Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Մարիամը նորից արտասվում է Սուրբ Երկրում

Մարիամը նորից արտասվում է Սուրբ Երկրում
13.02.2014 | 16:10

Հազարավոր քրիստոնյա ուխտագնացներ շտապել են Իսրայելի Մաալոտ Թարշիհա քաղաք, որի բնակիչներից մեկի տանը հրաշք է կատարվել: Daily Mail-ը հաղորդել է, որ Օսմա Խուրիի հյուրասենյակում դրված Մարիամ Աստվածածնի արձանն անսպասելիորեն սկսել է «արտասվել»՝ աչքերից արցունքների փոխարեն յուղ թափելով: Տանտիրուհին ասել է, որ արձանն իր հետ խոսել է ու խնդրել չվախենալ: Այժմ Աստվածածնի արձանը տեղ-տեղ պատված է յուղով՝ չնայած ամուսինն այն պարբերաբար մաքրում է: Անցած շաբաթ արձանը տեսնելու է եկել 2000 մարդ:

Դիտվել է՝ 2372

Մեկնաբանություններ