Երբ փոքր էի ու մեր շրջապատում թաղում էր լինում, մայրս չէր թողնում նայել մեռելին։ Մեր դաստիարակության մեջ մահը կամ հերոսական է կամ շատ ողբերգական։ Ընդունված է, որ դա վատ բան է, բայց եթե հանուն վեհ գաղափարի է, ապա դա հերոսություն է։
Ինչքան էլ պարադոքսալ հնչի, թույլերի ու շատ թույլերի գոյատևման համար մղվող պայքարում դրա գաղափարական բաղադրիչը շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան բիրտ ուժով ապրող հզորների համար, որոնք կարող են ամենախայտառակ գաղափարական սխալները թույլ տալ իրենց։
Սուն Ցզին, այս միտքն արտահայտելով, նկատի ուներ, որ պատերազմող կողմի համար լավագույնն այն է, երբ իր հաղթանակը թշնամու նկատմամբ ամրագրվում է առանց ռազմական գործողություններ սկսելու։
Արցախյան առաջին պատերազմի տարիներին բավականին մութ, կասկածելի պատմություններ էին պտտվում Արծվաշենի կորստի վերաբերյալ։ Ընդհուպ, մինչև այդ բնակավայրի ստվերային վաճառքի մասին լուրեր էին թևածում։
Երեկ երեկոյան «Խելագար Թրամփից սպասելի է նույնիսկ Իրանին միջուկային հարվածը կամ սովորական սպառազինությամբ հարվածը Բուշերի ԱԷԿ-ին» վերտառությամբ մեր հոդվածի ( հրապարակումից մոտ 3 ժամ անց «РИА Новости»-ին հղում կատարելով «Reuters» գործակալությանը, տեղեկացրեց, որ Բուշերի ԱԷԿ-ի մոտակայքում ակտիվացել են հակաօդային պաշտպանության համակարգերը...