոխվում է ոչ միայն պապը, այլև ՀՀ դեսպանը

    Վատիկանում փոխվում է ոչ միայն պապը, այլև ՀՀ դեսպանը

    09.03.2013| 20:55
    ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վիգեն Չիտեչյանը ազատվել է Վատիկանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից, մեկ այլ հրամանագրով Վատիկանում ՀՀ դեսպան է նշանակվել Միքայել Մինասյանը:
  • Նրանք իրենց դեռ առա՞նցք են համարում

    Նրանք իրենց դեռ առա՞նցք են համարում

    09.03.2013| 20:52
    Մարտի 9-ին ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստում Գագիկ Ծառուկյանի նախագահությամբ` որոշվել է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին: ԲՀԿ ցուցակը կգլխավորի Վարդան Օսկանյանը:
  • Կյանքից հեռացել է Հակոբ Հակոբյանը

    Կյանքից հեռացել է Հակոբ Հակոբյանը

    09.03.2013| 14:55
    Կյանքի 90-րդ տարում վախճանվել է ՀՀ Ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր Հակոբ Հակոբյանը: Նա ծնվել էր 1923-ին Ալեքսանդրիայում (Եգիպտոս), ուսանել Կիպրոսի Մելգոնյան վարժարանում, այնուհետ` Կահիրեի գեղարվեստի և Փարիզի Գրան Շոմիե ակադեմիաներում: 1962-ին հայրենադարձվել էր Հայաստան:
  • Մադուրոն կոչ է արել անհապաղ անցկացնել նախագահական ընտրություններ

    Մադուրոն կոչ է արել անհապաղ անցկացնել նախագահական ընտրություններ

    09.03.2013| 12:46
    Վենեսուելայն նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոն երկրի ընտրական խորհրդին կոչ է արել անհապաղ անցկացնել նախագահական ընտրություններ։ Նրա խոսքով՝ առաջիկա ընտրություններում վենեսուելացիները ձայնը կտան ամենաարժանավոր թեկնածուին։
  • Պայթյուն՝ Քաբուլում

    Պայթյուն՝ Քաբուլում

    09.03.2013| 12:45
    Այսօր առավոտյան Քաբուլում՝ Աֆղանստանի պաշտպանության նախարարության շենքի մոտ, պայթյուն է որոտացել։ Նշենք, որ այս օրերին Աֆղանստանում է գտնվում ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը։
  • Քենիատան հաղթել է նախագահական ընտրություններում

    Քենիատան հաղթել է նախագահական ընտրություններում

    09.03.2013| 12:44
    Քենիայի փոխվարչապետ Ուխուրու Քենիատան հաղթել է նախագահական ընտրությունների առաջին փուլում։ Քենիատան ստացել է 50,03 տոկոս ձայն։ Քվեարկության պաշտոնական տվյալները հայտնի կդառնան արդեն այսօր։
  • Մադուրոն երդվեց ու դարձավ Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար

    Մադուրոն երդվեց ու դարձավ Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար

    09.03.2013| 12:42
    Տեղի է ունեցել Վենեսուելայն փոխնախագահ Նիկոլաս Մադուրոյի երդմնակալության արարողությունը։ Այդպիսով նա դարձել է նախագահի ժամանակավոր պաշտոնակատար։ Ուրբաթ օրը տեղի էր ունեցել նախագահ Ուգո Չավեսի թաղման արարողությունը։
  • Իսկ մեկնողնե՞րը

    Իսկ մեկնողնե՞րը

    08.03.2013| 18:31
    Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, կանանց միջազգային տոնի առթիվ մայրաքաղաքում տարատեսակ միջոցառումներ են անցկացվում: Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ Երևանի Զվարթնոց օդանավակայանում ծաղիկներ ու շնորհավորական բացիկներ են ստանալու բոլոր 15 ժամանումների կին ուղևորները, ինչպես նաև ժամանմանը սպասող, հյուրերին դիմավորող կանայք: Փորձեցի ճշտել համանման ուշադրության արժանալո՞ւ են երկրից ժամանակավոր կամ անժամկետ մեկնող կին ուղևորները: