ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Երևանը` ամենաթանկ մայրաքաղաքների ցանկում

Երևանը` ամենաթանկ մայրաքաղաքների ցանկում
15.07.2014 | 12:47

«Mercer» ընկերության հետազոտությունների համաձայն՝ Երևանն ընդգրկվել է աշխարհի 211 ամենաթանկ մայրաքաղաքների ցանկում: Յուրաքանչյուր քաղաքում կյանքի թանկության մակարդակը գնահատվել է ըստ 200 կետերի` ներառյալ կացարանը, տրանսպորտը, սննդի, հագուստի, տնային պարագաների և զվարճանքների գինը:
2013-ի հետազոտության տվյալներով՝ Երևանը 195-րդն էր, այս տարի 8 աստիճանով վեր է բարձրացել թանկ քաղաքների ցանկում: Տարածաշրջանում Երևանը իր թանկությամբ զիջում է Թբիլիսիին՝ 194-րդը: Բաքուն 46-րդն է: Թեհրանը 77-րդն է, Ստամբուլը` 135-րդը:

Դիտվել է՝ 804

Մեկնաբանություններ