Հոկտեմբերի 25-ին, ժամը 13.10 ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում տեղի է ունեցել կիսակառույց շենքի փլուզում, կան տուժածներ, անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:
Այնուհետև տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի նախագահների առանձնազրույցը, որի ժամանակ քննարկվել են երկու հայկական պետությունների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սատարում է ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմիի առաջարկը՝ մահմեդական Ղուրբան բայրամ տոնի օրերին Սիրիայում կրակը դադարեցնելու մասին։
ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին հայտնել է, որ Սիրիայի իշխանությունները պատրաստ են դադարեցնել ռազմական գործողությունները գրոհայինների դեմ մահմեդական Ղուրբան Բայրամ տոնին, որը նշվում է այս շաբաթ։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ծրագրերի իրականացման գրասենյակների գործունեության հաշվետվությունների վերաբերյալ քննարկում:
Գլոբալ աշխարհաքաղաքական պայքարը ազդեցության, հարստության և ռեսուրսների համար եղել է, կա և կլինի անողոք, անկախ նրանից, հաղթելն ու պարտվելը եղել են տաք, թե սառը պատերազմում։
Սառը պատերազմում պարտված Ռուսաստանի նկատմամբ հաղթող Արևմուտքի անողոք վերաբերմունքը ԽՍՀՄ-ի մնացորդների, այդ թվում՝ ռուսների նկատմամբ, մեր աչքի առաջ է...