ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ինչն է Շանթին ու իր համախոհներին տարել Ազատության հրապարակ

Ինչն է Շանթին ու իր համախոհներին տարել Ազատության հրապարակ
16.07.2014 | 15:45

Երևանի Մաշտոցի պողոտայում անցյալ տարի՝ նոյեմբերի 5-ին հեղափոխության ակցիա իրականացրած Շանթ Հարությունյանի և իր համախոհների այսօրվա դատական նիստին ներկայացել էր նաև ԱԺ պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը:

irates.am-ը Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ անցած ութ ամիսների ընթացքում տարբեր փորձագետներ, մտավորականներ Շանթ Հարությունյանի ակցիան բնորոշել են որպես հուսահատությունից բխած քայլ: Արդյո՞ք մեր իշխանությունները, կուսակցությունները, քաղաքական ողջ համակարգն արել են որոշակի հետևություններ այդ քայլից: Հնարավո՞ր է, որ քաղաքական, պետական համակարգի և հասարակության միջև խորացող անջրպետը հետագայում էլ հանգեցնի առանձին անհատների կողմից նման քայլերի:
«Այս դատավարությունը ցույց է տալիս, որ ոչ մի հետևություն չեն արել: Այն, ինչ արել են Շանթ Հարությունյանն ու նրա համախհները, դրանում չկա ոչ մի անձնական մոտիվացիա: Շանթ Հարությունյանն ու իր համախոհներն ի ցույց են դրել, որ Հայաստանում առկա են խորքային քաղաքական և հանրային խնդիրներ, կան օրինականության, իրավունքի հետ կապված պրոբլեմներ: Դատավարությունը ցույց է տալիս, որ իշխանությունը, քաղաքական համակարգն այս ամենից չեն արել համապատասխան հետևություններ: Այն պրոբլեմը, որը Շանթենց տարել է Ազատության հրապարակ, այսօր լուծված չէ և չլուծվելու դեպքում անընդհատ խնդիրներ է ստեղծելու Հայաստանի համար, Հայաստանի զարգացման համար»,- ասաց մեր զրուցակիցը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2824

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ