ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

«Դո՛ւրս մեր գրպանիցը» վաղը ավտոերթ կանցկացնի

«Դո՛ւրս մեր գրպանիցը» վաղը ավտոերթ կանցկացնի
16.07.2014 | 12:48

Վաղը՝ հուլիսի 17-ին, «Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնությունը կիրականացնի իր հերթական իրազեկման ավտոերթը: Այս մասին հայտարարել է նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը՝ այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանը: Հակոբյանի ներկայացմամբ՝ այն խաղաղ երթ է լինելու, ոչ անհնազանդության կամ ըմբոստության: Երթը մեկնարկելու է 12:30-ին Վ. Սարգսյանի անվան ինստիտուտի մոտից, անցնելու է Քանաքեռ-Զեյթուն համայնքով, ապա Կոմիտաս, Կիևյան, Լենինգրադյան փողոցներով հասնելու է Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ համայնքներ: Ավտոերթն ավարտվելու է Էրեբունի համայնքում: Վարդան Հակոբյանը հույս է հայտնել, որ ոստիկանությունը չի խոչընդոտի ավտոերթի ընթացքը:

Դիտվել է՝ 670

Մեկնաբանություններ