ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Մերկություն չինական տարբերակով

Մերկություն չինական տարբերակով
18.01.2014 | 11:21

Չինացի քաղաքական գործիչները, ում կանայք և երեխաները մշտապես բնակվում են երկրից դուրս, ստիպված են մոռանալ կարիերայի մասին: Նրանց դեմ քայլեր է ձեռնարկել Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի կազմակերպչական բաժինը: Այդ միջոցառումները կոռուպցիայի դեմ են: Կուսակցական գործիչներին, որ երկրից հանում են իրենց ընտանիքն ու կապիտալը, անվանում են «մերկ»: Նրանք մնում են Չինաստանում, բազմապատկում կարողությունը, իսկ ձերբակալման վտանգի դեպքում միանում ընտանիքներին:
Նման ծառայողները կարող են հեշտությամբ ապօրինի աշխատած գումարները տեղափոխել արտասահմանյան բանկային հաշիվներ և խուսափել ստուգումներից, իսկ հետագայում լիովին թաքնվել արդարադատությունից: Պաշտոնական տվյալներով՝ Չինաստանում կոռուպցիայի դեպքերի մոտ 80 տոկոսը կապված է հենց «մերկ» պաշտոնյաների հետ:

Դիտվել է՝ 2671

Մեկնաբանություններ