ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Տավուշում ամենաշատն են խախտվում մարդու իրավունքները

Տավուշում ամենաշատն են խախտվում մարդու իրավունքները
29.05.2014 | 14:35

Մարդու իրավունքներն ամենաշատը ոտնահարվում են Տավուշի մարզում: Այս մասին այսօր հայտարարել է ՄԻՊ Կարեն Անդրեասյանը: Պաշտպանն ասել է, թե Տավուշի մարզում խնդիրները «ծածկված ու չբարձրաձայնված» են մնում, իսկ բնակիչներն անգամ «ոտքի չեն կանգնում իրենց իրավունքների պաշտպանության համար»: Նույնն է գրեթե վիճակը Սյունիքի մարզում` մի տարբերությամբ. Սյունիքում մարդու իրավունքների ոտնահարումները նույնպես շատ են, սակայն Սյունիքի մարզի բնակիչներն ավելի ակտիվ են իրենց իրավունքների պաշտպանության հարցում: Հայաստանում ամենաակտիվը Լոռու մարզի բնակիչներն են: ՄԻՊ գրասենյակը ամենաշատ բողոքները Լոռու մարզից է ստանում, սակայն սա չի նշանակում, որ այս մարզում ամենաշատն են մարդու իրավունքները խախտվում: Կարեն Անդրեասյանն ասել է, թե լոռեցիները ավելի ակտիվ են ու իրենց իրավունքներին տեր կանգնելու քայլեր են ձեռնարկում: ՄԻ պաշտպանը նաև նկատել է, թե լուրջ պրոբլեմ է, «երբ կա խնդիր ու չկա բողոք»: Այդ պարագայում փոփոխության շանսերը «շատ ավելի քիչ են ու թույլ»:

Դիտվել է՝ 2495

Մեկնաբանություններ