ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Գաբրիելյանի կարծիքով՝ որսագողության դեմ պայքարը պատշաճ մակարդակի վրա չէ

Գաբրիելյանի կարծիքով՝ որսագողության դեմ պայքարը պատշաճ մակարդակի վրա չէ
18.07.2014 | 15:35

Շուկաներում և խանութներում այսօր ազատ վաճառվում են սիգ, կողակ, բեղլու ձկնատեսակները, որոնց որսը արգելվում է: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը: Վերջինս նշել է, թե պատշաճ մակարդակի վրա չէ որսագողության դեմ պայքարը, քանի որ չնայած անցյալ տարվա համեմատ Սևանա լճում ավելացել են ձկնային պաշարները, սակայն ավելացել է նաև որսագողությունը: Գաբրիելյանի խոսքով՝ Սևանում ավելացել են նաև սիգի պաշարները, սակայն «այս ձկնատեսակի աճի տվյալները պարզ կլինեն դեկտեմբերին»: Ինչ վերաբերում է իշխանի պաշարներին, այսօր լիճ են բաց թողնում իշխանի մանրաձուկ, որը թեև աճեցվել է արհեստական եղանակով, սակայն կարող է նպաստել Սևանա լճում իշխանի պաշարների ավելացմանը: Գաբրիելյանը նշել է, որ անբավարար է գետերի սանիտարական վիճակը: Գետերը, որոնց մեջ ձվադրություն են կատարում ձկները, մաքուր չեն:
Ասուլիսին ներկա ՀՀ ԳԱԱ կենդանաբանական և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանն էլ անդրադարձել է խեցգետնի պաշարներին՝ ասելով, թե բազմաթիվ տնտեսություններ, որոնք զբաղվում են ձկնարտադրությամբ, աղտոտված նյութերը թափում են գետերի մեջ՝ աղտոտելով դրանք: Գետերում ցանկացած վարակ կարող է հանգեցնել խեցգետնի կորստի:

Դիտվել է՝ 4445

Մեկնաբանություններ