ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Սերգեյ Նիգոյանին «սեփականաշնորհելու» փոխարեն կարելի է գործով զբաղվել

Սերգեյ Նիգոյանին «սեփականաշնորհելու» փոխարեն կարելի է գործով զբաղվել
23.01.2014 | 12:32

Երեկ Կիևում ուժայինների գնդակներից զոհված հայազգի Սերգեյ Նիգոյանի հետ կապված Պարույր Հայրիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ԱԻՄ-ականներ։ Նիգոյեան ազգանունն այնքան տարածուած չէ, բայց Նաւուրի մեր Արամի (միակ աիմական գիւղապետն այսօր) ազգանունը Նիգոյեան է։ Այսօր փորձեցի իրեն զանգահարել, բայց չստացուեց։ Պարզեք, եթէ կարող եք ու տեղեկացրեք, իրենց տոհմի՞ց էր Մովսէսի մահուան օրը ՈՒկրաինայում զոհված Նիգոյեանը։ Պահուածքը շատ աիմական է եղել...»: Հայրիկյանը չի դադարում ամեն տեղ ԱԻՄ-ական փնտրել: Տպավորություն է, թե իր այդ փնտրտուքն է, որ կենդանի է պահում ԱԻՄ-ի մասին հիշողությունը: Հայրիկյանի կուսակցությունը վաղուց պատմության գզրոցներում է հայտնվել, այն չկա ներքաղաքական կյանքում, և չկա այն ժամանակվանից, երբ հարգարժան անկախականը սահմանադրական բարեփոխումների դիմաց պաշտպանեց Քոչարյանի թեկնածությունը` ստանալով բարեփոխումների հարցերով հանձնաժողովի նախագահությունը:

Հարցն այն է, որ մարդու տեսակը կուսակցականացնելով հասարակության մեջ արհեստական շերտավորումներ են ստեղծվում` այդպիսով խարխլելով նույն հասարակության միասնականությունը: Սա հատուկ է հայաստանյան գրեթե բոլոր քաղաքական ուժերին: Եվ, ընդհանրապես, բակային հայրենասիրությունը մեզանում վաղուցվա հիվանդություն է:

Սերգեյ Նիգոյանը, իմ ընկալմամբ, իրեն ՈՒկրաինայի լիիրավ քաղաքացի էր զգում և պայքարում էր իր երկրի և իր իրավունքների համար: Նրա պահվածը հայ քաջորդու պահվածք էր և ոչ՝ ԱԻՄ-ականի, դաշնակցականի կամ էլ երկրապահականի: Սերգեյ Նիգոյանը խիզախ երիտասարդ էր: Նա կարող է հայ տեսակի չափանիշը դառնալ ՈՒկրաինայում, բայց ոչ երբեք՝ որևէ կուսակցության չափանիշը Հայաստանում:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 3204

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ