Հուլիսի 27-ից մինչև սեպտեմբերի 20-ը` ուրբաթ օրերին, ժամը` 16:00-22:00-ին, ինչպես նաև շաբաթ և կիրակի օրերին` ժամը 08:00-22:00-ին, «Երևան-Սևան» մայրուղու չորս հատվածներում` Աբովյան, Չարենցավան, Հրազդան և Սևան քաղաքների բժշկական կենտրոնների «Շտապօգնության» բրիգադների լրացուցիչ հերթապահության ընթացքում ցուցաբերվել է 30 առաջին անհրաժեշտ բուժօգնություն:
Սեպտեմբերի 20-23-ին Տոկիոյում անցկացված «JATA» միջազգային զբոսաշրջային խոշորագույն ցուցահանդես-ֆորումին, ավելի քան 150 երկրների տուրիստական կազմակերպությունների և կառավարության ներկայացուցիչների հետ, մասնակցել է նաև «Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը» (ՀԱՄՀ):
Մասնակցել են Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) և Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան):
«Հայաստան» համահայկական հիմնադրամը, Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունը և «Վարդանյաններ» ՍՊԸ-ն, առաջիկայում համատեղ կիրականացնեն «Տավուշի մարզի դպրոցների համակարգչային զինման վերաբերյալ» լայնածավալ ծրագիր:
Վերջին հինգուկես տարում շուրջ երեք մետրով բարձրացած Սևանա լճի ջրածածկվող անտառատարածքներում առաջիկայում կսկսվեն մաքրման աշխատանքները, որոնց իրականացման ՀՀ պետբյուջեն հատկացրել է 125 մլն դրամ:
Սեպտեմբերի 21-ին կազմակերպվում է հատուկ նշանակության արշավ դեպի Արագածի հարավային և հյուսիսային գագաթներ, որի շրջանակներում կնկարահանվի «Մեր լեռներն ընդդեմ ձեր կացնի» թեմայով երաժշտական տեսահոլովակ:
Պարզվում է` կոռուպցիան պետական համակարգում այնքան խոր արմատներ է գցել, որ շարքային, մանր չինովնիկները, օգտվելով այդ հանգամանքից, իրենց սրտի ուզածն անում են:
Լուրն այն մասին, թե Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար, հանրածանոթ Քոթանջյան Արայիկը նշանակվել է քաղաքապետի խորհրդական` վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի աշխատանքները կազմակերպելու գծով, ինձ ցնցեց ոտն ի գլուխ։
Գլոբալ աշխարհաքաղաքական պայքարը ազդեցության, հարստության և ռեսուրսների համար եղել է, կա և կլինի անողոք, անկախ նրանից, հաղթելն ու պարտվելը եղել են տաք, թե սառը պատերազմում։
Սառը պատերազմում պարտված Ռուսաստանի նկատմամբ հաղթող Արևմուտքի անողոք վերաբերմունքը ԽՍՀՄ-ի մնացորդների, այդ թվում՝ ռուսների նկատմամբ, մեր աչքի առաջ է...