«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

ՈՒզում են ղրիմյան կրթական համակարգը ինտեգրել ռուսականին

ՈՒզում են ղրիմյան կրթական համակարգը ինտեգրել ռուսականին
27.03.2014 | 18:02

ՌԴ պետդումայի ներկայացուցիչ Սերգեյ Նարիշկինը նախաձեռնել է Ղրիմի կրթական համակարգը ռուսականի մեջ ներառելու հարցերով ստեղծել աշխատանքային խումբ` փոխխոսնակ Լյուդմիլա Շևցովայի գլխավորությամբ: Այդ որոշումն ընդունվել է Պետդումայի կրթության և գիտության խորհրդի նստաշրջանում:

Պետդումայի կրթության կոմիտեի ղեկավար Վյաչեսլավ Նիկոնովը նշել է, որ պետք է լինեն կրթության համակարգի օրենսդրական փոփոխություններ, իսկ Ղրիմի կրթական համակարգի ինտեգրացիան ռուսականի մեջ կարող է միայն արդյունավետ լինել:

Դիտվել է՝ 2171

Մեկնաբանություններ